Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալի ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ Փաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո» Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ Պեսկով Երբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ Հայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել Գրիգորյան Անպարտելի հերոս Ալբերտ Հովհաննիսյան


Ադրբեջանցիները չեն կողմնորոշվում Շուշիի պատմության թանգարանն ում անունով են վերանվանել

Մշակութային

Ադրբեջանցիների կողմից գրավված կամ նրանց հանձնված Շուշիում շարունակվում է քաղաքի հայկականության փաստերը ոչնչացնող գործընթացը: Պարզվում է՝ հերթը հասել է նաեւ Շուշիի պատմության թանգարանին, այն վերանորոգել են, անվանափոխել եւ ներկայացնում են իբրեւ Մեհմանդարովի տուն-թանգարան: Իսկ թե ինչ Մեհմանդարով, ադրբեջանցիներն իրենք էլ են խճճվել: 44 օրյա պատերազմից հետո, նկատի ունենալով Շուշիի պատմության թանգարանը, ադրբեջանական մամուլը ոգեւորված հայտարարում էր, թե «վերադարձրել են» նաեւ Շուշիի առաջին ռազմական ադրբեջանցի նախարար գեներալ Սամեդ բեկ Մեհմանդարովի տունը: Մինչդեռ վերջինս երբեք Շուշիում չի բնակվել: Ի վերջո, իրավիճակը փրկելու համար գտել են Մեհմանդարով ազգությամբ մեկին՝ դիրիժոր Մուստաֆա Մեհմանդարովին, ով նախ պնդել է, որ իր նախնիներից Սամեդ բեկ Մեհմանդարովը մեծացել է Լենքորանում, իսկ կյանքի մեծ մասն անցկացրել՝ ՌԴ-ում, ապա վստահեցրել, որ Շուշիի պատմության թանգարանում երբեւէ ապրած Մեհմանդարով ազգությամբ անձ եղել է ադրբեջանցի հայտնի բժիշկ Աբդուլքերիմ բեկը: Իսկ Սամիդն ու Աբդուլքերիմը իբրեւ թե եղել են զարմիկներ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պարոն Հարությունյան, կմանրամասնե՞ք, թե իրականում Շուշիի պատմության թանգարանն ինչ նախապատմություն ունի:

– Այն հիմնվել է հատկանշական օր՝ 1992 թվականի մայիսի 28-ին, ընդ որում՝ մի շենքում, որը պատկանել է փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին: Նա եղել է հանրահայտ գեներալ Հովհաննես Լազարեւի համհարզը եւ մասնակցել է Իմամ Շամիլի դեմ ռուսական բանակի կռիվներին: Իմամ Շամիլին գերելուց հետո` հենց նա է ուղեկցել վերջինիս մինչեւ Սանկտ Պետերբուրգ: Այդ տունը մինչեւ 1917 թվականը եղել է Ղարամյանների ժառանգական առանձնատունը: Իսկ 1917 թվականին տարածքը գրավել են մուսավաթականները եւ ոխերիմ դահիճ Մեհմանդարովը, որը նաեւ բժիշկ էր, այդ տարածքը գրավելուց հետո` տունն իրենով էր արել, բայց կարողացավ վայելել ընդամենը 3 տարի: 1920-ին բոլշեւիկյան կարգեր հաստատվեցին Ղարաբաղում, Հայաստանում ու Ադրբեջանում, եւ այդ ժամանակվանից թանգարանի շենքում տեղավորվել է Շուշի քաղաքի ծննդատունը: Սա էլ տեւեց մինչեւ 1972 թիվը: Նոր հիվանդանոցի շենքը կառուցելուց հետո` ծննդատունը տեղափոխվեց, իսկ այդտեղ բացվեց արեւելյան գորգերի թանգարանը, որը գործել է մինչեւ 1992 թվականը:

– Ի՞նչ ճակատագիր ունեցավ գորգերի թանգարանը, երբ 1992 թվականին Շուշին ազատագրվեց՝ հայկական զինված ուժերի եւ կամավորական ջոկատների կողմից։

- Իհարկե, մինչեւ մեր բանակի Շուշի մտնելն իրենք հասցրել էին լավագույն գորգերը դուրս բերել, ինչի մասին վկայում է, իրենց կողմից այդ ժամանակ Բաքվում կազմակերպված գորգերի ցուցահանդեսը: Թեպետ սկզբում մեզ մեղադրում էին, թե գորգերը վերցրել ենք եւ այլն, բայց իրենց իսկ ցուցադրությունը հերքեց այդ մեղադրանքը: 1992 թվականից կարելի է ասել զրոյից այն դարձավ պատմաերկրագիտական թանգարան: Իսկ արդեն 2005 թվականին ինչ-ինչ քաղաքական նկատառումներով լուծարվեց, եւ դրա տեղը ստեղծվեց «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը, որի մեջ ներառվել է նաեւ մեր թանգարանն՝ արդեն Շուշի քաղաքի պատմության թանգարան անունով:

Եվ հիմա էլ, փաստորեն, այն կրում է ադրբեջանական ծագում ունեցող հայատյաց դահիճի անունո՞վ:

– Ադրբեջանա-թուրքական այս վերջին ագրեսիայից հետո, երբ Շուշին հայտնվեց իրենց զորքերի ազդեցության տակ, ժամ առաջ շտապեցին պատմությունն, այսպես ասած, «վերականգնել»: Ցավալին այն է, որ իրենք խոսում են, թե հայ-ադրբեջանական բարեկամություն հնարավոր է, կարելի է ճանապարհները բացել եւ այլն, բայց առաջին իսկ իրենց քայլը վկայում է, թե իրենք ինչ բարեկամության են պատրաստում: Այո, այդ շենքը հիմա վերանվանել են բժիշկ Մեհմանդարովի անունով: Հուսանք, որ գոնե իրենք այնքան բանականություն կունենան, որ այն ամենն, ինչ թողել ենք թանգարանում, կցուցադրվի աշխարհի ժողովուրդներին եւ գուցե նաեւ կհարստացվի:

– Բայց չէ՞ որ այդ դեպքում աշխարհի ժողովուրդներին իրական պատմությունը կեղծված են ներկայացնելու:

– Տարածք գրավող ժողովուրդը իսկույն փորձում է սեփականացնել այն ժողովրդի մշակութային արժեքները, որի տարածքը գրավել է: Այդ տեսակետից մենք թուրքական ձեռագրին ծանոթ ենք դեռեւս 1045 թվականից, երբ թուրք-սելջուկները ամեն ինչ յուրացրեցին: Այնպես որ, սա նորություն չէ: Իհարկե, դրանից էմոնցիոնալ առումով մեզ վատ ենք զգում, բայց քաղաքական տեսակետից պետք է հասկանանք, որ քո տարածքը զավթած ազգը հենց այդպես էլ պետք է վարվեր: Բա էլ ի՞նչ էինք սպասում նրանցից:

44 օրյա պատերազմից հետո՝ Ստեփանակերտում կազմակերպել էիք Շուշի քաղաքի պատմության թանգարանի ցուցահանդեսը: Հետաքրքիր է՝ ի՞նչ եք ներկայացրել, երբ թանգարանից ոչինչ փրկել չի հաջողվել:

– Ցուցահանդեսն իրականություն դարձավ Արցախի հանրապետության մշակույթի, կրթության եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ համատեղ ջանքերով: Այս ցուցահանդեսը կյանքի կոչելուն նպաստեցին նաեւ մեր թանգարանի բազմաթիվ աշխատակիցներ եւ նաեւ Երազիկ Դանիելյանը, որը անձնական մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ընդգծվի այս նախաձեռնության քաղաքական արժեքը: Մենք լուսանկարների տեսքով ցուցադրեցինք Շուշիի պատմության թանգարանի թվայնացված նմուշները: Սա  շատ կարեւոր էր, 100-ից ավելի լուսանկար է ցուցադրվել: Ի դեպ, հանրահայտ լուսանկարիչներն անգամ մոտենում էին եւ հարցնում, թե որտեղի՞ց այս լուսանկարը, խնդրում էին, որ իրենք էլ ունենան այդ նկարներից: Իհարկե, սիրով տրամադրում էինք նրանց ու հեղինակային իրավունքի խնդիր չէինք բարձրացնում, որ այն թանգարանինն է, որովհետեւ մեզ համար առավել կարեւոր է պրոպագանդան, որը կարող է լինել այդ լուսանկարների տարածմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Գրիգոր Գրիգորյանն արժանացավ «Մարտական Ծառայության» մեդալիԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻՓաշինյանը Pegasus-ով գաղտնալսում է իրեն անվստահելի մարդկանց․ «Փաստինֆո»Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներՍա պատմություն է մարդկանց մասին, որոնք ապրում եւ սիրում են, բայց չգիտեն, որ ապրում եւ սիրում են. Հովիկ Աֆյան Լավրովն ու Շոյգուն կմնան իրենց պաշտոններում․ ՊեսկովԵրբեք հանդես չեմ գա մի դերում, որի սցենարն ունի հակահայկական, թրքամետ գիծ. Անի Ղազարյան Տղերքը չկան...Տղերքն ավելի բարձրում մնացին….Գայանե Զարգարյանի հեղինակային նախագիծ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎՀայաստանը անկախ, զարգացող, հզոր երկիր էր մինչև 2018 թվականը. Միքայել ԳրիգորյանԱնպարտելի հերոս Ալբերտ ՀովհաննիսյանՄարիամ Փաշինյանը ողջ օրն անցկացրել է Իջեւանում «Լուրջ բիզնեսի համար չկան համապատասխան մասնագետներ»Փաշինյանի հերթական «զոհը» Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետՈստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն«Խոնարհվում եմ մեր հերոսների շիրիմների առջեւ».ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆՄասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում. Աննա ՄկրտչյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողջ իրականությունը պատերազմի մասին. Ահասարսուռ մանրամասներ 44-օրյա պատերազմը վերապրած Հերոսի շուրթերովՊուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբՀամալսարանը Մերկելին աշխատանքի չի ընդունելՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերինՎերին Շորժա պաշտոնապես օկուպացվեց ազերիների կողմից. ՏեսանյութԱդրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. ԱլիևՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանդիպումների հարթակ է առաջարկելԿապիտուլյանտը Եռաբլուրում ծաղիկները շիրիմներին դնելու փոխարեն շպրտում է բետոնին. ՏեսանյութՆախ թուրքերին հանձնեցինք Արարատ լեռն ու հայկական հողերը, ապա ներեցինք նրանց մեր դեսպանի սպանությունն ու մեր դաշնակից Հայաստանի դեմ ագրեսիան․ Շերին (տեսանյութ)Ռուսաստանի դեմ Արևմուտքի հիբրիդային պատերազմը կվերաճի աղետի. Արտաշես ԳեղամյանԲրիթնի Սփիրսի անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել երգչուհու մասին․ New York TimesԵրգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանըՄտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. ՍաղաթելյանԿատարվեց հոգեհանգիստ՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համարՈւղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմըԻրականացվել է ցեղասպան քաղաքականություն, պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվելԱդրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը«Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը». Անդրանիկ ՀովհաննիսյանԱրցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է 1 տարիՀակիրճ, ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայր Ալիևը պատերազմից մեկ տարի անց. հիմնական մեսիջները.Արտակ ԶաքարյանԱմուլ, տգետ ռազմաքաղաքական ղեկավարությունը և բթացած մեծ հանրույթը այսօր թքած ունի, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. Շիրազ ԽաչատրյանԵրկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Օրվա խորհուրդԱնգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները․ Արցախի ԱԳՆՊատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ ՍրբազանԴիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվիԶանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներԵրբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում. ԹուրքագետՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էՆավթի համաշխարհային գներն աճում են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ