«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասին Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողին Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ցուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսին ԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացի Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ը Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում է


Ազգային նոր ապշանք. ԱԺ 8-րդ՝ «մահապարտների» գումարում

Ներքաղաքական

ՀՀ ութերորդ գումարման ԱԺ առաջին քառօրյայում եւ դրա շուրջ ծավալվող իդիոտիզմին այլ բնութագրում դժվար է գտնել: Սա մեր հանրային եւ անհատական արձագանքման յուրահատկությունն է՝ բացառիկ վտանգին առերեսվելիս բացառիկ ապշանք ենք ցուցաբերում: Հոկտեմբեր 27-ի ծամծմումը ավելի է լարում 72/33 քվոտայով ՌԴ դեսպան Կոպիրկինի ձեւավորած դեկորատիվ ԱԺ մթնոլորտը: Զոհասեղանին կամա թե ակամա հայտնվածների նյարդերը իզուր չէ, որ պրկվել են

Իշխանության մարմինների գիտակցված եւ անգիտակից տագնապը հասկանալու համար համադրենք ներկա վիճակը 2020 Արցախյան պատերազմին նախորդող ազդակների հետ: Պատերազմից մեկ շաբաթ առաջ դրանք բազմաթիվ եւ միանշանակ էին: Բավարար է հիշատակել ընդամենը երեքը. թրքական մամուլի մատնանշումները, միջազգային մամուլի բացահայտումները եւ Բաքվում տեղի ունեցողը:

Ազդակներ

Թուրք ընդդիմադիր մամուլը ակնարկում էր Տավուշի հուլիսյան մարտերից հետո Թրամպ-Էրդողան կարեւոր համաձայնությունը, որը տակնուվրա պիտի աներ Կովկասը [1]: Թեժ կետերում մասնագիտացած հայտնի լրագրող Լինդսի Սնելլը, իր հերթին, արդեն օրվա ճշտությամբ էր նշում Արցախի վրա կայանալիք Բաքվի, Անկարայի եւ սիրիացի վարձկանների գրոհի ժամկետը՝ 2020 սեպտեմբեր 27 [2]: Բաքվում եւ Գանձակում տեղի էր ունենում «ջիպ» մասնավոր ավտոմեքենաների համատարած հավաքագրում, Մերձկասպյան Արեւմուտքում կատարվել էր Ինտերնետ ցանցի կտրուկ եւ խիստ սահմանափակում: Այս ազդակները Հայաստանում ներկայացվել են մամուլով:

Պատերազմի առաջին շաբաթին, այնուհետեւ երրորդին մոսկովյան մամուլում հրապարակված նյութերը վկայում են ռուսական կողմի քաջատեղյակությունը պատերազմի նախապատրաստմանը: Էրդողան-Թրամպ օրինակով շտապ իրականացվել էր նաեւ ԱՄՆ-Ռուսաստանի անվտանգության պատասխանատուների շփումը: Բայց դա քիչ հետո էր:

Մինչ այդ Երեւանում եւ Արցախում

Երեւանում այդ օրերին կայացավ «Հայաստան 2030» ծրագրի շնորհանդեսը Նիկոլ Փաշինյանի կատարմամբ: «Պոլիտոլոգ» անձինք վարչապետին հավաստիացնում էին պատերազմի զրո հավանականությունը, ավանդաբար կրկնելով, թե «Կովկասում Ռուսաստանին ցնցումներ պետք չեն»: Սեպտեմբեր 27-ի 100-ամյա պատմական բեռ կրող ժամկետին եւ ակնհայտ ազդակներին ընդառաջ Արցախում չէր իրականացվում մարդուժի, տեխնիկայի եւ զինամթերքի որեւէ ապակենտրոնացում, չէին մշակվում կանխարգելիչ հարվածի կամ հիբրիդային պատերազմի ծրագրեր: Երեւանյան շնորհանդեսի արդյունքը եղավ այն, որ Բաքվի գրոհի առաջին 30 րոպեների ընթացքում ոչնչացվեց արցախյան հրետանու 30 տոկոսը, ինչը գեներալ Սամվել Բաբայանի վկայությամբ «արդեն իսկ աղետ էր»:

Իսկ հանրությու՞նը

Հանրությունը այն ժամանակ եւ հիմա էլ հավատարիմ է 2018-ի իր ընտրությանը: Ոչ, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ: Խոսքը վերաբերում է հանրության հետեւյալ ընտրությանը. մենք ելել էինք կարճատեւ ու բուռն պայքարի եւ որոշել, որ հաջորդ նման բանի կարիքը կլինի մեկ էլ 30 տարի անց: Իսկ այդ ընթացքում աշխարհը անփոփոխ է մնալու եւ խաղաղ:

Նույնիսկ 4-ից 5 հազար երիտսարդների եւ հայրենիքի 12 000 քառակուսի կիլոմետրի կորուստը չի սասանել մեր վճռականությունը դիմագրավել որեւե աղետ բուրավետ խորտիկներով լի սեղանների շուրջ: Օրինաչափ հարց է, հանրությունը՝ հանրություն, բայց կա նաեւ էլիտա, վերնախավ: Նա՞ էլ այդ աստիճան պարզամիտ է:

Վերնախավը

Նոյեմբեր 9-ից հետո իշխանության ճամբարից հնչեց կատարվածի փիլիսոփայական ընդհանրացումը. «փոխարենը՝ այս անգամ մեզ ցեղասպանության չեն եթարկել»: Հայոց աղետի նշաձողը շատ ավելի բարձր է գտնվում. միլիոնավոր սպանվածներ ու 800 000 քկմ կորուստ:

Այս պահի հայրենական «էլիտան» ավելի քան երբեւիցե կրկնում է հանրության պատկերը: Ավազով լի մանկական քառակուսու մեջ ֆիգուրներ թխելու հակված հայ հանրությունը էլիտայի գագաթին Նիկոլ Փաշինյան անունով իր կատարյալ նմանակն է տեսնում եւ մեծ մասամբ երջանիկ է դրանից: Հանրությունը չի ցանկանում իրենից զգալի բարձր մեկին տեսնել իր գլխին կանգնած, քանի որ դա պարտավորեցնող է եւ հեռացնում է տաք խորտկեղենի հեռանկարը: Այ, միջին հայի մտավոր եւ հոգեւոր կարողությունից զգալի ցածր ընտրանին իսկը այն է, ինչ պետք է: Սա անգիտակից, բայց ընտրություն է: Հավելենք, որ դրությունը սթափ գնահատողներն էլ չեն շտապում «աղտոտվել» իրական քաղաքականությամբ: Պարոն Կոպիրկինը լավ էր պատկերացնում հայ իրողությունը, երբ ընտրություն էր նախաձեռնում:

«Հայաստան 2030»-ին հիմա եկել է փոխարինելու «Խաղաղության դարաշրջանի» շնորհանդեսը, որն էլ պիտի իրականացնեն ԱԺ 8-րդ գումարումը, վերափոխված բանակը, քարուքանդ ԱԳՆ-ն եւ այլ մարմիններ: Բայց ինչու՞ չկա էնտուզիազմ, ու՞ր է չքվել 30-ամյա պայծառ գալիքի կանխապրումը: Իշխանությունը այս անգամ ականջալուր է իր անձնական կաշին հսկող բնազդին, իսկ ազդակները մահապարտության տագնապով են գուժում, մանավանդ երբ սլիվի ծանոթ տեսքով ուղիղ Մոսկվայից են գալիս: Պատմությունն իրականանում է շուրջօրյա եւ ամեն Աստծու օր՝ նրանից արձակուրդ չես ստանա ու առանձնասենյակիդ դուռը բարիկադով չես փակի:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am

https://www.lragir.am/2021/08/04/659312/

 

«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասինՎանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջևՇվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպանՉարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողինՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՑուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսինԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացիՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ըԱդրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում էՊրոֆեսորի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ ինսուլինի մեծ չափաբաժին, թոքաբորբ զուգակցված այլ խնդիրներովՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրություններըԵթե ձեռքերդ բռնող չկա, եթե ինչ-որ մեկին չես հարցնում ում հետեւից գնաս, եթե ինչ-որ մեկը քեզ չի հուշում` ուրեմն գնա բյուջեի փողերը լափածների հետեւիցՍեպտեմբերի 19-ին ՀՀ-ում փակ ճանապարհներ կլինեն. ոստիկանություն«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրաԵթե չոքած, խիարի նման թուրքի ստրուկ պիտի ապրեմ, ավելի լավ ա տան սպանեն. բողոքի ակցիաՍաղ ընկերներիս մասին պատմե՞մ՝ ոնց Շուշիում ընկան. ոստիկանը բորբոքվեցԿոչ եմ անում ընդդիմությանը դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդական շարժմանը. ՊետրոսյանԱռանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. ԱբրահամյանՓաշինյանը գրկախառնվել է ինքնախաբեության հետ, մնում է երազախաբություն չլինի. ՊետրոսյանԽուժանություն է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը. ՀՅԴ-ական պատգամավոր«Եթե անի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը կապացուցի, որ դավաճան է և կապիտուլյանտ».Սվետլանա Հովհաննիսյան«Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը համարում եմ մեր զինվորների աճյունների ոտնահարում».ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա ՍտեփանյանFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Դուք կուրացած ժողովուրդ եք, անգիտակից եqք, կուրացած եք ատելությունից ու նախանձից». Հենրիխ ԴանիելյանԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)Թալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԴե հիմա լսեք, թե ինչ կասեմ. Հայ ազգի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի դիպուկ գրառումըՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինՉգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինFinal․ Էնրիկե Իգլեսիասը ավարտում է կարիերան (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է ծախսվել Պուտինի և Բայդենի հանդիպման համարԵրևանում անհնազանդության ակցիա է Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջովԱրժանի լինենք Գյումրիի նախնիներին ու պայծառ սերունդներին. Արտյոմ ՂուկասյանԵրևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներսԳիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակըՈւղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունըԿենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանըԱդրբեջանի փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակըՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսըՔսենյա Շոյգուն ու նրա ամուսինը՝ մարզական բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովը, ծնողներ են դարձել6 սուպերմթերք՝ շողացող մաշկի համարԱրմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովինՈ՞ր մթերքները չի կարելի ուտել 30 տարեկանից հետո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ