Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-Տերյան Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. ուղիղ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցեր Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ «Ժողովուրդ». Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 17 – 26 սեպտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ «Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին «Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը «Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել են


Պատերազմի մասնակից ուսանողները և սոցիալական խմբերը ուսման վարձի զեղչեր կստանան նոր կարգով

Հասարակություն

Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման՝ հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:

«Այս ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել 4200 մասնակից ուսանողներ, 2000 մասնակիցների զավակներ և 613 ամուսիններ (կանայք): Ընդհանուր առմամբ ավելի քան 7000 շահառու ստացել է մեկ  կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Այս ծրագրով ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին` հաշվի առնելով, որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել»,-այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միաժամանակ ուսման վարձի փոխհատուցումը շարունակական դարձնելու և այն որպես սովորողի հիմնական իրավունք ամրագրելու նպատակով Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներում: Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել  ընթացիկ տարվա օգոստոսի 16-ին: Ըստ այդմ՝  Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան կարգ, որով մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների առանձին խմբեր կօգտվեն ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչերից` ըստ առաջադիմության:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշակել են  «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու  մասին» նոր նախագիծ, որն այժմ ներկայացված է այլ շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցմանը, և ակնկալվում է, որ կընդունվի մինչև հոկտեմբեր ու կտարածվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցում տրամադրվում է հետևյալ ուսանողներին.

ՀՀ կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան` մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով` հաշվի առնելով նախորդ կիսամյակի կամ տարվա միջին որակական գնահատականի (ՄՈԳ) ցուցանիշները,

առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և դրանց թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի,

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,

զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի,

պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Նպաստի ձևով ուսման վարձի  մասնակի փոխհատուցում տրամադրվում է հետևյալ խմբերին.

ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին,

սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին,

մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,

առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:

Վերը նշված խմբերն ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է ապահովեն ՄՈԳ-ի որոշակի շեմ. վարձավճարի զեղչը կավելանա ՄՈԳ-ի ցուցանիշի բարձրացմանը զուգահեռ:

Նշվում է, որ ուսման վարձի փոխհատուցման արտոնությունները տարածվում են նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների վրա:

 

Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-ՏերյանԱրցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. ուղիղՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք. մահացել է 28 քաղաքացիՓաշինյանն ու ԻԻՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանն առնչվող հարցերՀայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Էբրահիմ Ռայիսիի հետ«Ժողովուրդ». Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվելՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 17 – 26 սեպտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ«Իրավունք». Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը սկսել է բացահայտ ծաղրել իշխանավորներին«Հրապարակ»․ Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը«Իրավունք». Արարատում իշխանության սցենարները փոխվել ենէդ ոնց ա լինում, որ էսքան աղքատ բանակ ունեցող երկրում` միլիոնատեր գեներալների պակաս չունենք, էդ սովածները, որտեղի՞ց դարձան միլոնատեր Փաշինյա՛ն⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴԵՏԱԼՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ. Hraparak.amՍեպտեմբերի 21-ին մենք լինելու ենք սահմանում. Մամիկոն ԽուրշուդյանՀանրային Հեռուստատեսություն, փաստորեն ձեր եթերով գնում է FIp.am-ի կողմից հրապարակված, սակայն չճշտված և չհաստատված տեղեկատվությունը. Հայկ ԴերզյանՀպարտներին հետաքրքիր չի, թե հիմա ինչ է տեղի ունենում Գեղարքունիքում, Արարատում կամ Սյունիքում. Շիրազ ԽաչատրյանԱնհայտ փաստեր Լիլիթ Հովհաննիսյանի մասին «Հայաստան» խմբակցությունը խնդրանքով դիմել է Քերոլայն ՔոքսինՀՀ արժանապատվությունը կենացների մակարդակով պահողներըԴպրոցների տնօրենները պարտադրում են ծնողներին պատրաստվել «գունագեղ տոնակատարության». ՓաստինֆոԹշնամին մանր-մանր առաջ է գալիս, մեր իշխանության վեջը չի. Հարցում ԵրեւանումԻրանցի վարորդներն ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում. ՊապիկյանԹուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններինԴատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունըԲայդենի մոտ հերթական անգամ հիշողության հետ խնդիրներ են առաջացելԱՄՆ-ն Ռուսաստանին անվանել է առաջիկա տասը տարվա ամենամեծ ռազմական սպառնալիքը «Ալբերտ` հրետանու Աստված». Հայ զինվորի հավաքական կերպար Ալբերտ Հովհաննիսյանի ապրած ու չապրած ուշագրավ դրվագները մեկ անկթարթումՓորձեր են արվում զրպարտել եւ վախեցնել հայկական հայտնի ալիքի մոդերատորին. ահազանգում է ԱբովյանըՀրատապ. Ուխտասարի բարձունքը հանձնվեց թշնամուն. տելեգրամյան ալիքներ«Այս պահին Երեւանում շենք տրամադրելու տարբերակ չկա». ԿԳՄՍ մամուլի քարտուղարը` Շուշիից տարհանված գորգերի մասինՇարքային տականքներ, դուք ոնց կարող եք գունագեղ միջոցառում անել, չե՞ք վախենում, որ ձեր երազներում կգան զոհված տղերքը. Անիտա ՀարությունյանՓաստաբան Գոռ Գևորգյանի նկատմամբ հետապնդումներ են սկսվելԳեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը դուրս եկավ ոստիկանությունից. կհանդիպի մարզպետի հետՄեր երկիրը դժբախտավար դեռ ներկայացնող հողատուն Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ՈՉնչություն է. Արմեն ԱշոտյանԴատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ Խաչատուր ՍուքիասյանիԱ՛յ անասուններ, ի՜նչ Բադեն Բադեն, երբ Հայաստանի մեջ թուրքը ոստիկանական պոստ ա դրել. Միքայել ԳրիգորյանՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում. Ամրամ ՄակինյանՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ վարչապետի հայտարարությունը անակնկալ էր, Իրանում լուրջ վրդովմունքի ալիք կարող է բարձրանալ.Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորածԻնչ է խնդրել Ալբերտը հայտնի լուսանկարի հեղինակից. Բացառիկ զրույց Ալբերտ Հովհաննիսյանի` պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշ դարձած լուսանկարի հեղինակի հետՍիփան Փաշինյանը Հայաստանից փախե՞լ է ՀԱՊԿ երկրները արտաքին հարցերում պետք է ընդհանրացված մոտեցումներ կառուցեն. ՓաշինյանԱմբողջ գիշեր լուսամուտի մոտ նստած սպասում ենք՝ հանկարծ թուրքը չմտնի. Գեղարքունիքի բնակիչՓաշինյանը դժգոհ է ԿԳՄՍ նախարարից Իրանի հետ այլընտրանքային ճանապարհ կա, 1 մլրդ դոլար ենք ներդնելու Սիսիան-Քաջարանի վրաԼյովա Սարգսյանի դուստրը և որդին դատի են տվել դատախազությանըՀայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ