ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներ Կայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.am Այս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ Գևորգյան Կարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումը Պետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. Գրիգորյան Ինչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջին Ականատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունը Տարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. Մանուկյան Այս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետ


Մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել. Սաղաթելյան

Ներքաղաքական

«Սեպտեմբերի 27, ժամը 07:50, հեռախոսիս զանգ եկավ. Գեղամն էր Մանուկյան:

Կիսամուննաթ տոնով հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է, հարցրի՝ լո՞ւրջ, ասաց՝ այո՛, տարբեր ուղղություններով հարձակվել են։ Հարցրի՝ տղերքին ասե՞լ ես, ասաց՝ դեռ չէ, քեզ եմ առաջինը զանգում։ «Լավ, իջնում եմ ԳՄ»,- ասացի ես և հագնվելու ընթացքում սկսեցի զանգել ԳՄ ընկերներին, բայց նախ զանգեցի ընկեր Հրանտ Մարգարյանին, որն ասաց՝ տեղյակ եմ, տղերքին արդեն հանձնարարել եմ, թե ինչ անեն, գալիս եմ գրասենյակ։

Գրասենյակ գնալու ճանապարհին զանգեցի Արցախի ընկերներին. Արթուրը Մոսիյան չպատասխանեց, Դավիթը Իշխանյան հաստատեց Գեղամի ասածը, բայց արդեն դրա կարիքը չկար. ռմբակոծման ձայները լսվում էին։ Պայմանավորվեցինք կապի մեջ լինել։ Դավիթը շատ բնական ձևով հարցրեց նաև, թե՝ երբ եք գալու...

08:30-ին ԳՄ շենքի մոտ հանդիպեցի Գեղամ Մուշեղյանին. նա արդեն զինվորական հագուստով էր՝ կազմ ու պատրաստ։ Գեղամը զոհվեց հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահն էր... Գեղամին հարցրի՝ ի՞նչ կա, ասաց՝ ընկերներին հավաքում ենք կոմիտեների գրասենյակներում, մինչև որոշենք, թե երբ ենք շարժվում, ամեն ջոկի պատասխանատու իր գործը գիտի։

8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։

08:50-ին ԳՄ նիստ արեցինք։ Նիստին մասնակցում էին նաև ընկեր Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի ընկերները։ Նիստը տևեց մոտ կես ժամ, մեր նիստերը, սովորաբար, երկար են տևում, բայց սա հերթական ժողով չէր, պետք էր արագ որոշումներ ընդունել. չորս հիմնական որոշում ընդունեցինք:

Որոշվեց հերևյալը․

1. Հանդես գալ հայտարարությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական տարաձայնությունները, բանակի զինվորն ենք և պետության կողքին։

2. Որոշվեց կազմակերպել ՀՅԴ կամավորների առնվազն 2 վաշտ, որոնք պատրաստ կլինեն օրվա ընթացքում մեկնել սահման։ Որոշվեց ժամը 12:00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքել առաջին երկու վաշտերը, ՊՆ-ի հետ կատարել համապատասխան դասավորումները և շարժվել։ Որոշվեց նաև դա անել հրապարակային և կոչով դիմել մեր հայրենակիցներին։

3. ԳՄ-ն որոշեց, որ ես զանգահարեմ Նիկոլ Փաշինյանին և փոխանցեմ մեր որոշումը, հարցնեմ, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել։

4. Որոշվեց քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունների հավաք կազմակերպել ժամը 15:00-ին։ Նպատակը նույնն էր՝ համախմբվել. երկիրը պատերազմի մեջ է։

Նիստի վերջում կատարեցինք աշխատանքի բաժանում՝ ով ինչ է անելու, նշանակեցինք պատասխանատուներին, անցանք գործի։

09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց։ Հարցրի սահմանների վիճակի մասին և փոխանցեցի մեր որոշումը՝ ՀՅԴ-ն պետության և բանակի կողքին է, առաջիկա ժամերին արդեն 2 վաշտ կմեկնի ճակատ, նաև հարցրի ի՞նչ կարող ենք անել, ասաց՝ շնորհակալ եմ վերաբերմունքի համար, խնդրեց որ Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ արտերկրի կառույցները աշխարհին ներկայացնեն, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ագրեսիա են սկսել Արցախի դեմ։ Պատասխանեցի, որ Բյուրոն արդեն հանձնարարություն տվել է, պայմանավորվեցինք կապը պահել։

Այդ ընթացքում ներս մտավ ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը, ասաց՝ ընկերնե՛ր, դե ես գնացի, պինդ մնացեք, թիկունքը պինդ կպահեք։ Հարցրի՝ ո՞ւր, պատասխանեց՝ ես ո՞ւր եմ լինում պատերազմի ժամանակ՝ ճակատ, հավանաբար՝ էլի Հադրութ։ Ասացի՝ ընկե՛ր, «Երկիրի» լրագրողը միջանցքում է, կարճ մի բան ասա, նոր շարժվի, ասաց՝ դրա ժամանակը չի, գնամ-հասնեմ, մեքենան վեշչով, դեղորայքով բեռնված- կանգնած է։ Կրկին հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել։

Ընկեր Տարոնի հետ պատերազմի 44 օրերի ընթացքում գրեթե ամեն օր կապի մեջ եմ եղել և երբեք չեմ մոռանա հոկտեմբերի 3-ի մեր խոսակցությունը. այդ օրը ես Արցախում էի, այդ օրը Տարոնը չդիմացավ, ասաց իրականությունը, ձայնը մինչև հիմա գլխիս մեջ է... Բայց դա առանձին թեմա է, դրա մասին մի ուրիշ անգամ։

Ժամը 12:00-ին տեղի ունեցավ ՀՅԴ կամավորների հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հրանտ Մարգարյանը ելույթ ունեցավ. մարտակոչ, այդ պահին անհրաժեշտ խոսք և կարևոր ասելիք...

Ի դեպ, երբ Արամ Մանուկյանի արձանի առջև մարտակոչ էր հնչում և ասվում էր, որ մեր գլխավոր խնդիրը թշնամուն ծնկի բերելն է, այդ նույն պահին խորհրդարանում՝ զուգահեռ տեղի ունեցող նիստում, ՆՓ-ն հայտարարում էր՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու...

Հրանտ Մարգարյանի թիկունքին՝ Արամի արձանի դիմաց, Եռագույնով կանգնած էր ՀՅԴ ուսանողականի անդամ Կիմ Խաչատրյանը, Կիմը զոհվեց հոկտեմբերի 31-ին՝ Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքերում։

Ժամը 15:00-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպում. մոտ 14 կուսակցություն էր ներկա, ի պատիվ ընդդիմադիր ուժերի՝ կար 100% համախմբում։ Մի կողմ դրվեցին ներքաղաքական հարցերը, և տարածեցինք հայտարարություն համախմբվելու, պետության, Արցախի կողքին կանգնելու և պայքարելու անհրաժեշտության մասին։

Զանգահարեցի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նրանք արդեն կապի մեջ էին Արցախի հետ, բավականին ծանոթ սահմանային իրավիճակին, մի քանի բառով քննարկեցինք իրավիճակը, կարևորվեց բոլոր ուժերի և կարողությունների մեկտեղումը և ուղղորդումը դեպի Արցախ։

Թեև առաջին 2 վաշտերը պատրաստ էին, տեխնիկական պատճառներով՝ կապված ՊՆ-ից զենքի, հագուստի ստացման հետ, որոշվեց, որ 27-ի երեկոյան պետք է գնա մեկ վաշտ՝ 100 հոգի։ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ վեճ էր, թե ովքեր էին այդ 100-ը։ Տղերքից ով դուրս էր մնում՝ մեծ վեճ էր առաջանում։ Որոշվեց, որ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան։ Ուշ գիշերով առաջին վաշտին ճանապարհեցինք։ Կրկին հուզմունք, պատասխանատվություն և հպարտություն։ Առաջին վաշտի մեջ կային Արցախյան երկու պատերազմների մասնակիցներ, երիտասարդներ, Սփյուռքից ընկերներ։ Հատկապես երիտասարդ տղերքին գրկախառնվելուց մի կերպ էի զսպում հուզմունքս, բայց տղերքը մի ուրիշ ձև պինդ էին, առաջին փորձությունը անցել էին 2016 թ. Ապրիլյանի ժամանակ: Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի համար, նրանք վաղուց էին երդում տվել՝ «ծառայել Հայաստանի և հայության ազատագրության Դատին և, եթե հարկ լինի, նաև կյանքի գնով...»։

Հ.Գ․ Սա 2020 թ. սեպտեմբերի 27-ի՝ չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողություններն էին և այդ օրվա ժամանակագրությունը», - գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Հ.Գ.- Շարունակելի...

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 15 – 24 հոկտեմբեր 2021 + Առցանց TV ալիքներԿայա Խուրշուդյանը տարիների ընթացքում անճանաչելի է դարձել «Ճիշտն ասած՝ ես ռուսերեն չեմ հասկանում» (տեսանյութ).armdaily.amԱյս իշխանությունը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրառելու է, որպեսզի մասսայական այս թմբիրը, անտարբերությունը երկար տևի. Գևորգ ԳևորգյանԿարոտս խեղդում է ինձ․․․մեկ տարի է արդեն ժպիտդ նաև ծանոթ-անծանոթ մարդկանց է տաքացնում․Հերոսի քույրիկի անչափ հուզիչ գրառումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՊԱՀԱՆՋ Է ԴՐՎԵԼ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՎՐԱԻՍԿ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ, ԹԵ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸՊետք չէ հավատալ, որ պատվաստանյութը «պանացեյա» է, ոչ էլ դրանից սարքել աշխարհի մեծ չարիք. ԳրիգորյանԻնչպես են Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները վերաբերում ՀՀԿ-ի պահանջինԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱկանատես ենք Տեր-Պետրոսյանի կոդավորված ծրագրի վերջնամասին. Ռուստամ Գասպարյանի մարգարեությունըՏարածքները հանձնում էին թշնամուն, իսկ մեր տղաներին թողնում էին շրջափակման մեջ. ՄանուկյանԱյս հարցը ոչ ոք չի չեղարկել` ԼՂ կարգավիճակն առկախված է. քաղաքագետՆԻԿՈԼՆ ՈՒՄ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՄԱՐԴԿԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ԿՈՏՐԵԼՈՒ» ԳԵՐԽՆԴԻՐԸՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)Այսօր Արցախում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է.Իրավիճակը ԱՀ-ում այս պահին, ուշագրավ մանրամասներՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱնձամբ էր տեղ հասցնում ամեն նյութական միջոց, հաց ու ջուր. այսօր կապիտան Մելքումյանի մահվան տարելիցն էՊՆ-ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի վրա. այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերըՀավերժ տանկիստը. այսօր կապիտան Նիկողոսյանի մահվան տարելիցն է«Թալիբանը» Աֆղանստանում Գերագույն դատարան է ստեղծելԱրարատ Միրզոյանի կինն Անգլիայից վերադարձել էՀայկ Մարությանը նորից բարկացել է Սրանց տված վնասը ադրբեջանական արկերից ու փամփուշտներից էլ շատ է.Արեգնազ ՄանուկյանՄեկ տարի առաջ այս օրը Հադրութի «Թութակ» կոչվող տեղանքում թշնամու ԱԹՍ-ից Արցախի ոստիկանության 9 ծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանն Ադրբեջանին շահավետ դիրքեր է պարգեւել. ադրբեջանագետ Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ (Video)Ուզում եմ Հայաստանս էլ երբեք «չլացի». Բացառիկ զրույց լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետԱննա-Էրատոյի ցնցող ռուսերենը (Video).Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. ՄամիջանյանԳործող իշխանություններից որեւէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ Մարգարիտա Խաչատրյան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունիԴեկտեմբերի 18-ը կարեւոր է լինելու հայաստանյան ներքաղաքական կյանքի համար. ինչ է սպասվում համագումարին«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները և ԱՄՆ դեսպանը հանդիպել են․ գերիների հարց է քննարկվելՀակահայ գործընթացը կասեցնելու միակ տարբերակը կապիտուլյանտների իշխանությունից ազատվելն է. ՄամիջանյանԲաց մի թողեք այս պատմական հնարավորությունը․ Ալիևը դիմել է հայ ժողովրդինՏրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանը հույս ունի մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների. ՓաշինյանԱդրբեջանական կողմը շարունակում է սադրիչ գործողությունները. ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել (Տեսանյութ)Ռուս ուղղափառ Եկեղեցին թեմ է հիմնել Հայաստանի տարածքումԵռաբլուրում վաշտը կնքեցին մայոր ԱՐԹՈՒՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ անունովՀայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձինԱյս մեծահարուստ պատգամավորներն են թանկացումների համար մեղավոր. քաղաքացին` թանկացումների մասինՓաշինյանն ասաց` ինչն է խանգարում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը.sputnikarmeniaԱննա Հակոբյանի ռուսերենը հեռու չի գնացել Նիկոլի «подрамзумевающего»-ից (Video)Ադրբեջանցի զինծառայող 19-ամյա Համզաև Աֆղան է, ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ. Ադրբեջան ՊոստֆակտումԱդրբեջանը չի թաքցնում, որ ունի առնվազն 1 սպանված զինվորական՝ Աֆղան Բահրամ օղլու Խամզաև.Նաիրի ՀոխիկյանՀայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից․ ԱՀ դատախազությունը մանրամասներ է հայտնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ