Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. Փաշինյան Միջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video) Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը Հեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ Փաշինյան Թուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան Օհանյան Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան Գերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումը ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸ Հաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամ


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԱԳԻՐ. ՕՐ 9-րդ. 5 հոկտեմբերի 2020թ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

Թշնամու զորքերի առաջխաղացումը կասեցվում է. Արծրուն Հովհաննիսյան

Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը. հրավիրվում եք հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու. վարչապետը մարտակոչով դիմեց վերջին 1 տարում զորացրված քաղաքացիներին

 

Տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում մարտակոչով դիմելով վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց՝ ովքեր վերջին 1 տարվա ընթացքում են զորացրվել, ենթական չեն զորակոչի: «Նրանք գործնականում մեր ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են, և խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը: Իմ կոչն այն է, որ մեր զորացրված տղաներն այս պահից սկսած՝ ներկայանան կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն հայոց բանակին»,-ասաց նա՝ վերահաստատելով իր խոսքը, թե սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն, և այսօր պետք է ժողովրդին պաշտպանել ցեղասպանությունից.

«Եթե մենք ոտքի չկանգնենք, բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության: Այսօր Հայաստանի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ և պետք է կարողանա պաշտպանել իրեն»,-ասաց Փաշինյանը:

«Ուզում եմ հրավիրել ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում ուղղակի մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Այսպիսի 10 000 տղա կա այսօր ՀՀ-ում, և եթե նրանց գոնե կեսը ներկայանա այս կոչից հետո, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»,-ասաց նա՝ նշելով, թե ովքեր ունեն զիվորական հագուստ, դրանով ներկայանան:

Վերջին ճշտված տվյալներով հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 219 է

 

ՌԴ կառավարական ինքնաթիռով Հայաստան ժամանել է ՌԴ վարչապետը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը:

Կայքը տեղեկացնում է, որ ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է  հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երեւանում  եւ հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները: 

Իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար. Դավիթ Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունն ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար:

ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով:

Պուտինը դեռ չի նախտեսում շփումներ Ալիևի և Էրդողանի հետ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի նախտեսում շփումներ ադրբեջանցի և թուրք գործընկերներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, բայց անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է նրանց հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Եթե դա անհրաժեշտ լինի, կասկած չկա, որ նախագահ Պուտինն, իհարկե, կքննարկի այս թեման իր գործընկերների հետ», - լրագրողներին ասաց Պեսկովը:

Պատասխանելով հստակեցնող հարցին՝ այս բանակցությունները կարո՞ղ են տեղի ունենալ այս շաբաթ, Պեսկովն ասել է.

«Նման հստակ ծրագրեր դեռ չկան, բայց դուք գիտեք, որ մենք խոսում ենք պատերազմի մասին, և, իհարկե, Ղարաբաղյան պատերազմում իրավիճակն արագորեն զարգանում է, ուստի այստեղ դժվար է գուշակել։ Կախված այն բանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվի նաև երկխոսության անհրաժեշտությունը»։ 

Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է Իրանից Թուրքիա բոլոր ներքին ավիաընկերությունների և «Turkish Airlines»-ի չվերթները չեղյալ հայտարարել մասին՝ մինչև հետագա ծանուցումը, հաղորդում է «Mehr»- ը:

Իրանական ավիաընկերությունների դեպի Թուրքիա չվերթների վերսկսումից ընդամենը մի քանի օր անց այս երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, ավելացրել է CAO-ից:

Իրանի դեպի Թուրքիա թռիչքները դադարեցնելու որոշումը կապված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հետ:

Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները COVID-19-ի աճող տարածման պատճառով կարող են թռիչքներ իրականացնել միայն Իրանի և Թուրքիայի քաղաքացիներին վերադարձնելու համար:

Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան. РИА Новости

Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից 93 վարձկան, նրանցից 53-ի դիերը փոխանցվել են Սիրիա նախօրեին, РИА Новости- ին հայտնել են սիրիական ընդդիմության աղբյուրները:

«Նախօրեին՝ կիրակի, 53 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիա... Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Բացի այդ, ըստ նրա՝ անցած հանգստյան օրերին սիրիացի վարձկանների երրորդ խումբը մեկնել է Ղարաբաղյան հակամարտության գոտի: «Ուղարկվել է 430 մարդ», - նշել է աղբյուրը:

Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում է գտնվում «լավ համալրված» սիրիացի 322 վարձկան:

Լեդի Գագայի տեսահոլովակում ցույց տվեցին գլոբալիստների ծրագիրը Հայաստանի վերաբերյալ

--------------------------------------------------------------------------------------------

ԱՄՆ պետք է բացատրի՝ արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար. Փաշինյան

 

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին: 

ՀՀ կառավարությունը ներկայացրել է հարցազրույցի մասին հոդվածը։

«Նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի նուրբ հարց բարձրացրեց. ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկվում, որպեսզի Միացյալ Նահանգների երկարամյա դաշնակից Թուրքիային թույլ չտրվի ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների օգտագործումը հայերի դեմ: Պարոն Փաշինյանի կոչն Ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին արվեց Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերի բռնկումից շատ չանցած:

Պարոն Փաշինյանը մեր հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասաց, որ հակամարտությունը շատ ավելի վտանգավոր հարթություն է տեղափոխվել Ադրբեջանի օգտին Թուրքիայի անմիջական ռազմական միջամտության պատճառով:

Հակամարտությունը տագնապներ է առաջացնում՝ կապված ավելի լայնածավալ պատերազմի վտանգի հետ: ԱՄՆ-ը հայտնվել է անհարմար վիճակում, քանի որ քաղաքականապես ազդեցիկ հայկական սփյուռքը տեսնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 ինքնաթիռներ օգտագործում հօգուտ Հայաստանի թշնամիների:

«Միացյալ Նահանգները, - ասաց պրն. Փաշինյանը, - պետք է բացատրի, թե արդյոք այդ F-16-ները տրվել են խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»: Նա նշեց, որ պարոն Օ’Բրայենը «լսել և ընդունել է» իր մտահոգությունները:

Պարոն Փաշինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք Հայաստանը պատրաստ է հանձնել որևէ տարածք հնարավոր խաղաղ կարգավորման դեպքումՙ պնդելով, որ այդ հարցին պետք է պատասխանի ոչ թե ինքը, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը:

Պարոն Փաշինյանի խոսքով, Հայաստանի համար ներկայիս մարտերը, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ամիսներ տևած լարվածությունից հետո, «գոյաբանական սպառնալիք» են ներկայացնում Թուրքիայի միջամտության պատճառով: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին սպանեց մոտ 1,5 միլիոն հայերի: ԱՄՆ Կոնգրեսը և շատ երկրներ հայտարարեցին, որ այդ սպանդը «ցեղասպանություն» էր, ինչը սակայն Թուրքիան չի ընդունում»:

 

Ստեփանակերտը կոչ է անում Ադրբեջանի խոշոր քաղաքների բնակչությանը անհապաղ լքել բնակավայրերը

 

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
 
«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ 
 
Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից», - նշել է Վահրամ Պողոսյանը։

Լիովին ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը. Արծրուն Հովհաննիսյան

Առավոտյան հակառակորդը լայնծավալ հարաձակում է սկսել հարավային ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը, այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», - ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսել է սաստկանալ։

ՊՆ ներկայցուցիչը հայտարարեց՝ լիովին ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։

«Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որևէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը ու դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե, ընդհանրապես, այլ պատերազմի մասին է տեսանյութը», - նշեց Հովհաննիսյանը:

Թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. ՊԲ-ի պատասխանը չի ուշանա. Վահրամ Պողոսյան

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։

Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,- գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Լոս Անջելեսում հայ ցուցարարները կրկին փակել են գլխավոր մայրուղիները՝ ուշադրություն հրավիրելով Արցախում ընթացող պատերազմի վրա 

Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր 170, 101 և 134 մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:

Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները: Փոխանցում է www.foxla.com կայքը:
Վարորդներին խորհուրդ է տրվել խուսափել այդ հատվածներից կամ պատրաստ լինել խցանումներում սպասելուն:


Համահայկական ցույցը սկսվել է դեռևս շաբաթ երեկոյան: Կիրակի երեկոյան բողոքի ցույց է անցկացվում նաև Գլենդեյլի Արցախ փողոցում:

Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. շվեդ պատգամավոր

Շվեդ քաղաքական գործիչ, պատգամավոր Բյորն Սյոդերը գրառում է կատարել սոցցանցում՝ ուշադրություն հրավիրելով Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների և քաղաքացիական բնակչության թիրախավորման վրա:

«Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին և Միջին Արևելքից արտասահմանցի ահաբեկիչ գրոհայինների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնածավալ ռազմական հարձակումներն Արցախի Հանրապետության դեմ:

Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները հարձակման են ենթարկվել հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ: Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորումը Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարության կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և վերջինս լիակատար պատասխանատվություն է կրելու այս պատերազմական հանցագործության համար»,- գրել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

ԱԱԾ-ն պարտավոր է զբաղվել «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունով

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիքն ուղիղ եթերով Ստեփանակերտում հարցազրույց է անում երկու ռուս կանանց հետ, ովքեր Ստեփանակերտի «բնակիչ են», որոնցից մեկի ամուսնուն «անօրինական» տեղափոխել են այլ վայր, ճանապարհին թուրքերը «գնդակահարել են»։ Աղջիկը պատմում է որ ամեն ինչ շատ վատ է, և որ բոլորին «սպանում են» և այլն, բլա, բլա, բլա։ Ասածս ինչ է. Ռուսաստանն Արցախի մարզում դիվերսիաներ է կազմակերպում, գուցե ինչ-որ մեկը մի բան «անի»»։

Արձանագրենք․ «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիք» կոչվածը, որին այդպես հավեսով վկայակոչում է Ավագյանը, ոչ այլ ինչ է, քան սովորական սորոսածին համակարգ։ Իսկ ովքե՞ր են այս ծռեր կոչվածը, երեւի Հայաստանում ամեն մի երեխա անգամ գիտի։

Իհարկե, պատկերը հասկանալի է, սովորական հնարք․ նույն «կուտոկի» մի մասնիկը լրատվական պրովոկացիա է կազմակերպում, մյուսն էլ դրա հիման վրա փորձումն է հակառուսական տրամադրություններ սրել։

Սակայն «գնդակը» ԱԱԾ-ի դաշտում է։ Այս կառույցը պարտավոր է պարզաբանել՝ 

1․ Ռուսաստանն Արցախի մարզում դիվերսիաներ է կազմակերպո՞ւմ է, ինչպես որ պնդում է «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ, այսինքն՝ այդ կուսակցությունը։ Եթե այո, ապա պետք է առաջին հերթին անհապաղ կալանավորել այդ պրովակացիայի հիմնական դերակատարին՝ «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիքի» ներկայացուցիչներին։

2․ Եթե ոչ, ապա պարզել, թե ինչո՞ւ է «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակը արհեստական տվյալներ վկայակոչելով՝ հակառուսական տրամադրություններ փորձում բորբոքել։

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հակառակորդի հրետակոծությունների հետևանքով սպանված 18 խաղաղ բնակչի անունները

Արցախում հակառակորդի հրետակոծությունների հետևանքով մինչ այսօր սպանվել է 18 խաղաղ բնակիչ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջանկյալ զեկույց է հրապարակել։

Ըստ այդմ` մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ, Մարտակերտ քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում և Մեծ շեն համայնքին հարակից վայրում։ Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ շուրջ 80 մարդ, որից 60–ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 48-ը տղամարդիկ են, 12-ը` կանայք, որոնք բեկորային հարվածների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ստորին և վերին վերջույթների, դեմքի շրջանում։

Բնակիչները վնասվածքներ են ստացել Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում` Ստեփանակերտ քաղաքում կամ հարակից հատվածներում, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, Թաղասեռ, Վարդաշատ համայնքներում, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում, Սպիտակաշեն համայնքում, Մարտակերտի շրջանում Մարտակերտ քաղաքում, Մաղավուզ, Ներքին Հոռաթաղ, Մատաղիս համայնքներում, Ալաշան բնակավայրում, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում։

«Տեղեկացնում ենք, որ այսօր ևս Ադրբեջանը ծանր հրթիռներով ու ավիացիոն ռումբերով ռմբակոծել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը, որի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում, ըստ նախնական տեղեկությունների, արձանագրվել է երեք զոհ և 10 վիրավոր, որոնց վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,– տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից։

Մարդիկ մահացել ու վնասվածքներ են ստացել արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն կիրառել է խաղաղ բնակչության նկատմամբ։

Պաշտպանի գրասենյակը հրապարակել է նաև Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիական անձանց տվյալները` 03.10–ի դրությամբ.

1. Լեսմոնյա Ստեփանյան, 1941թ., քաղաք Հադրութ,

2. Վիկտորյա Գևորգյան, 2011թ., քաղաք Մարտունի,

3. Էլլադա Բալայան, 1961թ., քաղաք Մարտունի,

4. Էրիկ Գրիգորյան, 1996թ., քաղաք Ստեփանակերտ,

5. Լյուբա Մամունց, 1957թ., քաղաք Մարտակերտ,

6. Լարիսա Մամունց, 1959թ., քաղաք Մարտակերտ,

7. Հրանտ Խաչատրյան, 1955թ., քաղաք Մարտակերտ,

8. Գրիշա Նարինյան, 1992թ., քաղաք Մարտունի,

9. Արմեն Հովսեփյան, 1985թ., քաղաք Մարտունի,

10. Վալերիկ Դադայան, 1956թ., քաղաք Մարտունի,

11. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Մարտունի,

12. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, Ալաշան բնակավայր,

13. Ռուզաննա Հովհաննիսյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

14. Հովիկ Աղաջանյան, ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ,

15. Ինքնությունը և ծննդյան տարեթիվը դեռևս չպարզված, քաղաք Ստեփանակերտ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը և պարբերաբար ներկայացնում է թարմացված, լրացված տվյալներ։

Ինչու պաշտոնական Լատվիան այլ տեսակետ ունի, պաշտպանության նախարարը՝ այլ

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն է տարածում այն մասին, թե Լատվիան աջակցում է Ադրբեջանին: Նրանք ոգեւորված են Լատվիայի պաշտպանության նախարար ԱՐՏԻՍ ՊԱԲՐԻԿՍԻ 24TV Riga-ին տված հարցազրույցից, որտեղ նա անդրադառնալով արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողություններին՝ հանդես է եկել ի աջակցություն Ադրբեջանի:

Իրականում Ադրբեջանն այս անգամ եւս շտապել է ու վրիպել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Լատվիայի արտաքին քաղաքականությունը ձեւավորում եւ իրականացնում է ԱԳՆ-ը, որը այս պարագայում արդեն իսկ միանշանակ արտահայտվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման եւ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետ` միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակում հակամարտությամ կարգավորման օգտին։

Այստեղից հարց է առաջանում՝ այս դեպքում ինչո՞ւ սեփական երկրի իրավիճակին չի տիրապետում Լատվիայի պաշտպանության նախարարը եւ ինչպե՞ս կարող է նրա տեսակետը տարբերվել արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունից: Այս առումով բավական է մի փոքր ուսումնասիրել Արտիս Պաբրիկսի կենսագրությունը, որպեսզի ամեն ինչ պարզ լինի: Խնդիրն այն է, որ նա 2014-2018 թթ.-ին եղել է Եվրոխորհրդարանի պատգամավոր, հավանաբար նա եւս այդ տարիներին նավթադոլարներ ստացել է Ադրբեջանից, չմոռանանք Եվրոխորհրդարանում հենց այդ տարիներին բացահայտված ադրբեջանական կոռուպցիոն աղմկոտ սկանդալը: Իսկ այսօր, ըստ էության, ստացվում է, որ Լատվիայի պաշտպանության նախարարից, պարզապես, պահանջել են փոխհատուցել:

Ի դեպ, եւս մեկ փաստ մեր աչքից չվրիպեց: Երեք օր առաջ Լատվիայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Արտիս Պաբրիկսի հետ, որից հետո էլ ադրբեջանական մամուլում հայտնվում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը: Այս ամենն, իհարկե, անարձագանք չի մնա Հայաստանի կողմից, ինչին կանդրադառնանք ավելի ուշ: Այդուհանդերձ, նկատենք, որ լատվիացի բարձրաստիճան պաշտոնյան այդքան էլ անվերապահ չի կատարում Ադրբեջանի ցանկությունները:  Նրա թվիթերյան էջում կարելի է նկատել, որ նա մի կողմից ռեթվիթում է ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիստ ԼՅՈՒԿ ՔՈՖՐԻԻՆ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 
 
 
 
 
 

Ադրբեջանում բռնի ուժով զինվորագրում են տղամարդկանց, կանայք անիծում են Իլհամին

Համացանցում դարձյալ հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են Ադրբեջանում բռնի ուժով զինվորագրում տղամարդկանց, իսկ նրանց կանայք ու մայրերն անիծում են Իլհամ Ալիևին:

Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. ՓաշինյանՄիջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video)Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջըՀեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ ՓաշինյանԹուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան ՕհանյանՀայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. ՓաշինյանԳերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումըՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸՀաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելըՆորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան«11 ամիս փնտրել եմ տղայիս․․․ հետո գտանք նրա անճանչելի մարմինը»․ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ նախագիծը իրականացնում է Newsmedia.am լրատվական գործակալության հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ