Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.am ՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր ՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետ Կրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ) 2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել Մարտիրոսյան Կորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք


11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասին

Հասարակություն
Անտիկ Եգիպտոսը մոտ երեք հազարամյակ շարունակ աշխարհի ամենազարգացած քաղաքակրթությունն ունեցող երկիրն էր և այնպիսի հարուստ մշակույթ թողեց իրենից հետո, որ մի ամբողջ առանձին գիտություն ստեղծվեց հետագայում, որն ուսումնասիրում էր բացառապես Հին Եգիպտոսը՝ եգիպտագիտությունը։ Եգիպտական արվեստը, ճարտարապետությունը և հուղարկավորության յուրահատուկ ձևերը հիացմունք են առաջացնում ու քիչ թե շատ հայտնի են, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հետաքրքիր փաստեր բուրգերի շինարարների մասին, որոնք դուք հնարավոր է, որ չգիտեիք: Ձեզ եմ ներկայացնում 11 նման փաստ Նեղոսի Գոհարի մասին։
1. Կլեոպատրան եգիպտացի չէր
Ինչպես և Տուտմոս փարավոնը, Կլեոպատրան ևս եգիպտացի չէր և սերում էր հունա-մակեդոնական ազնվազարմ նախնիներից, որոնք հաստատվեցին Եգիպտոսում հատկապես Ալեքսանդր Մակեդոնացու հետնորդներից մեկի՝ Պտղոմայոս 1-ինի շնորհիվ։ Պտղոմայոսյան արքայատոհմն իշխեց Եգիպտոսում Ք.Ա. 323-30թթ. և այս արքայատոհմի ներկայացուցիչների մեծամասնությունը հավատարիմ էր հունական ավանդույթներին ու մշակութային տարրերին։ Կլեոպատրան առանձնանում էր նաև նրանով, որ նա այս արքայատոհմի առաջին ներկայացուցիչներից էր, որ խոսում էին եգիպտերեն և ոչ հունարեն։

2. Աշխարհի ամենաառաջին խաղաղության պայմանագրերից մեկը եգիպտացիներն են կազմել

Մոտ երկու դար շարունակ Եգիպտոսը պատերազմում էր Խեթական տերության հետ՝ Սիրիայի վերահսկողության համար։ Այս կոնֆլիկտի ընթացքում տեղի ունեցան հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, ինչպիսիք է Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, բայց մինչ Ռամզես 2-րդի իշխանության գալը կողմերից և ոչ մեկը չէր կարողանում վճռական առավելության հասնել հակառակորդի նկատմամբ։
Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվեց, երբ ինչպես եգիպտացիքին, այնպես էլ խեթերին սկսեցին սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1259 թվականին Ռամզես 2-րդը ու խեթերի արքա Հաթթուսիլիս 3-րդը կնքեցին պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերից մեկը, որով սահմանվում էր, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Այս պատմական պայմանագրի կրկնօրինակը կարող ենք տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի սրահում։

3. Եգիպտացիները սիրում էին սեղանի խաղեր

Երկար աշխատանքային օրվանից հետո հին եգիպտացիները սիրում էին հանգստանալ՝ խաղալով տարբեր սեղանի խաղեր։ Հայտնի են մի քանի այդպիսի խաղեր՝ Մեհեն, Շներ և շնագայլեր, իսկ ամենատարածվածը Սենետ խաղն էր։ Այս խաղը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի, և այն խաղում էին 30 վանդակ ունեցող տախտակի վրա։ Ամեն խաղացող դասավորում էր խաղաքարերը և շարժում էր դրանք առաջ՝ զառ նետելուց հետո։ Ճիշտ է, պատմաբանները մինչ օրս էլ վիճում են այս խաղի օրենքների վերաբերյալ, բայց այն, որ Սենետը խիստ տարածված էր, ոչ ոք չի վիճարկում։ Օրինակ՝ Նեֆերտիտի թագուհին պատկերված է այս խաղը խաղալիս, իսկ մի շարք փարավոնների, այդ թվում նաև Թութանհամոնի հետ, թաղված են եղել նաև Սենետի խաղատախտակներ և ֆիգուրներ։

4. Եգիպտացի կանայք ունեին բազմաթիվ ազատություններ ու իրավունքներ

Թեև եգիպտացի կանայք նոմինալ համարվում էին տղամարդկանց ենթականեր, նրանք օժտված էին մի շարք իրավական ու ֆինանսական ազատություններով ու իրավունքներով։ Նրանք կարող էին անշարժ գույք գնել կամ վաճառել, լինել դատավոր, կտակներ կազմել և անգամ օրինական պայմանագրեր կնքել։ Եգիպտացի կանայք, ի տարբերություն իրենց ժամանակակից այլ ազգերի կանանց, կարող էին ունենալ գրեթե բոլոր այն աշխատանքները, որոնք ունեին տղամարդիկ, ընդ որում, նրանց պարտավոր էին վարձատրել նույնքան, ինչքան տղամարդկանց։ Ի տարբերություն իրենց հույն ժամանակակիցների, որոնք իրենց ամուսինների սեփականությունն էին, եգիպտուհիներն իրավունք ունեին ամուսնալուծվել և կրկին ամուսնանալ, իսկ գիտությանն այժմ հայտնի են դեպքեր, երբ եգիպտական զույգերի մեջ տեղ են գտել ամուսնական պայմանագրերի կնքման դեպքեր։ Այսպիսի պայմանագրերում, որպես կանոն, նշվում էր ողջ այն ունեցվածքն ու գույքը, որ կինը իր հետ որպես օժիտ էր բերել և երաշխավորվում էր, որ ողջ այդ ունեցվածքը կշարունակի պատկանել նրան՝ ամուսնալուծության դեպքում։

5. Եգիպտացի աշխատավորները հայտնի էին գործադուլներ կազմակերպելու համար

Չնայած այն հանգամանքին, որ իշխող փարավոնն ուներ կենդանի աստծո կարգավիճակ, դա չէր խանգարում եգիպտացի աշխատավորներին հաճախակի անցկացնել բողոքի ակցիաներ՝ աշխատանքային պայմանները բարելավելու պահանջներով։ Թերևս ամենահայտնի օրինակը նման ակցիայի տեղի է ունեցել Ք.Ա. 12-րդ դարում՝ Նոր Արքայության Ռամզես 3-րդ փարավոնի իշխանության օրոք։ Երբ Դեյր էլ-Մեդինայում քտնվող արքայական նեկրոպոլիսի շինարարության մեջ ներգրավված աշխատողները չստացան իրենց հասանելի վարձատրությունը, նրանք բողոքի ցույց կազմակերպեցին, որը համարվում է գրանցված ամենաառաջին նմանօրինակ ակցիաներից մեկը պատմության մեջ։ Ակցիան իրենից ներկայացնում էր նստացույց. մարդիկ մտել էին դամբարաններ և հրաժարվում էին դուրս գալ այնտեղից այնքան ժամանակ, մինչև չվճարեն իրենց հասանելիք աշխատավարձը։ Ի դեպ, այս ակցիան ուժ ունեցավ, և մարդիկ ի վերջո ստացան իրենց հասանելիքը։

6. Եգիպտացի փարավոնները սովորաբար գեր էին

Եգիպտական նկարներում փարավոնները սովորաբար պատկերված են բարետես ու ատլետիկ արտաքինով, բայց իրականում նրանք պետք է որ գեր եղած լինեին՝ հաշվի առնելով նրանց սննդակարգի առանձնահատկությունները, որն իր մեջ առատորեն ներառում էր բարձր կալորիականություն ունեցող բաներ, ինչպես օրինակ՝ գարեջուր, մեղր ու հաց։ Բացի դրանից՝ այս եզրահանգմանը նպաստել են նաև եգիպտական փարավոնների ու բարձրաստիճան այրերի հայտնաբերված մումիաների հետազոտությունները։ Այս առումով դիտարժան օրինակ է լեգենդար Հաթշեփսութ թագուհին, ով ապրել է Ք.Ա. 15-րդ դարում, ում սարկոֆագի ձևը իրականում էապես տարբերվել է մարմնի ձևից։

7. Բուրգերը ստրուկները չեն կառուցել

Բուրգերի շինարարների կյանքը բնավ էլ հեշտ չէր. հայտնաբերված կմախքների վրա պարզ երևում են կյանքի ընթացքում ստացված բազմաթիվ վնասվածքներ ու դեֆորմացումներ, բայց, այնուամենայնիվ, փաստերը խոսում են այն մասին, որ այդ մարդիկ ոչ թե ստրուկներ են եղել, այլ վարձու աշխատողներ։ Պարզվում է՝ Եգիպտոսում շինարարությունը շատ տարածված ու բավականին հարգված մասնագիտություն էր։ Բուրգերի մերձակայքում հայտնաբերված տարբեր գրառումներից երևում է, որ շինջոկատներն իրենց զվարճալի անվանումներ են տվել՝ «Մենքուարի հարբեցողներ», «Կուֆուի ընկերները» և այլն։ Ստրուկ շինարարների մասին վարկածը հղացել է դեռ Հերոդոտոսը, բայց այժմ բազմաթիվ պատմաբաններ հակված են հերքելու այդ ենթադրությունը, որովհետև գնալով ավելի շատ փաստեր են վկայում այն մասին, որ եգիպտացիները ստրուկներին օգտագործում էին հիմնականում գյուղատնտեսական և տնային աշխատանքների համար։

8. Թութմոս արքային սպանել է գետաձին

Շատ քիչ բան է հայտնի Թութանհամոն արքայի մասին, բայց շատ պատմաբաններ որպես նրա մահվան պատճառ մատնանշում են գետաձիու հարձակումը։ Նրա մումիայի սկանավորումը ցույց է տվել, որ նրան հուղարկավորել են առանց սրտի ու կրծքավանդակի հեռացված պատով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա մահացել է զարհուրելի վնասվածքներից՝ մարմնի այդ շրջանում ստացված։ Եգիպտագետները նշում են, որ գետաձիերի որսը վտանգավոր, բայց լայն տարածում ունեցող զբաղմունք էր եգիպտական արքունիքում, իսկ Թութանհամոնի դամբարանում բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել, որոնք վկայում են այն բանի մասին, որ Թութմոս-Թութանհամոն փարավոնը ևս սիրում էր այդ զբաղմունքը, ուստի տրամաբանական է ենթադրել, որ հենց դա էլ բերեց դեռահաս փարավոնի անժամկետ վախճանին։

9. Եգիպտական բժշկությունը տարբեր ոլորտների էր բաժանված

Հին աշխարհում սովորական երևույթ էր, որ բժիշկը կամ ավելի ճիշտ՝ բժշկողը ամեն առողջական հարցով էլ զբաղվեր, բայց Հին Եգիպտոսում դա այդպես չէր։ Բազմաթիվ վկայություններ կան, որ եգիպտացի բժիշկները տարբեր բժշկական ոլորտների մեջ էին մասնագիտանում։ Այս մասին առաջին հիշատակումը պատկանում է հույն ճանապարհորդ ու պատմաբան Հերոդոտոսին և արվել է մոտավորապես Ք.Ա. 450 թվականին։ Նկարագրելով եգիպտական բժշկությունը, նա գրել է. «Ամեն բժիշկ զբաղվում է միայն կոնկրետ հիվանդության բուժմամբ. ոման աչքերն են բուժում, ոմանք՝ ատամները, իսկ ոմանք էլ՝ որովայնը»։
Այս մասնագետներն անգամ ունեին իրենց մասնագիտական անվանումները։ Ատամնաբույժներին հին եգիպտերենով անվանում էին «ատամների բժիշկներ», իսկ պրոկտոլոգների եգիպտական անվանումը թարգմանվում էր որպես «կտրված անուս»։

10. Եգիպտացիները բազմաթիվ ընտանի կենդանիներ ունեին

Եգիպտացիները հավատում էին, որ կենդանիները իրենց աստվածների երկրային մարմնավորումներն են, և սա առաջին քաղաքակրթություններից է, որտեղ ընտանի կենդանիներ էին պահում ոչ միայն գյուղատնտեսական նկատառումներով։ Եգիպտացիք հատկապես գնահատում էին կատուներին, որ նույնացվում էին Բաստետ աստվածուհու հետ, բայց նրանք նաև մեծարում էին բազեներին, շնագայլերին, առյուծներին, շներին և բաբուիններին։ Այս կենդանիները հատուկ դիրք ունեին եգիպտական տներում և հաճախ նրանց մումիֆիկացնում էին և թաղում իրենց տերերի հետ։ Որոշ կենդանիների էլ հատուկ վարժեցնում էին՝ մարդկանց օգնելու համար։ Օրինակ՝ հայտնի է, որ եգիպտացի ոստիկանները հաճախ ունենում էին ծառայողական շներ և հատուկ վարժեցված կապիկներ, որոնք օգնում էին նրանց պարեկություն իրականացնել։

11. Եգիպտացի թե´ կանայք, թե´ տղամարդիկ շպարվում էին

Պճնամոլությունը մարդկությանը բնորոշող առանձնահատկություն է եղել պատմության ողջ ընթացքում, և հին եգիպտացիներն այս առումով ամենևին էլ բացառություն չեն եղել։ Հին Եգիպտոսում մեծ քանակությամբ շպար օգտագործում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Նրանք հավատում էին, որ այդ կերպ նրանք ստանում էին Հորուս ու Ռա աստվածների պաշտպանությունը։ Շպարը պատրաստում էին տարբեր ապարների փոշիներից և հատուկ լուծույթներից, ինչից հետո այն առատորեն քսվում էր աչքերի շուրջ՝ փայտից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված շպարման համար նախատեսված հատուկ գործիքներով։  Եգիպտացի կանայք նաև կարմիր էին ներկում իրենց թշերը և հինայով գունավորում իրենց ձեռքերն ու ոտքերի եղունգները։ Նրանք հավատում էին, որ շպարը կախարդական բուժիչ հատկություն ունի, և նրանք այդքան էլ սխալ չէին. ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ  բաղադրության մեջ  կապար պարունակող շպարը, որը խիստ տարածված էր Նեղոսի ափերին, օգնում էր խուսափել աչքերի ախտահարումից։
Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏԿԵՐ. Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի ղեկավարած քաղաքում՝դպրոցի ճամփան դժվար է, երկար՝շատերի համար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ . Newsmedia.amՀՀ այցելելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիրՊԵԿ նախկին նախագահը նշանակվեց Արմավիրի մարզպետԿրակոցներ՝ Կամիր շուկայի ուղղությամբ (տեսանյութ)2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացումԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումըՀայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների աննկարագրելի քանակի հաշիվներ են կոտրվում. Սամվել ՄարտիրոսյանԿորոնավիրուսային իրադրությունը մեղմացել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպքԱզգովի ինքնասպան կլինենք, բայց ադրբեջանցիների տիրապետության տակ երբեք չենք լինի.ԱՀ ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանին թույլ չեն տվել հակադարձել Սերժ Սարգսյանի ելույթինՄարդիկ գիշերել են անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ ՄԻՊ աջակցությամբ խնդիրը լուծվել էԲայդենը չի կարողացել արտասանել կորոնավիրուսի նոր շտամի անվանումըԱվելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացվի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ ամբողջապես պատվաստված լինելու հավաստագիրԱդրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներինԲլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հայաստանում եւ ԱդրբեջանումՄիջանցք բառ չկա, չի լինելու, չի քննարկվում, հստակ ասվել է մեր և ՌԴ կողմից. Ալեն ՍիմոնյանԻշխանության համառ ջանքերով կալանավորված Աշոտ Մինասյանն իր գիտակից ողջ կյանքը նվիրել է մեր մեծ հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին.Տիգրան ԱբրահամյանԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՀայաստանում կան փակ ու դժվարանացանելի ճանապարհներ. Շիրակի ու Արագածոտնի ճանապարհներին մերկասառույց էԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում, Արարատի ու Կոտայքի մարզերումՍյունիքի քաղաքներում ձյուն է տեղում. 13 տարածաշրջանների ճանապարհներ պատված են մերկասառույցով«Հրապարակ». Կրոնափոխ ՀՀԿ-ակա՞ն. Սարգիս Սահակյանը ՀՀԿ-ական է, բայց ՔՊ-ականներին է գովերգումԱդրբեջանի ոստիկանությունն անճանաչելիության աստիճան ծեծել է ընդդիմության առաջնորդ Թոֆիգ ՅագուբլուինՀայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների. Հայկ Կոնջորյան«Ժողովուրդ». Ոստիկանությունը նախարարի «վոյաժների» մասով շարունակում է ստուգողական գործողություններ իրականացնելԵվրոպայում պաշտոնապես արգելված է «Սուրբ Ծնունդ» արտահայտությունը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմը հերթական օպերացիան է մտածել«Ժողովուրդ». Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. իրավապահները պետք է զբաղվեն«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն իր հերթական թիմակցին կնշանակի դեսպան«Փաստ». Պետական կառույցների աշխատակիցներին հրահանգված է ակտիվորեն աշխատել ՔՊ-ի օգտինՃանաչեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ծառայում են Ալեւի շահերը ՀՀ֊ում սպասարկող թշնամասեր իշխանություններին. ԿարապետյանՍիրված դերասանները` տարիներ անցՄարիամ Փաշինյանն Իսպանիա է գնացելՆիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ