Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ) Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Եռաբլուրը վերևից. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացի Լավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի ՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video) Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ Նազարյան Կաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին «Սերժ Սարգսյանի`բանակաշինության մեջ մեծ ներդրման դերակատարության մասին կարելի է խոսել երկար ու անվերջ».ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ


«Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատություն

Հասարակություն

«Իրավունքին» հայտնի դարձավ, որ ՀՀ-ում միակ ամենամեծ մասնավոր բուհը` Երևանի «Հայբուսակ» համալսարանը, նոյեմբեր ամսին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել ինչպես բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների համար:

Ի՞նչ առավելություններ է այն տալիս «Հայբուսակի» շրջանավարտներին «Իրավունքի» թղթակիցը զրուցել է նաև «Հայբուսակ» համալսարանի Տնտեսագիտության, կառավարման եւ ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Աննա Հարությունյանի հետ, ով փաստեց հետևյալը.

Երևանի «Հայբուսակ» համալսարանը ՀՀ-ում գործող այն եզակի բուհերից մեկն է, որն այսօր ունի միջազգային հավատարմագրում: 2019թ.-ի նոյեմբեր ամսին բուհը Էստոնիայի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի գնահատման գործակալության կողմից ստացավ միջազգային հավատարմագրում: Այս հանգամանքը թույլ է տալիս «Հայբուսակ» համալսարանին էլ ավելի ճանաչելի դառնալ եվրոպական բուհական համայնքում: Այն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում թե' բուհի ուսանողներին, թե' պրոֆեսորադասախոսական անձնակազմին:

Այսօր Երևանի «Հայբուսակ» համալսարանը իր առջև դրել է նոր նպատակներ և վերանայել այդ նպատակներին հասնելու ռազմավարական գերակա ուղիները: Կրթության որակի բարձրացման նպատակով մեծ կարևորություն է տրվում հետազոտական աշխատանքների իրականացմանը և միջազգային կապերի ընդլայնմանը: Հետազոտական աշխատանքներում ներգավված են բուհի հետազոտող դասախոսները և ուսանողները: Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտաժողովներ և գիտական սեմինարներ, որտեղ ներկայացված զեկույցները տպագրվում են բուհի գիտական հանդեսներում: Թե' ուսանողները և թե' դասախոսները մասնակցում են տեղական և միջազգային գիտաժողովների, գիտահետազոտական ծրագրերի, մասնավորապես՝ այս տարի` նոյեմբերի 8-ին և 9-ին, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտի մի քանի դասախոսներ և ուսանողներ մասնակցեցին Բուլղարիայի Դ. Ա. Ցենովի անվան տնտեսագիտության ակադեմիայի հիմնադրման 85-րդ ամյակին նվիրված «Կայուն զարգացման և սոցիալ-տնտեսական համախբվածությունը 21-րդ դարում: Ուղղություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին:

Վերջերս Երևանի «Հայբուսակ» համալսարանը անդամակցեց «Եվրոպական համալսարանների ասոցիացիային»։ Այս անդամակցությունը կհեշտացնի Բոլոնյան գործընթացի հիմնարար դրույթների իրականացումը բուհում

«Եվրոպական համալսարանների ասոցիացիայի» կողմից կազմակերպվող տարաբնույթ սեմինարներ, գիտահետազոտական ծրագրեր, վեբինարներ, ֆորումներ և մի շարք այլ միջոցառումներ անցկացնելու միջոցով: Բացի այդ, ասոցիացիան ունի բազմաթիվ անդամ համալսարաններ, որոնց հետ համագործակցությունը նույնպես կնպաստի համալսարանի միջազգայնացման գործընթացի խթանմանը: Որակի ապահովման մասնագետները, ուսումնական գծով պատասխանատուները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը կկարողանան արժեքավոր տեղեկություններ ձեռք բերել եվրոպական կրթական համակարգի, կրեդիտային համակարգի և բազմաթիվ այլ հիմնարար առաջնահերթությունների մասին, կուսումնասիրեն միջազգային բուհերի գործունեությունը, կիրականացնեն փորձի փոխանակություն և տեղայնացում, որ կնպաստեն բուհում կրթության որակի բարձրացմանը:

Միջազգային բուհերի հետ համագործակցությունը թույլ է տալիս իրականացնել կրթական և հետազոտական համատեղ ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել և վերանայել մասնագիտական կրթական ծրագրերը, ներդնել նոր առարկայական ծրագրեր: Այժմ վերանայվում և բարելավվում են «Ֆինանսներ» և «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտական կրթական ծրագրերը: Կրթական ծրագրում, բացի մասնագիտական հիմնարար առարկաներից, ներառվում են նաև կամընտրական նորագույն առարկաներ, որոնց ուսումնասիրման արդյունքում ուսանողները կյուրացնեն նոր գիտելիքներ և հմտություններ, կլինեն ավելի մրցունակ և կհամապատասխանեն աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին:

Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Մերի Բալայանը, խոսելով եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրման առավելությունների մասին, նախ նկատեց.

-Ի տարբերություն հայաստանյան շատ բուհերի, որոնք անցել են տեղական հավատարմագրում` Երևանի «Հայբուսակ» համալսարանը նախընտրել է հավատարմագրում անցնել Եվրոպական EKKA հավատարմագրող կազմակերպության կողմից, ինչը համալսարանին տալիս է ավելի լայն միջազգային ճանաչում ստանալու հնարավորություն` աչքի ընկնելով կրթության կազմակերպման յուրահատուկ և նորարարական իր մոդելով: Հավատարմագրման շրջանակներում վերանայվել են բուհի տեսլականը, բուհի ռազմավարական ծրագրի գերակա ուղղությունները, նպատակները, խնդիրները:

Ադրադառնալով «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի շրջանակներում համալսարանի ռազմավարական ծրագրի իրագործմանը` հարկ է նշել, որ հետապնդում ենք 2 կարևորագույն նպատակ` գիտահետազոտական աշխատանքների խորացում և միջազգային համագործակցության ընդլայնում: Միջազգային համագործակցության մասով նշեմ, որ վերջերս Լատվիայի Լիպաժա համալսարանի հետ համատեղ կազմակերպվեց վեբինար` մանկավարժության և հոգեբանության արդի հիմնահարցերի շուրջ: Ծրագրվում են առաջիկայում նաև համատեղ միջազգային գիտաժողովի անցկացում, գիտական հոդվածների տպագրություն` միջազգային ժողովածուի ձևաչափով: Հարկ է ընդգծել, որ արտասահմանյան բուհերի հետ համագործակցությունը թույլ է տալիս ոչ միայն ուսումնասիրելու միջազգային փորձը կոնկրետ բնագավառում, այլ նաև քննարկումների և վերլուծությունների արդյունքում բարելավելու կրթական ծրագրերի որակը, կատարելու անհրաժեշտ բարեփոխումներ կրթական համակարգի ժամանակակից մարտահրավերներին համապատասխան ակադեմիական միջավայր ունենալու համար: Կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար, անշուշտ, անհրաժեշտ են ժամանակակից լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ: Վերջերս մեր ակադեմիայում ստեղծվեց նորաոճ դիզայնի լաբորատորիա` հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով: Պլանավորում ենք թողարկել առաջին ստեղծագործական աշխատանքները 2022թ.-ից: Ակտիվ աշխատանքներ են ընթանում Հոգեբանական ծառայության կենտրոնում, որը մոտ ապագայում նպատակ ունենք վերածելու հոգեբանական լաբորատորիայի: Հոգեբանական ծառայության կենտրոնում տրամադրվում է հոգեբանական խորհրդատվություն բուհի ուսանողներին և աշխատակիցներին, այնտեղ իրականացվում են նաև գործնական դասեր, տարաբնույթ թրեյնինգներ: Առանձնապես հարկ է նշել կենտրոնի գործունեության կարևորությունը բուհի օտարազգի ուսանողներին հոգեբանական աջակցության տրամադրման տեսանկյունից: Այս առումով կենտրոնում համապատասախան աշխատանքներ են տարվում բազմամշակութային օտարազգի ուսանողական հանրության, էթնիկ և կրոնական բազմազանության պայմաններում անձի հանդուրժողական կենսակերպի ձևավորման, բուհում առողջ հոգեբանական մթնոլորտի ապահովման ուղղությամբ: Բուհ-շրջանավարտ համագործակցության արդյունքում այս տարի իրականացվեց հետաքրքիր մեկ այլ նախագիծ. ստեղծվեց 1-4-րդ դասարանների աշակերտների դասապատրաստման կենտրոն` մեր լավագույն շրջանավարտների ներգրավմամբ: Ամռանը դասապատրաստման կենտրոնին կից ստեղծվեց նաև ամառային դպրոց 5-13 տարեկանների համար:

Կցանկանայի խոսքս ավարտել ռեկտորի կողմից առաջադրված`մեր համալսարանի հրաշալի կարգախոսով` «Ավելի կարևոր է հավաքական ոգին, քան մրցակցությունը»: Առաջնորդվելով այս կարգախոսով` ռեկտորի գլխավորությամբ թիմային ներդաշնակ աշխատանքի միջոցով Երևանի «Հայբուսակ» համալսարանը հաստատուն կերպով զարգանում է` ամրապնդելով իր դիրքերը` որպես միջազգայնորեն ճանաչված առաջատար կրթական և հետազոտական հաստատություն, որպես նորարարական և ստեղծագործ մտքի կենտրոն:

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԲաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է (լուսանկարներ)Երևանի 10 վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են իրենց պաշտոններումԵռաբլուրը վերևից. ՏեսանյութՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք. առողջացել է 267 քաղաքացիԼավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինիՔՊ-ական Լուլուի բարձր տրամադրությունը «Եռաբլուրում» (Video)Ամենադժվար շնորհավորանքն է. ի՞նչ գրես, ի՞նչ ասես. Գեղամ ՆազարյանԿաթողիկոսը՝ Քրիստոսի արձանը տեղադրելու Ծառուկյանի մտադրության մասին«Սերժ Սարգսյանի`բանակաշինության մեջ մեծ ներդրման դերակատարության մասին կարելի է խոսել երկար ու անվերջ».ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ«Ես վստահ եմ, որ հունվարի 28-ին դրանք պղծում են Եռաբլուրը վերջին անգամ».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ«նիկոլը նվեր ա արել բանակին` տղերք այսօր գազանանոցի մուտքը ձեր համար անվճար է: Բանակը նվաստացնելու նոր նշաձող».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԲոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձըԿոչ եմ անում բոլորին, արթնանալ անտարբերության թմբիրից, Հունվարի 28-ին, ժամը 13.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում. Գևորգ Գևորգյանի կոչըՄենք գնում ենք ԶՈՒ հետագա զարգացմանն ուղղված բարեփոխումների ճանապարհով․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը«Տոնդ շնորհավոր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ, դու պետքա լինես ուժեղ ինչպես նախկինում Ափսոս, որ բարձունքը չկա, ափսոս, որ տղերքը չկան, փառք ու պատիվ հերոս տղերքին».ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԳազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ ԳրիգորյանԱստղագուշակ՝ հունվարի 28-ի համարԻ՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերիՆրանք մեր իրական կյանքի անմահ Հերոսներն են ու մենք պարտավոր ենք միշտ հիշել նրանց անուն առ անունՀայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում, զինվորը, հայրենիքը անսակարկելի արժեք՝ մեր գոյության հենասյունն ու պատվարն են Մենք պարտավոր ենք ապրել, ուժեղանալ և ունենալ հզոր ԲԱՆԱԿ, խաղաղ ՀԱՅՐԵՆԻՔՉինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել, լուծել Ռուսաստանի մտահոգությունները եւ «կրակի հետ չխաղալ»Մեծություններ․ Հայոց բանակի կազմավորումից մինչեւ 44-օրյա պատերազմ․․․Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետԴավաճանների ու թշնամու կողմից քանդված ու բզկտված Բանակի օրն ա.Նարեկ ՍամսոնյանԱստված իմաստություն տա մեր ժողովրդին հասկանալու պետության և բանակի իրական արժեքն ու դերը. Արցախի թեմի առաջնորդՕրը ֆինանսական առումով հաջող կլինի․ հունվարի 28֊ի աստղագուշակՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Ժողովուրդ». ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարեն«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լորջ գնաճ է լինելուԱյսօր պրոֆեսոր Արմեն Չարչյանի ծննդյան տարեդարձն էՄխիթարյանը` «Ռոմայի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդՇնորհավոր տոնդ միշտ հնար գտնող հայ զինվոր ու հայոց բանակ․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի գրառումը ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐԵրգչուհի Ադելը գտել է իր կեսին Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է Ինչո՞ւ հեռացավ Երեւանի քաղաքապետի տեղակալըՄարուքյանն իրեն ընդդիմադիր համարո՞ւմ էՌոնալդուն կրել է հայկական բրենդի հագուստ (լուսանկարներ)Ռոնալդուի եւ Ջորջինայի սիրո պատմությունը. ինչպես է զույգը ծանոթացել Հայ-ադրբեջանական սահմանին ձեւավորել ՀԱՊԿ մշտադիտարկման մեխանիզմ. ինչ է առաջարկում Մհեր ՇահգելդյանըՀայոց Բանակի 30-ամյա հոբելյանը մե´նք ենք տոնելու՝ հունվարի 28-ին, ժամը՝ 13.00-ին Հանրապետության հրապարակում«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը պարգեւատրվել է Ալբերտ Հովհաննիսյան անվան հուշամեդալովՆվիրյալ Հայը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի խորհրդանիշ Ալբերտ Հովհաննիսյանի Հայրիկն էր՝ Արտակ Հովհաննիսյանը, ով իր ամենաթանկին կորցնելուց հետո անգամ արժանապատվորեն լծվեց Թիկունքն ամուր պահելու գործինՊրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ երեխաների շրջանում «Օմիկրոնի» տարածման, հետևանքների եւ պատվաստանյութերի արդյունավետության մասինՈւմ է պետք պերճախոս բառերդ …եթե քայլերդ և հավատարմությանդ աստիճանը Ոչինչ են…Ամալյա Գեւորգյանի ուշագրավ գրառումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ