o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2019 թվականին ՀՀ-ում լավագույն բժշկական կենտրոն ճանաչվելու կապակցությամբ պատվոգիրը հանձնվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին

14.03.2020 11:13
2019 թվականին ՀՀ-ում լավագույն բժշկական կենտրոն ճանաչվելու կապակցությամբ պատվոգիրը հանձնվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին

«Իրավունք» թերթը, դեռեւս տարեվերջին տեղեկացրել էր ընթերցողներին, որ հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով անցնող` 2019 թվականը, ստացել է բազում զանգեր խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին: Ըստ այդմ` ընթերցողների քվեարկության արդյունքում.  2019 թվականին ՀՀ-ում լավագույն բժշկական կենտրոն է ճանաչվել «Իզմիրյան» բժշկական կենտրոնը` ի դեմս բկ-ի ղեկավար ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ:

Արդեն այսօր, «Իրավունք» թերթի խմբագրությունում լավագույնի պատվոգիրը հանձնվեց հասցեատիրոջը` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА