o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով էր Սերգո Կարապետյանը «հեղափոխությունից առաջ»

06.12.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ով էր Սերգո Կարապետյանը «հեղափոխությունից առաջ»

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել` առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության մեղադրանքով: Մամուլը, հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրին, նշել էր, որ ՀՔԾ-ում գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առջեւ պայման են դրել` կա՛մ պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ, կա՛մ իրեն կկալանավորեն: Ըստ նույն աղբյուրների` Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել եւ իրավապահներից իրեն չկալանավորելու երաշխիքներ ստացել: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ հետ:

Նոր նշանակում Արմեն Սարգսյանի որոշմամբ

– Պարոն Բերբերյան, Դուք քաջածանոթ եք գյուղատնտեսության ոլորտին եւ նաեւ Սերգո Կարապետյանի գյուղնախարար աշխատած տարիներին: Սպասելի՞ էր նախկին գյուղնախարարից նման վարքագիծ:

Ես միշտ պայքարել եմ, որ սուբսիդավորում ստանա գյուղացին, այսինքն` այն գումարները, որ ժողովուրդը տալիս է որպես հարկ, կառավարությունն էլ բաշխում է, ցավոք, արդյունավետ չէր ծախսվում: Բնականաբար, չինովնիկները ձեռքները տաքացնում էին դրա վրա, գյուղացին էլ այդ ստացածի 10 տոկոսն էլ չէր ստանում կամ ստանում էր անորակ սերմեր, անորակ վրացական պարարտանյութ, անորակ դիզվառելիք, ինչի հետեւանքով բոլորի տրակտորների շարժիչները շարքից դուրս էին գալիս, հերթով ասե՞մ... Նախարարության վերջին «գյուտը» այն էր, որ բերեցին 500 տոննա  գարի, որը փտեց, նեխեց, մկները կերան: Վերստուգիչ պալատը ստուգեց, քրեական գործերը հարուցեցին, բայց ոչ ոք չի պատժվում, ման են գալիս փողոցներում: 200 մլն դրամի վնաս են տվել, հիմա մի խեղճ գրպանահատ, որ տրոլեյբուսում մեկի գրպանից հազար դրամ հանի, կտանեն կդատեն: 2-3 հոգով 200 մլն դրամի վնաս են տվել: Բերել են, պահեստում դրել են, գյուղացին չի ուզել, երեք տարի հետո` մկները կերել են: Վերստուգիչ պալատը բացահայտել է այն, տվել է գործերը դատախազություն, ո՞ր մեկն է դատվել: Հիմա թե Սերգո Կարապետյանն ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, շատ լավ ճանաչում եմ այդ անձնավորությանը: Թող ինքը նախ ասի, թե ինչպե՞ս է աշխատել, ինչպե՞ս է եկել այդ պաշտոնին «Օրինաց երկրով»: Թող դրա մասին ասի, թե ինչպես է գնացել խնդրել այստեղ-այնտեղ: Չի՛ կարելի, մեկն էլ կար այդպես` Սիլվա Համբարձումյանը, որ գնում էր սրա-նրա վրա գործ էր տալիս: Բայց նախ թող իր համար պատասխան տա, 205 գյուղացի ընտանիքի դատի ես տվել, Սերգո, քո բերած կամ նախորդ նախարարի բերած ցորենի պատճառով, որը չծլեց:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՉԸ

Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք տարին` գյուղատնտեսական առումով, մասնավորապես` արտահանումների հետ կապված:

Ծիծաղելի է, «հին» Հայաստանում` 4 տարի առաջ` 54-55 հազար տոննա կատրոֆիլ արտահանվեց, հիմա ներկրում ենք: Բա գետինը չե՞ն մտնում: Ու Հրաչ Բերբերյանը հիմա պետք է գնա Եվրոպա, որ նոր պայմանագիր ստորագրի, որպեսզի սերմաթարմացում անենք: Բա էդ ձրիակերներն ինչի՞ են նստած, որ գործուղումների են գնում, ի՞նչ են անում: Ինչո՞վ են զբաղված, որ ցորենի սերմացու չկար ցանքատարածությունները պակասեցին: Թե՞ աշխատավարձ բարձրացնելով էիք զբաղված, այ բոսիակներ, չի՛ կարելի: Ժողովրդի գումարով աշխատավարձ եք ստանում, այ ձրիակերներ, մի բան էլ ասում եք, թե չի հերիքում, դրանց ուրիշ բան չի հերքում, անունը չեմ ուզում տալ...

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն` 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ` սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով: Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով: Ի՞նչ կասեք այս մասին:

Իհարկե, համամիտ եմ, որ գնաճ եղել է, բայց թվի հետ համաձայն չեմ, որովհետեւ մոտ 7-8 տոկոս թանկացում կա, եթե ճիշտ նայեն թվերը: Օրինակ` կարտոֆիլը մոտ 8 տոկոս էժան էր անցած տարի: Այդ վիճակագրական վարչությունը, որ արտադրողներից հարցնի եւ շուկան էլ լավ ուսումնասիրի, գները կտեսնի: Եթե մեկ կգ մսի մեջ 300 դրամ տարբերություն է տալիս, սա քանի՞ տոկոս է: Շուկան չեն նայում, թվեր են նկարում: Հիմա հարցն այն է` մեր տնտեսությունը կարելի՞ է ոտքի հանել, թե` ոչ: Ով Գյուղանտեսության նախարարությունը փակեցՀայաստանի, հայ ժողովրդի առաջին թշնամին է: Բազմիցս ասել եմ` ասեք` ո՞վ է, գլուխը ջարդենք, գյուղացին ինքը բահերով կգա այդ մարդու գլուխը կջարդի:

​​​​​​​«Ես գնում եմ.., ով իմ հետ ա, շնորհակալ եմ, ով իմ հետ չի՝ Աստված ձեր հետ, ես մենակ էլ կհաղթեմ»

Ամփոփելով տարին` ի՞նչ ունեք ասելու գյուղացուն:

Մեր գյուղացուն ցանկանում եմ հաջորդ տարի բարի բերք, հաջորդ տարի էլի մեր ուժերով կփորձենք կարտոֆիլի եւ ցորենի սերմացուի հարցը կարգավորել, գարնանացանին էլ գարու հարցը կարգավորել, որովհետեւ այսօրվա նախարարությունների ու կառավարության վրա հույս չկա: Իսկ եթե խոչընդոտեն, չեն թողնի աշխատեն, գյուղացին ոտքի կկանգնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

​​​​​​​«Պատկերացնո՞ւմ եք սրանից լավ նվեր Ադրբեջանին, ՀՀ երկու նախագահները քրգործերով են անցում»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА