o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թշնամին կարող է դա օգտագործել և օգտագործում է. Անժելա Էլիբեգովա. տեսանյութ

09.12.2019 15:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թշնամին կարող է դա օգտագործել և օգտագործում է. Անժելա Էլիբեգովա. տեսանյութ

Iravunk.com-ը այսօր տեղի ունեցած ասուլիսին զրուցեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ, վերջերս տեղի ունեցած Արցախաադրբեջանական հարաբերությունների, Մեհրիբան Ալիևայի հայտարարության և այլ հարցերի մասին։

Ծրագրերը մնում են անփոփոխ, Արցախին ծառայելու որոշումս՝ եւս. ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

- Տիկին Էլիբեգովա, ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արցախյան հարցերի շուրջ բանակցություններ վարողն արցախցին է և ինքն, ըստ էության, որևէ կապ չունի այդ ամենի հետ, սակայն վերջերս նա հայտարարեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում միակ որոշումներ կայացնողն ինքն է։ Ըստ ձեզ ինչո՞վ է պայմանավորված նմանօրինակ հակասական հայտարարությունների շարանը։

- Մի փոքր տարբեր բաների մասին էր խոսում Փաշինյանը։ Առաջինը՝ խոսքը գնում էր այն մասին, որ Արցախի կողմից լիազորված չէ և չունի մանդատ, բայց դա մի փոքր հասկանալի չէ, մինչև Արցախը կարողանանք վերադարձնել բանակցային սեղանի շուրջ ։Ինչպե՞ս են ընթանալու այդ բանակցությունները, առհասարակ չե՞ն լինելու, թե՞ այնուամենայնիվ հայկական կողմը վարելու է այդ բանակցությոպնները։ Ինչ-որ պայմանավորվածություններ այնուամենայնիվ ձեռք են բերվում և փաստացի ինչ-որ գործընթաց գնում է։ Հավելեմ, որ Արցախը դրան մասնակից չէ։ Միգուցե մեզ հաջողվի տասը տարի հետո Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ և այստեղ պետք է պարզ հասկանանք.բանակցո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե չէ,ապա մե՞նք ենք դուրս գալիս, մե՞նք ենք դեստրուկցիվը, թե՞ այնուամենայնիվ Ադրբեջանը։

Ինչ վերաբերում է Արցախի և Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց թե՞ չէ, կարծեմ կոնտեսքսն այլ էր։ Այսինքն ամեն մարդ պետք է ինքն իրեն հարց տա։ Իսկպաես բոլորս պետք է հասկանանք, որ մենք պատասխանատու ենք Արցախ-Հայաստան երկու պետություն,մի հայրենիք կոնցեպտի համար։ Այստեղ առաջանում է մտահոգություն, եթե հանրությունն անընդհատ, ի դեպ իշխանությունը դրան նպաստում է Հայաստանցի, Արցախցի ,անընդհատ դավադիր ուժեր փնտրելով, պատերազմն էստտեղից հրահրողներ են փնտրում, անելով բավականին վտանգավոր ներքին հայտարարություններ։ Այս ամենը կարող է մեզ հետո լուրջ վտանգի հասցնել հակառակորդի կողմից։ Թշնամին կարող է դա օգտագործել և օգտագործում է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք տեսանք նաև դրա փաստացի արտացոլանքը, մեր դեմ օգտագործելով ներքին թեմաներ, որոնց իրենք շատ ուշադիր հետևում են։ Այս ամենից պետք է մաքսիմալ զերծ մնալ, ոչ միայն վարչապետը, այլ նաև ավելի ցածր պաշոնյաներ։ Պատգամավորներ, ովքեր իրենց թույլ են տալիս ոչ կոռեկտ հայտարարություններ այդ թեմայով, ակնհայտ ոչ կոմպետենտ հայտարարություններ և այլն։

Մանրամասները տեսանյութում. 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА