o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

11.12.2019 14:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արայիկ Հարությունյանը համաձայն է, որ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը մասնակցի բանակցություններին, բայց պայմանով. Analitik.am

Հայաստանը երբեք չի ունեցել այսքան դրական ֆինանսատնտեսական իրավիճակ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ում խոսքերով, եղել է ժամանակ, որ արտաքին պարտք վերցնելու հնարավորություն չի եղել, շեմը բարձր է եղել, իսկ հիմա հակառակն է. «Այսօր հայտարարվում է, որ տարին փակվելու է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճով: Ես ասում եմ, եթե չլինի ֆորսմաժոր, տնտեսական աճը 2020-ին լինելու է ավելի բարձր, իսկ 21 թվականին՝ երկնիշ: Պետք է ասել, որ հենց Հայաստանի տնտեսական վիճակով է պայմամավորված Արցախի ճակատագիրը:

Տեր-Պետրոսյանը չի՞ մասնակցի հանրաքվեին

Հարությունյանի խոսքերով, անկախ Արցախում տնտեսական թռիչքաձև աճից, եթե Հայաստանում անկում լինի, հնարավոր չի լինի լուծել խնդիրը. «Ես չեմ գովում Հայաստանի իշխանություններին, ես ճիշտ գնահատական եմ տալիս»:

Ինչ վերաբերում է Իմ քայլից Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը, թե վարչապետը խնդիր չի տեսնում, որ բանակցություններին մասնակցի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը, Հարությունյանը չհամաձայնվեց լրագրողի հետ, որ այդ ներկայացուցիչը կարող է հավասար հարթության մեջ լինել Արցախի նախագահի հետ:

«90-ականներին կարծեմ այդպես էր, երբ մասնակցում էր Արցախի ԱԳ նախարարը և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը: Անընդունելի է, որ Արցախի նախագահը նույն հարթության վրա լինի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ»:

Հարությունյանի խոսքերով, եթե ընտրվի Արցախի նախագահ ու ադրբեջանական համայնքի ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններում օգուտ լինի հարցին, իհարկե դեմ չի լինի դրան. «Եթե ուզում ենք հարցի խաղաղ կարգավորման բանաձև ունենանք, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չի լինի, կարող են մասնակցել՝ պայմանով, եթե ընդունեն մեր նախապայմանը»:

Սակայն Հարությունյանը վստահ է, որ ադրբեջանական կողմը չի ընդունի իր նշած նախապայմանը, դրա համար հարցի լուծումը տասնամյակներ ձգվում է. «Դրա համար անիմաստ է կարծել, թե առաջիկայում հարցը լուծվելու է»:

  •  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА