o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

11.12.2019 23:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ի՞նչ ադրբեջանական համայնք, այ ընկեր». Էդուարդ Շարմազանով

«Երբ 1.5 տարի առաջ պնդում էի, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանում իշխանության են եկել Լեւոն Տեր-Պետրոսյանի միակողմանի փուլային զիջումների կողմնակիցները, շատերը չէին հավատում: Այսօր արդեն, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ուղիղ հայտարարում են, թե Փաշինյանը ցանկանում է վերադարձնել տեր-պետրոսյանական ֆորմատը, իսկ «Իմ քայլի» պատգամավորներից մեկն էլ հայտարարում է Փաշինյանի համաձայնության մասին, որ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը» Ալիեւի հետ մասնակցի բանակցություններին: Բա մեկը չկա՞ ասի՝ ինչ ադրբեջանական համայնք, այ ընկեր: Սա միջհամայնքային վեճ չէ, սա ինքնորոշման իրավունքի իրացման հարց է», - այս մասին գրում է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ որպես հետգրություն՝ հավելում. «Փաստորեն, երբ ժամանակին Փաշինյանը արտաբերում էր «Ղարաբաղի հայեր» եզրույթը, պատահականություն չէր։ Նա գիտեր, որ մի օր համաձայնելու է, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին: Սա է էականը, թե չէ «Jingle bells»-ից եք խոսում»:

Նիկոլ Փաշինյանի դստեր նկարները Փարիզից

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА