o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուզում եմ, որ էլ ո՛չ մի երեխա չորբանա, ուզում եմ, որ աղջիկներս երջանիկ լինեն. Տիգրանուհի Կարապետյանի անկեղծ զրույցը

29.12.2019 20:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուզում եմ, որ էլ ո՛չ մի երեխա չորբանա, ուզում եմ, որ աղջիկներս երջանիկ լինեն. Տիգրանուհի Կարապետյանի անկեղծ զրույցը

<<Իրավունքը>> առիթ ունեցել է անդրադառնալու Էջմիածնում գործող «Մեր տունը» հկ-ի եւ մասնավորապես հկ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանի գործունեությանը, ով տարիներ շարունակ իր շուրջն է համախմբում մանկատան շրջանավարտների՝ 18-24 տարեկան երիտասարդ աղջիկներին: Տալով հնարավորություններ կրթվելու, ստանալ տարբեր հմտություններ՝ ձեռագործ, խոհարարական հմտություններ, եւ որ ամենակարեւորն է՝ երիտասարդ աղջիկներին հետ պահում թրաֆիքինգի զոհ դառնալուց:

ՈՎՔԵՐ ԵՆ ԵՐԵԽԱ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ` ԱԱԾ-Ն ԴԵՌ ԼՌՈՒՄ Է

Գաղտնիք չէ, որ  մանկատներից դուրս եկած աղջիկները մեր հասարակության ամենախոցելի եւ փխրուն շերտն են, ուստի չափահաս դառնալուց հետո էլ, նրանք, ինչպես յուրաքանչյուր երիտասարդ, որ առաջին քայլերն է անում դեպի ինքնուրույն կյանք, կարիք ունեն հոգեբանական օգնության՝ հասարակության մեջ ամբողջովին ինտեգրվելու եւ կայացած մարդ դառնալու գործում: Իսկ  «Մեր տուն»-ը՝ ի դեմս Տիգրանուհի Կարապետյանի, տարածաշրջանում միակ կառույցն է, որը զբաղվում է մանկատներից դուրս եկած երիտասարդների ճակատագրեր փրկելու հարցով:

Մանկատնից դուրս` 18-24 տարեկան աղջիկների կյանքով ապրող Տիգրանուհի Կարապետյանը ճանաչվել է տարվա բարերար կին

Ի ՞նչով է առանձնացել անցնող Խոզի տարի <<Մեր տան>> համար, ի ՞նչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեն եկող Առնետի տարուց փորձել ենք անկեղծ զրույց ունենալ «Մեր տունը» հկ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանի հետ, ով անդրադառնալով ձեռքբերումներին նախ նկատեց.

- 2019թվականը առանձնացավ մի շարք մրցանակներով, պարգեւատրումներով: Բայց ինձ համար ամենալավ ձեռքբերումն այն է, երբ <<Մեր տան>> արդեն ամուսնացած աղջիկներս զանգում եւ ասում են, որ շուտով նորից տատիկ եմ դառնալու: Դա իմ համար ամենամեծ ձեռքբերումն է: Դեկտեմբերին 12-ին ունեցա 29-րդ թոռնիկը, իսկ փետրվար ամսին կծնվի <<Մեր տան>> 30-րդ թոռնիկը: Այդ ծննունդներ են, որ ինձ կյանք են տալիս: Հուզվում եմ, երբ աղջիկներս զանգում եւ ինձ հարցնում են՝ լավ ո ՞նց մեր ծնողները մեզ կարողացան թողնել այդքան հեշտ բախտի քմահաճույքին: Ինձ համար ձեռքերումը զուտ մարդկային է: Ունեցա ձեռքբերում նաեւ իմ անձնական կյանքում դուստրս ընտանիք կազմեց:

«Երկրները մեկ հարկի տակ» մրցանակաբաշխությանը նոմինացված է «Մեր Տունը» ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը

- Տիկին Կարապետյան, քանի ՞ աղջիկ ունեք այսօր Ձեր տանը:

- Այս պահին տասը աղջիկ են, յուրաքանչյուրը յուրովի լավն է ու արժանի: Եղել է, որ մինչեւ 17 աղջիկ ապրել են մեզ մոտ:

- Կա ՞ մանկատան սանի խեղված ճակատագիրը, որը առավելապես է Ձեզ հուզել:

- Շատ-շատ դժվար է առանձնացնել որեւէ պատմություն: Լավ կյանքից չէ, որ աղջիկները հայտնվել են մանկատանը, ապա մեզ մոտ: Բոլորի ճակատագրերը յուրովի են խեղվել: Բայց, այ՛ո, դեպքեր կան, որ իսկապես շատ ծանր եմ տարել: Շատ լավ, լուսավոր աղջնակ ունեինք , որի մայրը դստեր հետ վարվել է ամենադաժան ձեւով՝ ներգրավվել էր մարմնավաճառության մեջ:

Բազում մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս աղջիկներին սիրով եւ ջերմությամբ պարուրած Տիգրանուհի Կարապետյանի համար յուրահատուկ օր էր

- Անցնենք բլից հարցերի:

- Սիրով:

- Ես երջանիկ եմ, որովհետեւ...

- Ծնվել եմ իմ ծնողներից, որ ունեմ իմ ընտանիքը, իմ աշխատանքը:

- Սերը դա...

- Դա այն է, որ պահում է աշխարհը, մարդկանց

- Դավաճանությունից այն կողմ...

- Լավ հարց էր...Դավաճանության հիմքը նախանձն ու անտարբերությունն է:

Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք. նախագահն այցելել է մանկատուն, բարեգործական ճաշարան, հյուրընկալվել Հովսեփյանների բազմազավակ ընտանիքում

- Երբեք չեմ ների...

- Տարիների ընթացքում հասկացա, որ պետք է ներել:

- Մայրը ինձ համար...

-Սրբություն է, երբ հիշում եմ, թե մայրս ինչքան դժվարությունների միջով է անցել, բայց միշտ ժպտացել...

- Հայ կնոջ առավելությունը...

- Կամքի ուժը, դժվարությանը դեմ առ դեմ կանգնելը, ներելու ունակությունը:

 - Ուզում եմ, որ...

- Ուզում եմ, որ իմ տղան վերջապես գտնի իր տեղը, ունենա իր ընտանիքը, ուզում եմ, որ աղջիկներս երջանիկ լինեն, ուզում եմ բոլոր նրանք, ում սիրում եմ՝ լինեն առողջ, հաջողակ ու երջանիկ:

- Ամանորյա, ի ՞նչ ցանկություն եք պահել:

-Ուզում եմ, որ էլ ոչ մի երեխա չորբանա, ոչ մի երեխա այլեւս չհայտնվի նման հաստատություններում: Թող սերը իշխի բոլորի ընտանիքներում, թող խաղաղ երկինքը թեւածի մեր զինվորների գլխավերեւում:

Արա Բաբլոյանն այցելել է Գավառի մանկատուն

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 



 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА