o C     29. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրենի ոստիկանության պատասխանը՝ հեքիաթասացության ժանրից է

06.01.2020 19:45 ԻՐԱՎՈՒՆՔ
Հայրենի ոստիկանության պատասխանը՝ հեքիաթասացության ժանրից է

«Կամ ոստիկանությունն ա «ֆռում» Փաշինյանի վրա, կամ Փաշինյանն ա «ֆռում» ժողովրդի վրա. ՌՈ նախկին աշխատակից» վերտառությամբ հրապարակման մեջ «Իրավունքը» անդրադառնալով NewsMedia.am լրատվական կայքէջում տեղ գտած «Այդ ադամանդի գործարանի սեփականատերերը՝ Արմեն եւ Արտակ Բաղիկյանները գտնվում են հետախուզման մեջ ՝ Ինտերպոլի կողմից» հրապարկամանը,  դեռեւս նախորդ տարի պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ Ոստիկանության ՀԿԼ վարչություն: Ոստիկանությունից մասնավորապես հետաքրքրվել էինք.«Խնդրում ենք հնարավորության սահմաններում տեղեկություն տրամադրել մամուլում տեղ գտած «Այդ ադամանդի գործարանի սեփականատերը` Արմեն եւ Արտակ Բաղիկյանները գտնվում են հետախուզման մեջ` Ինտերպոլի կողմից» հրապարակման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ: Մասնավորապես որքանո՞վ է սույն տեղեկատվությունը իրական: Եվ, եթե իրական է, ապա ի՞նչ գործով եւ երբվանի՞ց են հրապարակման մեջ տեղ գտած անձիք գտնվում հետախուզման մեջ»:

Հարցման պատասխանը լրանալու հինգերորդ օրը ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից մեզ գրավոր ուղարկել էին հետեւյալ հարցման վերաբերյալ պաշտոնական գրությունը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ձեր  04.12.2019 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:

Պարզվում է, սակայն, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, տարատեսակ մասկի-շոուների մեջ վարպետացած ՀՀ Ոստիկանությանը 30 օրյա ժամկետ էր պետք, որպեսզի ընդամենը մեկ նախադասությամբ՝ այն էլ իր մեջ հարցականներ պարունակող գրավոր պատասխան ուղարկեին. <<Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Արմեն եւ Արտակ Բաղիկյանները ներկայումս ՀՀ Ոստիկանության կողմից չեն հետախուզվում>>:

Հ.Գ. Ի գիտություն հայրենի Ոստիկանությանը՝ հարցը հնչել էր հետեւյալ կերպ. Բաղիկյան եղբայրները հետախուզվո՞ւմ են Ինտերպոլի կողմից, թե՞ ոչ: Իսկ, ահա հնարամիտ Ոստիկանությանը 30 օր էր պետք պարզել եւ մանիպուլյատիվ պատասխան ուղարկելու, որ Բաղիկյան եղբայրները ներկայումս չեն հետախուզվում ՀՀՈոստիկանության կողմից: Մինչդեռ, Ոոստիկանությանը կոնկրետ հարցադրում էր հնչեցվել՝ Բաղիկյանները հետախուզվո՞ւմ են Ինտերպոլի կողմից, թե՞ ոչ, եւ ակնկալվում էր կոնկրետ պատասխան: Իսկ այս բառախաղ հիշեցնող պատասխանը առնվազն հեքիաթասացության ժանրից է:

Ներկայացնում ենք ՀՀ Ոստիկանության գրավոր պատասխանը ստորեւ

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА