o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը նրանց արտամուսնական կապերի մասին դոսյեներ է հավաքել.168.am

11.01.2020 17:33 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանությունը նրանց արտամուսնական կապերի մասին դոսյեներ է հավաքել.168.am

Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից:

Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ հրապարակման մասին

Իրավապահ համակարգի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին և հասկանալի պատճառներով չեն հրապարակում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերի մասին 7-րդ վարչության ձեռք բերած որոշակի տվյալներին, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում:

 

Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА