o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղբյուր․ Վալվերդեն այլևս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը չէ

13.01.2020 23:39 ՍՊՈՐՏ
Աղբյուր․ Վալվերդեն այլևս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը չէ

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել հանդիպում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի և թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի միջև։

Իսպանական Sport-ը հաղորդել էր, որ հանդիպման ընթացքում նրանց միջև խոսակցություն է կայացել թիմի ներկայի և ապագայի վերաբերյալ, սակայն կոնկրետ որոշում չի կայացվել։

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նեյմարին գերազանցում է միայն Մեսին

Իսկ ահա Libertad Digital-ը հաղորդում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Բարտոմեուն Վալվերդեին ասել է, որ նա այլևս չի գլխավորում «Բարսելոնան»։ Կողմերն արդեն պայմանավորվել են պայմանագիրը խզելու վերաբերյալ։ Նույնը պնդում է նաև Catalunya Radio-ն։

Վալվերդեին փոխարինելու թեկնածուների թվում են Չավին, Կումանը, Կիկե Սետյենը, Մաուրիսիո Պոչետինոն և Մասիմիլիանո Ալեգրին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА