o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-Ն ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏԱԼՈՒ

15.01.2020 19:25 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԱԾ-Ն ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏԱԼՈՒ

Անշուշտ, հանրությունը բավականին ուշադիր հետեւում է Արթուր Վանեցյանի եւ Փաշինյանների լրատվական «փոխհրաձգությանը»: Սակայն մինչ այդ թեմային անդրադառնալը, ներկայացնենք ԵՊՀ ուսանողների հետ աշխատանքի կենտրոնի տնօրեն, ՀՀԿ-ական Վահագն Վարագյանի ուշագրավ դիտարկումը: Հիշեցնենք, որ չնայած վարչախմբի համակարգված ճնշումներին, պարոն Վարագյանը անսասան պահեց իր դիրքերը մայր բուհում, ուր շարունակում է իր կարեւոր աշխատանքը ամենաըմբոստ բուհի ուսանողության հետ:

ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

«ԴԵՄ ԵՍ ՍԵՐԺԻՆ` SIGNAL ՏՈՒՐ»

Վարագյանը հենց այս բանաձեւով է եզրափակում իր այն դիտարկումը, որ այս օրերին իշխանավորներն ու այլ քայլասերվածները հավար-հավար իրենց հեռախոսների վրա տեղադրում են Signal հայտնի մեսինջերը, որը թույլ է տալիս հուսալիորեն պաշտպանվել գաղտնալսումներից եւ SMS-ները պատճենահանելուց: Իսկ թե ինչպես է իմացել` եթե հեռախոսիդ  վրա կա այդ մեսինջերը, ապա տեղյակ ես լինում, թե հեռախոսագրքույկումդ եղած անձանցից ովքեր են դա ներբեռնել: Ի դեպ, հիշեցնենք, որ հենց այդ մեսինջերն է շատ սիրում հռչակավոր Սնոուդենը...

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ ՔԱՆԴՈՂԻ ԳԼԽԻՆ

Հիմա հարց է ծագում, թե հատկապես ո՞ր հատուկ ծառայությունից են հավար-հավար իրենց հաղորդակցությունը պաշտպանում քայլասերվածները: Այ, այդտեղ միանգամից երեւում է կապը Վանեցյան-Փաշինյաններ հակամարտության ու այդ գործընթացի միջեւ: Քանզի հանրահայտ է, որ ԱԱԾ-ականը նախկին չի լինում: Իսկ Արթուր Վանեցյանի պես ԱԱԾ-ականը դեռ ամիսներ առաջ զգուշացրել էր, որ կբացի որոշակի փակագծեր: Եվ փակագծերը, որոնց նա տեղյակ է, դժվար թե հաճելի լինեն ինչպես Փաշինյաններին, այնպես էլ քայլասերվածներին: Ճիշտ է, ընդդիմությունը ու մասնավորապես ՀՀԿ-ն հնչեցնում են իրենց տարակուսանքը, որ Արթուր Վանեցյանը հապաղում է ինչպես կարեւոր փակագծերը բացելու, այնպես էլ որոշակի հարցերի պատասխանելու գործը, բայց բոլոր դեպքերում անկասկած է` նա առավել քան քաջատեղյակ է 2018-ի սահմանադրական կարգը տապալած եւ պետական հեղաշրջում իրականացրած թիմի կեղտոտ խոհանոցից: Բայց հարկ է նշել, որ ինքը` Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ ԱԱԾ պետի, ե՛ւ ոստիկանապետի հարցում մինչեւ հիմա չի կատարել նշանակում ու, ըստ ամենայնի, ներկայիս ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը ձգելու է ինչքան հնարավոր է: Որովհետեւ պաշտոնակատարի հնարավորություններն ավելի քիչ են, քան իր լիազորություններն ամբողջ ծավալով ստանձնած ուժային կառույցի ղեկավարի: Վանեցյանի վրա այդ առումով, Նիկոլը ժամանակին «վառվել» է, նման է, որ նաեւ Օսիպյանի ոչ բոլոր գործերը դուր են եկել մեր դիկտատորիկին: Ու հիմա նա հիմնականում մնացել է, Բագրատյանի ասած, «գլխավոր ինկվիզիտոր» Սասուն Խաչատրյանի, գումարած նաեւ լրիվ հլու-հնազանդ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հույսինՈւ եւս կարեւոր մի հանգամանք` թեեւ ԱԱԾ-ի գլխին վաղուց արդեն Արթուր Վանեցյանը չէ, արդեն երկրորդ անգամ է, ինչ այդ կառույցը հակամարտ վիճակներում է հայտնվում այն կերպարանքների հետ, ում Նարեկ Մալյանը կնքել է «Սորոսի վաստակ»:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

ԱՍՔ ԱԱԾ-Ի ԵՎ ՆԻԿՈԼԻ «ԳԺԻ ԹՂԹԻ» ՄԱՍԻՆ

Հիշեցնենք, որ ժամանակին ԱԱԾ-ն բավականին կոշտ ծեփել էր տխրահռչակ Սաքունցի բերնին: Սակայն հիմա ԱԱԾ-ի դեմ գրոհի գնաց Դանիել Իոաննիսյանը, ով ոչ ավել-ոչ պակաս հրապարակավ հայտարարեց, որ Նիկոլի «գժի թղթի» պատմությունը ստեղծել եւ շրջանառության մեջ է դրել ԱԱԾ-ն` այն էլ «քրեական հեղինակությունների» հետ համատեղ: Խնդրեմ, կարող եք ըմբոշխնել Դանիելի այդ` սորոսական լրատվամիջոցով արված հայտարարության «սքրինշոթը»: Ինչպես հայտնի է, բացի Ֆեյսբուքից, այլ տեղ «գժի թուղթ» տեսնող չի եղել, այն էլ խոսքը կոպիտ հումորով սարքած ֆոտոմոնտաժի մասին է: Այնուհետ այդ պատկերները սոցիալական դժգոհություն արտահայտող ցուցարարների թեթեւ ձեռքով հայտնվեցին կառավարության շենքին հարող ծառերի վրա: Բայց ԱԱԾ-ն ի՞նչ կապ ունի, գրողը տանիՉլինի՞ Դանիելը սեփական աչքերով է տեսել այդ «գժի թուղթը», որ հիմա այդպես բլթցնում է, կողքից էլ` որպես պոչ կպցնելով «քրեական շրջանակներին»: Նման է, որ ե՛ւ ինքը, ե՛ւ այլք քեռի Սորոսի գրասենյակից խոնարհագույն «խնդրանք» են ստացել` ամեն գնով վարկաբեկել ԱԱԾ-ն: Հիմա տեսնենք` ե՞րբ է այդ կառույցը ծեփելու Դանիելի բերանը նույն ձեւով, ինչպես վարվել էր Սաքունցի պարագայում: Ի դեպ, ԱԱԾ-ին ամեն կերպ վարկաբեկելու ուղեգծի վկայություններից մեկը նաեւ այն է, որ Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» հանկարծ որոշեց ԱԱԾ-ին պաշտոնական հարցում ուղարկել «սատանա բռնելու» հանձնարարության ընթացքի մասին եւ ստանալ պաշտոնական պատասխան: Եվ այն պատմությունն էլ, որ Նիկոլի հանձնարարականով ԱԱԾ-ն սրընթաց բացահայտեց «Դիանա Հարությունյան» ֆեյքին, նույնպես երկսայրի սուր է: Չէ՞ որ մեր բռնապետիկը գործնականում հնարավորություն չունի խանգարելու ԱԱԾ-ին, եթե հանկարծ այդ կառույցը որոշի զբաղվել ոչ թե այնպիսի ֆեյքերով, որոնց վերագրվում է «քոչարյանականությունը», այլ հենց սորոսական ֆեյքերով ու միգուցե նաեւ Նիկոլի «ֆեյքերի ֆաբրիկայով»: Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ վերջերս մեր բռնապետիկը չի բավարարվում Մովսիսյան Հովիկի` պետական փողերով սնվող ֆեյքաբուծարանով եւ նախարարությունների ու գերատեսչությունների աշխատակիցներին են հարկադրում ե՛ւ անձամբ, ե՛ւ ֆեյքերով կռիվ տալ ընդդիմության դեմ: Իսկ առնվազն սեփական ձեռքով այդ մարդկանցից շատերը չեն ուզում ջուրը գցել ռեալ կյանքի ընթացքում ձեւավորված կենդանի կապերը` ի վերջո այս կրկեսն անվերջ չի շարունակվի...

«ԵՐԿԻՐ-ՊԱՐԵՏԱՏՈՒՆ»... ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ

Այնպես որ, կարելի է արձանագրել` քայլասերվածները անգամ ենթագիտակցական մակարդակով վախենում են ԱԱԾ-ից, ու նաեւ ԱԱԾ-ի գեներալներից եւ սպաներից` լինեն նրանք գործող, թե պաշտոնաթող: Նրանք նույնիսկ չեն կարող վստահ լինել, որ ճշգրտորեն կատարվում է իրենց հրամանը` կոմպրոմատներ փնտրել ՍԴ դատավորների եւ Հրայր Թովմասյանի վրա, ինչպես նաեւ բացահայտել, թե վարչախմբի նեղ շրջանակից ինչպես է տեղեկատվությունը հասնում ընդդիմադիր ԶԼՄ-ներին: Ոմանք գիտակցաբար, ոմանք էլ բնազդի մակարդակով հասկանում են` ԱԱԾ-ն նիկոլասորոսականների արցունքներին չի հավատալու: Եվ այդ պատճառով հիմա ամեն ինչ անում են տվյալ կարեւորագույն պետական կառույցը հնարավորինս քանդելու եւ թուլացնելու ուղղությամբ:

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА