o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան այլեւս չի ընդունում ամերիկյան հեգեմոնիան

16.01.2020 19:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան այլեւս չի ընդունում ամերիկյան հեգեմոնիան

ՌԴ-ում այս օրերին ընթացող գործընթացների ամենատեսանելի մասը, թերեւս, կառավարության փոփոխությունն է: Սակայն դա ընդամենը հետեւանքն է այն գլոբալ փոփոխությունների, որով մեկնարկը Վլադիմիր Պուտինը տվեց Դաշնային ժողովին հղված նախօրեի իր ուղերձում:

Գրին քարտ ստանալու հայտերի թիվը COVID-19-ի ֆոնին կտրուկ նվազել է՝ սպառնալիքի տակ դնելով ամերիկյան գործակալության վճարունակությունը. NYT

Իհարկե, այդ ուղերձով նախատեսվող ռուսական Սահմանադրության որոշ փոփոխությունները կարող են նաեւ թվալ տեխնիկական կամ տակտիկական ինչ-որ տեղաշարժեր: Բայց այդպես չէ, ամեն ինչ շատ ավելի խորքային է, ինչի մասին է վկայում նախատեսվող փոփոխությունների միանշանակ ամենակարեւոր դրվագը: Այն է` Սահմանադրությունից կհանվի ՌԴ-ում տեղականի համեմատ միջազգային օրենսդրության գերակայության նորմը: Ավելի լավ պատկերացնելու համար, թե դա ինչ է նշանակում, նախ դիմենք պատմությանը: Այդ նորմը պարտադիր դարձավ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո: Ավելի ճիշտ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միջազգային իրավունք ասվածը գործնականում վերածվեց հետեւյալին. Վաշինգտոնում, բնականաբար, կոնկրետ շահերից ելնելով, մշակվում էին այդ բոլոր նորմերը, որոնք մնացած ողջ աշխարհի համար պետք է դառնային պարտադիր` ելնելով հենց տեղական օրենսդրության նկատմամբ միջազգայինի գերակայության այդ սկզբունքից: Իհարկե, ինչպես ցույց տվեց անցած 30 տարիների պատմությունը, ԱՄՆ-ն կարող էր պարզապես թքած ունենալ ամեն մի նորմի վրա, ԱՄՆ-ի արբանյակ-պետությունները` դրանցից շատերի, բայց իհարկե` աշխարհակալի «դաբրոյով»: Իսկ ահա մնացած բոլորը պարտավոր էին սրբորեն կատարել այդ բոլոր օրենք-հրահանգները, անգամ եթե դրանք տանում էին ինքնաոչնչացման ուղղությամբ: Եթե չկատարես, ամերիկյան զինանոցում պատժելու զինատեսակների պակաս չկար` սկսած տնտեսական եւ քաղաքական սանկցիաներից, վերջացրած ուղղակի ռազմական հարվածներով, ինչպես եղավ, ասենք, Իրաքի, Հարավսլավիայի, Սիրիայի, Լիբիայի հետ, եւ այդպես շարունակ:

Պուտինը հայտարարել է ռուսական բացառիկ զենքի մասին՝ ի պատասխան Թրամփի «սուպեր-պուպեր» հրթիռի

Հենց ԽՍՀՄ-ի փլուզումն էր, որ հնարավոր դարձրեց այդ նոր աշխարհի կառավարման այդ համակարգը մտցնել գործնական պրակտիկա: Կարճ ասած, ամերիկացիները եկան Մոսկվա եւ ասացին` պարտվել եք «սառը պատերազմում», հիմա բարի եղեք ենթարկվել, թե չէ` լիովին կոչնչացնենք: Ու եթե անգամ Ռուսաստանն էր ստիպված նման լծի տակ մտնել, էլ ինչ ասել մյուսների մասին:

Այսպիսով, ինչ հայտարարեց Պուտինը. ըստ էության, որ Մոսկվան այլեւս չի ընդունում այդ աշխարհակարգը: Եվ ավելի խորքային իմաստով, որ «սառը պատերազմում» ԽՍՀՄ-ի կրած պարտության հետեւանքները համարում է հաղթահարված, այսինքն, որ ՌԴ-ն իրեն տեսնում է սեփական դիրքերն այն աստիճան վերականգնած վիճակում, որ կարող է մերժել ամերիկյան ամեն մի հեգեմոնիա` «միայն մենք ենք որոշողը` ինչ անել, ինչպես ապրել» սկզբունքով: Իսկ ավելի խորքային առումով, այսկերպ Պուտինը պաշտոնապես հռչակեց, որ ՌԴ-ին համարում է, որպես համաշխարհային բեւեռ, լիովին վերականգնված եւ պատրաստ է այդ դիրքը պաշտպանել ամեն մի ոտնձգությունից:

«Չնայած թերություններին՝ կարծում եմ՝ ԱՀԿ-ն դեռևս մեծ ներուժ ունի»․ Թրամփը մտադիր է վերականգնել ԱՀԿ-ին տրամադրվող ամերիկյան ֆինանսավորումը․ Daily Mail

Ի՞նչ է սա խոստանում: Այն, որ Մոսկվան, ավարտելով ներքին վերափոխումների այս փուլը (ավելի ճիշտ` դրան զուգահեռ), սկսելու է կենտրոնանալ իր երբեմնի աշխարհաքաղաքական դիրքերի վերջնական վերականգնման վրա, թերեւս կասկածից դուրս է: Դժվար չէ ենթադրել նաեւ, որ առաջին փուլում խոսքը հետխորհրդային տիրույթի մասին է, ու բոլորից էլ առաջ ՌԴ-ի հետ ինտեգրացիոն կապերի մեջ գտնվող եւ այդ փուլի շեմին կանգնած երկրների: Այս գործընթացն ուղղակիորեն վերաբերում է նաեւ Հայաստանին: Ենթադրելի է նաեւ, որ մեր իշխանական համակարգի մոլի սորոսականները կփորձեն արեւմտյան «պապաների» հրահանգով համառ դիմադրություն կազմակերպել, որը խոստանում է ներհայաստանյան հարթակում բուռն իրադարձություններ, շահերի ամենաանսպասելի համադրություններ եւ հակադրություններ, բախումներ: Ասենք, նման սյուրպրիզներ արդեն իսկ տեսնում ենք, բայց հաստատ շատ ավելին ենք տեսնելու այս տարվա ընթացքում: Սակայն, սա արդեն այլ քննարկումների թեմա է:

Նիկոլ Փաշինյանին պետք չէ լուրջ վերաբերվել. հենց նա հասկանա, որ իրեն լուրջ չեն ընդունում, իրենից ակնկալիք չկա, անմիջապես իր վրայից կթոթափի պետականության լուծը և մեզ հանգիստ կթողնի. Աղասի Ենոքյան

Ամբողջական տարբերակը` «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА