o C     21. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաքսու վարորդին կողոպտած պատանին բերման է ենթարկվել

18.01.2020 12:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Տաքսու վարորդին կողոպտած պատանին բերման է ենթարկվել

Դեկտեմբերի 30-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում  մի տաքսու վարորդ հաղորդում էր տվել, որ նույն օրը ժամը 7.40-ին, Արցախի պողոտայում անծանոթ մի երիտասարդ խոսելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

20.02.2020-ի զրոների եւ կրկնակի հայտնաբերման ամսաթիվը. (4 ժամանակ)

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի 20-ամյա մի բնակիչ, որը  հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և խոստովանել կատարածը: 

Ձեռնարկվում են միջոցառումներ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА