o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարվել է պաշտոնից

19.01.2020 15:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարվել է պաշտոնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարվել է այդ պաշտոնից, հայտնում է Bloomberg գործակալությունը։ 

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Փիքն ուրբաթ օրն է լքել Սպիտակ տունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչ անվտանգության խնդիրներով պայմանավորված հետաքննության ավարտը Փիքը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։

Ըստ աղբյուրի՝ պլանավորվում էր, որ Փիքը պետք է Թրամփի հետ մասնակցեր հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք  տնտեսական համաժողովին։

Էնդրյու Փիքը Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրենի պաշտոնում երեք ամիս է աշխատել:

Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը կապ են պահպանում Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ. Լավրով

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА