o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՎԾ-ՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ... ՄԱՆԿԱՄՍՈՒՐԱՅԻՆ ԵՆ

22.01.2020 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊՎԾ-ՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ... ՄԱՆԿԱՄՍՈՒՐԱՅԻՆ ԵՆ

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` Պետական վերահսկողական ծառայությունում արշալույսները խաղաղ չեն: Ըստ աղբյուրի` այդ կառույցում այդպես էլ չեն կարողանում կոռուպցիոն բացահայտումները մինչեւ վերջ հասցնել՝ հրամցնելով հանրությանը: Բանն այն է, որ, աղբյուրի փոխանցմամբ, ՊՎԾ-ի վրա «դուրս են գալիս» տարաբնույթ ծանոթ-բարեկամներ՝ խնդրելով, որ այս կամ այն խնդրի մասին չբարձրաձայնեն: Ավելին, վիճակը շատ ավելի անմխիթար է, հաշվի առնելով նաեւ այս հանգամանքը: Ասում են նաեւ, որ ՊՎԾ «թավշյա» ղեկավարները ծառայության մուտքի մոտ հաճախ են միմյանց հետ վիճում` մինչեւ իսկ մեքենա կայանելու հետ կապված: «Մի խոսքով` լրիվ մսուր-մանկապարտեզ, որից լուրջ բացահայտումներ սպասելն արդեն անլրջություն կլիներ»,- նշեց մեր աղբյուրը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА