o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյո՞ք Փաշինյանի խոսքը գործ է դառնում

24.01.2020 18:19 ԻՐԱՎՈՒՆՔ
Արդյո՞ք Փաշինյանի խոսքը գործ է դառնում

2019-ի վերջին ՀՀ Կառավարությունը հաստատեց հետևյալ նախագիծը՝
2020 թվականի հունվարի 1-ից`
1.նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),
2.աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),
3.աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն),
4.զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ (1500 դրամ).
5.պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն)
երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն)
երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)
առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն)
երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն)
երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն) երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին


Այստեղից կարելի է հետևություն անել, որ ՀՀ կառավարությունն ուղղակիորեն հակասում է իրեն, քանի որ 2019-ի դեկտեմբերի 26-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով:Հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունը մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանը հակասում է իրեն, քանի որ Հայաստանում կան այնպիսի թոշակառուներ,որոնց թոշակն անգամ մեկ դրամով չի բարձրացել: 


Քննիչները կտրուկ քայլերի կգնան, եթե հարցը չվերանայվի:Նրանցից շատերի պնդմամդ՝պետք է վերականգնել ՀՀ-ում նախկին քննիչների իրավունքները: Iravunk.com-ը զրուցեց քննիչներ՝ Մերուժան Մկրտչյանի և Լյուդվիգ Ավետիսյանի հետ: Մերուժան Մկրտչյանի խոսքով՝ բավականին անհասկանալի է այն փաստը, որ ՀՀ Կառավարության որոշման մեջ նշված է, որ բոլոր ՀՀ քաղաքացիների թոշակները կբարձրանան,սակայն չգիտես ինչու նակխկին քննիչները դուրս են,այդ բոլորից: Վերջինիս կարծիքով՝ անհասկանալի է նաև այն, որ անգամ ոստիկանության աշխատակիցների թոշակն է բարձրացվել, սակայն ոչ իրենցը: Ես մի բան գիտեմ,որ մենք ևս թոշակի ենք անցել ոստիկանությունից, բայց ոստիկանությունը մեզ տեր կանգնել չի ուզում հիմա, հավելեց նա: Նրա խոսքով՝ ամեն բան արվում է, որ թոշակառու քննիչներին որևէ լիազորություն չտրվի: Վերջինիս պնդմամդ, եթե հարկ լինի բոլոր նախկին քննիչներով հավաքվելու են և այս հարցին լուծում տան: Նախկին քննիչ Լյուդվիգ Ավետիսյանի համար, այս ամենը ևս արդարացի չէ: Նրա պնդմամբ՝ ստացվում է այնպես, որ նախկին քննիչներն, ովքեր այսօր թոշակառու են որևէ մեկի ուշադրությանն արժանի չեն: Նա ևս պնդեց, որ խնդիրը պետք է ստանա համապատասխան լուծում: Նրա խոսքով՝ պետք է վերականգնվեն նախկին քննիչների իրավունքները:

Հայկ Գևորգյան  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА