o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանո՛ւն ինքնիշխանության

25.01.2020 14:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Հանո՛ւն ինքնիշխանության

2020 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ իրադարձություն, որը կարելի է համարել պատմական։ Այդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրեց ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր հերթական ելույթը։ Եվ չնայած Պուտինի ելույթները միշտ էլ իրենց մեջկարևոր շեշտադրումներ են պարունակել, սակայն քչերն էին պատկերացնում, որ այն լինելու է հեղափոխական։

Լուկաշենկոն «գաղտնի խորհրդակցություն» է անցկացրել Բելառուսի ինքնիշխանության պահպանման հարցով

Նախ պետք է նշել, որ ցանկացած, այսպես կոչված, «հեղափոխություն» կեղծիք է, եթե ուղղված չէ համակարգի փոփոխությանը։ Տվյալ դեպքում, հեղափոխության նպատակն առկա համակարգի փոփոխությամբ՝ երկրի ինքնիշխանության վերականգնումն է։

Իսկ ինքնիշխանությունը՝ սեփական երկրին վերաբերող որոշումների ինքնուրույն կայացման իրավունքն է, որը պետք է արտացոլված լինի, առաջին հերթին, պետության Մայր օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Հենց սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես եկավ Ռուսաստանի նախագահն իր ելույթում։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը բազմիցս է նշել, որ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ՝ որպես պետություն, եթե չլինի ինքնիշխան։ Նա այս անգամ ևս շեշտեց Ռուսաստանի ինքնիշխանության վերականգնման անհրաժեշտության մասին։ Իսկ ինքնիշխան պետություն ունենալու առաջին պայմանն այդ ինքնիշխանությունն ամրագրող Սահմանադրությունն է։

Դեռ 1990-ականների սկզբին Արևմուտքից ժամանած խորհրդականների օգնությամբ հետխորհրդային պետություններին պարտադրվեցին սահմանադրություններ, որոնցով այդ պետությունների իշխանություններից խլվեց ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը և ամրագրվեց, որ միջազգային (արևմտյան) մասնագիտացված կառույցների նորմերը գերակայություն ունեն ազգային օրենսդրությունների նկատմամբ։

Ռուսաստանի պարագայում, դա արտացոլված է նախ՝ Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ կետում. այստեղ ամրագրված է, որ միջազգային իրավունքի համընդհանուր նորմերն ու սկզբունքները հանդիսանում են Ռուսաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, այսինքն՝ ունեն գերակայություն ներքին օրենսդրության նկատմամբ։ Իսկ ՌԴ Սահմանադրության մեկ այլ՝ 13.2 հոդվածով արգելված է պետական գաղափարախոսությունը, որով սահմանվում են պետության զարգացման նպատակներն ու ռազմավարությունը։

Իր ելույթում ՌԴ նախագահը շեշտեց, որ Ռուսաստանի Մայր օրենքում պետք է ուղիղ ձևով ամրագրվի ՌԴ Սահմանադրության գերակայությունը, այլ ոչ թե՝ միջազգային իրավունքի նորմերի։ Այդ խնդիրը Պուտինն առաջարկեց լուծել համաժողովրդական քվեարկության միջոցով։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահն առաջարկեց բարձր ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ Սահմանադրությամբ սահմանել խիստ պահանջներ և նրանց արգելել ունենալ այլ երկրի քաղաքացիություն, գրանցում, սեփականություն, և այլն։ Այսինքն՝ սրանով Պուտինը ռուսաստանյան վերնախավի ամբողջական փոփոխության և ազգային վերնախավի ձևավորման հիմքերն է ստեղծում։

Իսկ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք՝ գումարած ազգային վերնախավ, նշանակում է՝ ինքնիշխան պետություն։

Այսօր ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանը մեծ քայլերով հետընթաց ապրում ինքնիշխան պետություն լինելու հեռանկարից։ Պետական համակարգը բռնազավթած օտարերկրյա գործակալական ցանցը հետևողականորեն իրականացնում է ազգային և պետական ինստիտուտների կազմաքանդումը։

«Թույն կաթեցնողն ի վերջո ինքն էլ այդ թույնը կուլ կտա...». Վլադիմիր Պուտին (Տեսանյութ)

Այսօր արդեն կարծիքներ են հնչում ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին։ Դժվար չէ կռահել, որ դրա արդյունքում Հայաստանի ինքնիշխանության մակարդակն ավելի է նվազելու։

Ի դեպ, քչերն են, թերևս, հիշում, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ հաջողվեց ՀՀ Սահմանադրության նախագծի 5-րդ հոդվածից հանել մեզ պարտադրվող նոր մի կետ, որով միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին (առանց Հայաստանի կողմից վավերացման) գերակայություն էր տրվելու ազգային օրենսդրության նկատմամբ։

Այն, ինչ այսօր անում է Ռուսաստանի նախագահը, իրապես հեղափոխական քայլ է: Դրանով Ռուսաստանն ինքնիշխանության լիակատար վերականգնման հայտ է ներկայացնում՝ միաժամանակ դառնալով սկզբունքորեն նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի առաջնորդն ու դրոշակակիրը։

Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. որտե՞ղ է այս գործընթացում իրեն տեսնում հայ ժողովուրդը։ Արդյո՞ք մենք ուզում ենք դառնալ դիմազուրկ ժողովուրդ և անկամ պետություն, թե՞, այնուամենայնիվ, տենչում ենք վերականգնել մեր ինքնիշխանությունը և հարատևել՝ որպես Հայ ազգ։ Եվ այս վերջինի համար ինչպե՞ս ձևավորել ազգային վերնախավ (ընտրանի):

Այս տարի լրանում է Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 75-րդ տարին։ Այն ժամանակ հայ ժողովուրդն ընդունեց իր ճակատագրական որոշումը՝ ընտրեց ճիշտ ճամբարը: Հայությունը ողջ թափով մասնակցեց նացիզմի դեմ պայքարին և հաղթանակից հետո իր արժանի հատուցումը ստացավ այդ հաղթանակի դափնիներից։

Ի՞նչ ընտրություն կկատարի հայ ժողովուրդն այսօր։ Եվ արդյո՞ք ընտրությունը պետք է թողնել միայն ժողովրդին…

Վահե Հայկունի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА