o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլից «ռեկորդակիր» սարքելն անհույս գործ է

31.01.2020 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նիկոլից «ռեկորդակիր» սարքելն անհույս գործ է

Վերջապես մեկը չկա՞ վարչապետ Փաշինյանի կողքին, որ գոնե մեկ-մեկ հուշի՝ եթե ուզում ես մեծ-մեծ խոսել, այն էլ՝ հազար ու մի չափման եւ ստուգման միջոց ունեցող տնտեսության մասին, գոնե խելամիտ մեկին դիմիր, որ այնպես դզի ու փչի ներկայացրածդ թվերը, որ ծիծաղելի չդառնան։ Իսկ նման դզող-փչողի կարիք Փաշինյանն այսօրվա հերթական գլուխգործոցից առաջ առանձնահատուկ կերպով ուներ։

«Ժամանակ». Անհույս պայքարողը. Նախկին մարզպետը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ

Այսպես, մեկնաբանելով այսօր վիճակագիրների ներկայացրած՝ անցած տարվա մակրոտնտեսության վերաբերյալ տվյալները, Փաշինյանը հայտարարեց․

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ամենաբարձրն է սկսած 2011-ից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց նաեւ 2019-ի տարեկան Տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 107.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

- Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,

-Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,

-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,

-Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,

-Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:

- Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:

Անկեղծ ասած՝ այս տվյալների արդյունքներով 2019-ի համար ՀՆԱ-ի 8 տոկոս աճի հույս ունեմ: Ցուցանիշը կհրապարակվի փետրվարին»:

Այն, որ հայաստանյան վիճակագրությունն անցել է ամեն մի չափ ու սահմանը կորցրած մանիպուլյացիաների, ավելի ճիշտ՝ փաշինյանական «անկախ դատարանների» օրինակով նստած սպասում են, թե ինչ թվեր կհնչեցնեն վերեւներից, որ վիճակագրություն դարձնեն, դժվար չէ հիմնավորել։ Բայց այս անգամ խոսքն այդ մասին չէ։ Պարզապես Փաշինյանին այդքան ոգեւորած ցուցանիշներին զուգահեռ՝ ներկայացնենք այն պատկերը, որ կար մինչ նրա իշխանության գալը՝ 2017թ․-ին։

- Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 12,6%-ով,

-Շինարարության ծավալն ավելացել է 2,2%-ով,

-Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3%-ով,

-Առևտրի շրջանառությունն ավելացել է 14,0%-ով,

-Ծառայությունների ծավալն աճել է 14,4%-ով:

- Ներմուծման աճը կազմել է 27,8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 25,2%-ով:

Այսպիսով, 2017թ․-ին՝ 2019թ․ համեմատ միայն շինարարության աճն է մոտ կրկնակի՝ 2,4 տոկոսային կետով պակաս եղել։ Սակայն շինարարությունը ծավալային առումով տնտեսության առաջնային ուղղություններից չէ, եւ այդ տարբերությունը քիչ է ազդում վերջնարդյունքի վրա։ Ծառայությունների աճը այդ նույն տարիներին համադրելի է՝ մի փոքր՝ 0,6 տոկոսային կետով փաշինյանական 2019թ․-ի օգտին։ Սակայն դա էլ էական չէ, հաշվի առնելով, որ ծառայությունների ոլորտը երրորդն է տնտեսական ուղղությունների մեջ։ Առաջինը, ըստ վիճակագրության, առեւտրաշրջանառությունն է, որտեղ նիկոլյան 8,9 տոկոսի դիմաց 2017թ․-ին ունեինք 14 տոկոս։ Ապա արդյունաբերությունն է, որտեղ նիկոլյան 9 տոկոսի փոխարեն կար 12,6 տոկոս, այսինքն՝ 1/3-ով բարձր աճ։ Գյուղատնտեսությունում Նիկոլն ունեցել է 4,2 տոկոս անկում, որը 2017թ․-ին 3 տոկոս էր։ Վերջապես, արտաքին առեւտրի ուղղությամբ նիկոլյան ցուցանիշները որեւէ համեմատության մեջ չեն կարող մտնել 2017թ․ թվերի հետ։

Ու այսքանից զատ, Նիկոլը երեւի «մոռացել» է որոշ թվեր ներկայացնել։ Օրինակ, որ կա էլեկտրաեներգիայի արտադրության 1,9 տոկոս անկում, քանի որ միայն այս թիվը արդեն իսկ խորը կասկածի տակ է դնում, օրինակ, արդյունաբերության 9 տոկոս աճը։ Բայց դա էլ մի կողմ․ այդ անկման փոխարեն 2017թ․-ին ունեցել ենք 6,1 տոկոս աճ։

Արդյունքում, անգամ մակրոտնտեսությունից որեւէ պատկերացում չունեցողն այս թվերը համեմատելով, կգա միանշանակ եզրակացության՝ 2017թ․-ն ունեցել ենք անհամեմատ ավելի լավ ցուցանիշներ՝ 2019թ․ համեմատ։ Բայց երեւում է, որ մեր վիճակագիրները ոչ թե պարզապես իրենց մակրոտնտեսությունից որեւէ պատկերացում չունեցողներ են համարում, այլ՝ մակրոտնտեսությունը «քանդակողներ»։ Այն պարզ պատճառով, որ 2017թ․- անհամեմատ ավելի լավ ցուցանիշների պարագայում տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7% էր, իսկ ահա 2019թ․-ին ներկայացրել են 7,8 տոկոս։ Ու ինչո՞ւ հենց 7,8, որ Նիկոլն այսօր իրեն ռեկորդակի՞ր ներկայացներ։

Լավ, անգամ այսքանից հետո երկրի վարչապետը գոնե չի՞ պատկերացնում, որ տնտեսական ակտիվության ցուցանիշ կոչվածը թեեւ պայմանական, ոչինչ չասող, ցանկացած մանիպույլացիայի ենթակա գնահատական է, բայց մեկ առանձնահատկությամբ՝ այն միշտ ՀՆԱ-ից մեծ է լինում։ Այսինքն, միայն ծիծաղ առաջացնող այդ 7,8 տոկոսը չի կարող դառնալ 8 տոկոս ՀՆԱ-ի աճ։ Համեմատության համար նշենք, որ 2017թ․-ի հիշատակված էապես բարձր դինամիկայի եւ 7,7 տոկոս ՏԱՑ-ի պարագայում ունեցել ենք ՀՆԱ-ի 7,5 տոկոս աճ։ Բայց նաեւ ընդգծենք, որ Նիկոլին իշխանությունը հանձնվել է 2018թ․ առաջին եռամսյակի պաշտոնական 9,9 տոկոս ՀՆԱ-ի աճով։ Այսինքն, եթե անգամ վիճակագիրները վերջում Նիկոլի «թանկ խաթեր համար» հաստատեն նրա երազանքների 8 տոկոսանոց աճը, մեկ է, դա ռեկորդ չի լինի։

«Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է՝ չկա». Նաիրա Զոհրաբյան

Բայց ամենագլխավորը․ եթե հիմա Նիկոլը «ռեկորդային պայքարի» մեջ է մտնում նախկին կառավարության տնտեսական ցուցանիշների հետ, այսինքն՝ երազանքը նախկիններից թեկուզեւ 0,1 տոկոսային կետով առաջ անցնելն է, մի՞թե նա դա էր խոստանում, երբ «հեղափոխություն» էր անում։ Ոչ, նրա խոստացածը թռիչքն էր, ու հիմա, երբ երկու տարի է՝ կառավարում է, դեռ անգամ նախկին կառավարության ցուցանիշներին հասնել չի կարողանում։ Ու սա, կրկնենք, վիճակագիրների ամեն տրամաբանությունից դուրս «նկարներով»։

Քերոբ Սարգսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА