o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

International Fajr Cup. Հակոբ Մկրտչյանը՝ փոխչեմպիոն

03.02.2020 22:32 ՍՊՈՐՏ
International Fajr Cup. Հակոբ Մկրտչյանը՝ փոխչեմպիոն

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը արծաթե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: 

96 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնը պոկել է 155 կգ, բայց ձախողել է այս վարժության երկրորդ եւ երրորդ մոտեցումները՝ չկարողանալով բարձրացնել 160 կգ-ը: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 190 կգ, հաջորդ երկու մոտեցումները կրկին ձախողեց: Երկամարտի 345 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ:

Միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը երկու օր առաջ արտագաղթել է Հայաստանից

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը արժանացավ նաեւ պոկում եւ հրում վարժությունների փոքր բրոնզե մեդաներին:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը Քաթարի մրցաշարից է հանդես գալիս 96 կգ-ում: Մկրտչյանը աշխարհի եւ Եվրոպայի ոսկե մեդալները նվաճել է 89 կգ ոչ օլիմպիական քաշում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА