o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի 3 նշան, որոնք ցանկացած տղամարդու կերջանկացնեն ամուսնական կյանքում

09.02.2020 15:00 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կենդանակերպի 3 նշան, որոնք ցանկացած տղամարդու կերջանկացնեն ամուսնական կյանքում

Ցուլեր

Առաջին հայացքից Ցուլ կանայք չափազանց անկախ և ինքնաբավ են: Բայց աննկարագրելի էներգիայի և կենսունակության հետևում թաքնվում է խոցելի, համեստ արարած: Կյանքն անցնում է սրընթաց, բայց Ցուլ կանայք ընտանիքի և սիրելի տղամարդու մասին իրենց հայացքներով մնացել են այն հնագույն ժամանակներում, երբ ամուսնությունը սուրբ հաղորդություն էր և հաստատվում էր ամբողջ կյանքի համար:

Ձկներին խորհուրդ է տրվում ցանկացած նախաձեռնություն թողնել երեկոյան. մարտի 15-ի աստղագուշակ

Ցուլ կինը կարող է երկար սպասել իր «միակին», բայց, գտնելով կյանքի ընկերոջը, մինչև վերջ կուղեկցի նրան: Ընտանիքը ցուլերի համար ամենակարևոր բանն է, որ կարող է լինել այս աշխարհում: Միայն երեխաների և սիրելիների կողքին են նրանք իրենց լիարժեք և պահանջված զգում:

Այս նշանի ներկայացուցիչների իմաստնությունը օգնում է կյանքի դժվարին իրավիճակներում․ Ցուլ կնոջ ամուսինն իր կյանքի ամենադժվար հանգամանքներում միշտ կարող է հույս ունենալ կնոջ աջակցության վրա:

Այծեղջյուրներ

Այծեղջյուր կինը էներգետիկ և պահանջկոտ է թե իր, թե շրջապատողների նկատմամբ։ Նա չի ամուսնանա առաջին իսկ պատահած անձնավորության հետ, կյանքի ընկերոջ ընտրությանը կմոտենա քննադատաբար և պատասխանատվությամբ։ Այս նշանը կարող է ինքն իր մեջ գնահատել լավը, բայց նաև զուգընկերոջ մեջ կգտնի այնպիսի հիանալի հատկություններ, որոնց մասին նա էլ չգիտեր:

Այծեղջյուր կնոջ հետ շփվելու միակ դժվարությունն այն է, որ նա չի շտապում ի ցույց դնել իր զգացմունքները, ուստի ընտրյալի համար շատ դժվար է հասկանալ, թե ինչպես իրականում վարվի նրա հետ:

Կարևորը հասկանալն է, որ եթե Այծեղջյուրը որոշել է ձեր հետ կապել ճակատագիրը, ապա նրա մտադրությունները լուրջ են, և նույնը ակնկալում է նաև ձեզնից:

Ձկներ

Ձկներ կանայք խոցելի և զգայուն արարածներ են: Նրանց համար զգացմունքային բաղադրիչը կարևոր է ամուսնության մեջ։ Նրանք երբեք չեն հոգնի իրենց զուգընկերոջը պատմել սիրո մասին, բայց համանման վերաբերմունք պահանջում են նաև իրենց նկատմամբ:

Եթե Կենդանակերպի այս նշանի կնոջ ամուսինը գտնվում է ծանր կացության մեջ, ապա Ձկները հոգսի կեսը կվերցնեն իրենց վրա, և միշտ կարելի է հույս դնել նրանց օգնությանը: Եթե նրանք տեսնեն, որ զուգընկերը մենակ լինելու կարիք ունի, ապա աննկատ մի կողմ կքաշվեն, թույլ կտան «փակվել» և հավաքել մտքերը:

Միակ բանը, որ կին Ձկներն ի պատասխան ցանկանում են՝ ջերմությունն ու քնքշանքն է: Նրաք չեն ապրի «չոր» մեկի հետ․ այդ դեպքում Ձկները կնախընտեն միայնությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА