o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիմա մտածեք՝ անկախ հանրաքվեի արդյունքներից, ում շահից է բխում Հայաստանը X գերտերության գաղութ դարձնելը. Գևորգ Գևորգյան

09.02.2020 22:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Հիմա մտածեք՝ անկախ հանրաքվեի արդյունքներից, ում շահից է բխում Հայաստանը X գերտերության գաղութ դարձնելը. Գևորգ Գևորգյան

Ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կազմակերպելով, իշխանությունը փորձելու է ժողովրդին գործիք դարձնելով, հասնել իրեն ծառայող ՍԴ ունենալուն: Մասնագիտական ազդեցիկ համայնքի՝ իրավաբանների, իրավապաշտպանների դիտարկմամբ, այս փաթեթը հակաիրավական, հակաժողովրդավարական, հակապետական բովանդակություն ունի՝ լրջագույն խախտումներով հանդերձ: Իմ խորին համոզմամբ, անկախ այն բանից հանրաքվե կկայանա թե ոչ, անկախ նրանից, թե կայանալու դեպքում էլ ինչ արդյունքներ կլինեն.
Սա այն դեպքն է, որ ժողովրդի ուսերին է մնալու ողջ պատասխանատվությունը: 
Սա այն դեպք է, որ նման բովանդակությամբ փաստաթղթով հանրաքվե անցակացնելու դեպքում միջազգային հանրությունը մեր երկիրը դիտարկելու է հակաժողովրդավարական: 
Սա այն դեպքն է, որ իշխանությունը բացահայտ ի ցույց է դնում գրպանային ՍԴ ունենալու ձգտումը, որը նկրտում է դեպի բռնապետական ռեժիմ: 
Եվ վերջապես՝ սա այն դեպքն է, որ մեր երկրի ինքնիշխանությունը հետընթաց է ապրելու և գնալու է դեպի գաղութականացում: 
Հիմա մտածեք, նորից եմ կրկնում՝ անկախ հանրաքվեի արդյունքներից, ում է ձեռնտու այս խաղի մեջ սոցիալական ահռելի բեռի տակ խեղդվող ժողովրդին ներքաշելը և ում շահից է բխում Հայաստանը X գերտերության գաղութ դարձնելը:

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին. «Հայաստանը սովորական երկիր չէ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА