o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պելեի որդին խոսել է հոր առողջական վիճակի մասին

11.02.2020 18:37 ՍՊՈՐՏ
Պելեի որդին խոսել է հոր առողջական վիճակի մասին

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին՝ Էդինյոն խոսել է հոր առողջական վիճակի մասին։

«Նա շատ է ամաչում իր կարգավիճակից, ցանկանում է չերևալ հասարակության մեջ։ Պատկերացրե՛ք, նա ֆուտբոլի արքան է, միշտ եղել է չափազանց ազդեցիկ դեմք ֆուտբոլի աշխարհում, իսկ հիմա չի կարողանում նորմալ քայլել։ Նա ամաչում է, չի ցանկանում փողոց դուրս գալ, չի ուզում, որ իրեն նկատեն։ Ընդհանրապես չի ուզում տնից դուրս գալ։

Կորոնավիրուսի մասին չենք մտածում, մարզվել ենք առանց սահմանափակման. Ռոբերտ Լեւանդովսկի

Հիմա նա բավականին թույլ է։ Նրան ազդրի հոդերի փոխարինման են ենթարկել, բայց բուժումը այդքան էլ լավ չի ընդանում։ Դրա համար էլ նա խնդիրներ ունի տեղաշարժվելու հետ, ինչը դեպրեսիայի պես ինչ-որ բան է առաջացնում նրա մոտ», – ասել է Պելեի որդին TV Globo-ի եթերում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА