o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս

14.02.2020 17:22 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը երևանյան հանդիսատեսին շուտով կներկայանա միջազգային բազմաժանր էքստրեմալ կրկեսային շոու ծրագրով: Կրկեսային բոլոր ժանրերն ընդգրկված են մեկ ծրագրում:

«Մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը». Ջոնաթան Լաքոտը Պատրիկ Դեւեջյանի մասին

Սա շապիտոյի առաջին հյուրախաղն է Հայաստանում, որի մեկնարկը կտրվի փետրվարի 29-ին,այնուհետև կարճ ժամանակով՝ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:  Կրկեսը գտնվում է Երևանի Աթենքի փողոցի 10 հասցեում (Դալմայի հարևանությամբ):

Ջեռուցվող ու հարմարավետ կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առջև՝ լրացնելու վերջին տարիներին հայ հանդիսատեսի կրկեսային «քաղցը»:

«Սա մոսկովյան կրկեսն է, մեր արտիստները տարբեր երկրներից են՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղրղզստանից և ԱՊՀ այլ երկրներից: Միջազգային ծրագիր ենք ներկայացնելու»,-նշեց Շապիտոյի տնօրեն Սոֆյա Մինասյանը:

Մոսկովյան կրկեսի հայ հիմնադիրը մինչև 2005 թվականն աշխատել է Երևանի պետական կրկեսում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա ու հիմնել իր կրկեսը՝ ներգրավելով տարբեր ազգերի բարձրակարգ արտիստների:

Շապիտոյի երևանյան ներկայացումների տոմսերի արժեքը 2000-ից 8000 դրամ է, մինչև 4 տարեկան մեկ երեխային (ծնողի հետ) 1 տոմս է հասնում: Ի դեպ, կրկեսային համարներից բացի կլինեն նաև հետաքրքիր և ինքնատիպ շոուներ, անակնկալներ, փոքրիկներն էլ նվերների կարժանանան ծաղրածուի կողմից:

Բացման օրը՝ փետրվարի 29-ին, նաև խաղարկություն կլինի, որի կանոններին կարող եք ծանոթանալ «Գրանդ Մանեժ» շապիտո կրկես-ի ֆեյսբուքի և ինստագրամի էջերից:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА