o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀԿ-ականները չեն մասնակցելու ձեր կողից ձեւավորված կեղծ օրակարգով քաղաքական կլոունադային»

14.02.2020 17:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«ՀՀԿ-ականները չեն մասնակցելու ձեր կողից ձեւավորված կեղծ օրակարգով քաղաքական կլոունադային»

«Թիմից թիմ թռած, հանուն մանդատի սեփական քաղաքական ու ընկերասանիկական հարաբերությունները մոռացած Հայկ Կոնջորյանը այսօր նորից փայլել է իր մտքի գոհարներով` հայտարարելով որ մենք «ՈՉ»-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ ենք։ Չգիտեմ` Կոնջորյանը երազ է տեսել, թե եղունգ նայել, բայց ես ասում եմ իրականությունը։ Գնացեք եւ ձեր քարոզարշավը անցկացրեք: Հանրապետականները չեն մասնակցելու ձեր կողից ձեւավորված կեղծ օրակարգով քաղաքական կլոունադային։ Հերիք է անիմաստ ինքնահաստատվեք ՀՀԿ-ին հիշելով` հալվա ասելով բերանդ չի քաղցրանում։ Ֆորմալ առումով պատգամավոր ես, ոչ ֆորմալ առումով` ճամբարափոխ...», - այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Քո քաղաքական գործունեության լավագույն գնահատականը տալիս է Google-ը։ Երբ փորձում ես փնտրել` «այսքան երիտասարդ, բայց արդեն Նատաշա» ասույթը»։

Որոշ հիվանդություններ ունեցող անձանց հասանելիք անվճար դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները. «Փաստ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА