o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում թափառող շներին վախեցնելու նպատակով հրացանով կրակած տղամարդը կրակել է 7-ամյա աղջնակի գլխին

16.02.2020 15:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանում թափառող շներին վախեցնելու նպատակով հրացանով կրակած տղամարդը կրակել է 7-ամյա աղջնակի գլխին

ՌԴ կազմի մեջ մտնող Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում ստուգում է սկսվել տեղի բնակչի կողմից 7-ամյա աղջնակի գլխին արձակված կրակոցից հետո: Այս մասին, ինչպես հայտնում է lenta.ru-ն, հաղորդվում է ՌԴ ՔԿ տարածաշրջանային քննչական գլխավոր վարչության կայքում: 

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1175 նոր դեպք. Gazeta

Քննության համաձայն` փետրվարի 13-ի երեկոյան Զալուկոկոաժե բնակավայրի 48-ամյա բնակիչը որսորդական հրացանով օդ է կրակել թափառող շներին վախեցնելու համար: Սակայն փամփուշտներից մեկը դիպել է 7-ամյա աղջնակի գլխին, որը մոր ուղեկցությամբ անցնելիս է եղել այդ տարածքով:

Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել:

Այժմ քննիչները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА