o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոտայքի մարզի Քասախ գյուղի դաշտամիջյան հատվածում իր ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 61-ամյա քաղաքացու դին. Shamshyan.com

15.02.2020 13:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Կոտայքի մարզի Քասախ գյուղի դաշտամիջյան հատվածում իր ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 61-ամյա քաղաքացու դին. Shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի դաշտում կա ավտոմեքենա, որի կողքին էլ՝ տղամարդու դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ, 61-ամյա Սուրեն Վ-ի դին՝ իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածում, մեջքի վրա ընկած վիճակում։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА