o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սպիտակներն» իրենց սև գործին են անցել

15.02.2020 16:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Սպիտակներն» իրենց սև գործին են անցել

Ինչպես արդեն տեղեկացանք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում կայացվեց, թե ովքեր են զբաղվելու սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։

Ըստ այդմ, որոշել են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։ Ինչպես արդեն տեղեկացանք, մայրաքաղաք Երևանում այդ աշխատանքները կարգավորելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, որը ծնունդով Իջևանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին. «Փաստ»

Iravunk.com-ի տեղեկություններով, Սիփան Փաշինյանը «Վերևներից» հրաման է ստացել, ոչինչ ու ոչ մեկին չխնայել, հարկ եղած դեպքում ցանկացած խոչընդոտ հանդիսացող անձի փռել ասֆալտին:

Հիշեցնենք, որ Սիփան Փաշինյանն աչքի է ընկնում առանձնակի «Շուստրիությամբ», որը վերևներից եկող ցանկացած հրաման, անում է «հավուր պատշաճի»: 

Հայկ Գևորգյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА