o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թլիկի գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է ավելի քան 2․700․000 դրամ աշխատավարձ

17.02.2020 17:46 ՔՐԵԱԿԱՆ
Թլիկի գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է ավելի քան 2․700․000 դրամ աշխատավարձ

ստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։

Հարձակվել են նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող ջերմոցի վրա․ Քոքոբելյանի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել․ նոր մանրամասներ

Մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից ավելի աշխատավարձ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։

Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА