o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը, հավանաբար, կզրկվեն թագավորական տիտղոսներից. լրատվամիջոցներ

19.02.2020 15:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը, հավանաբար, կզրկվեն թագավորական տիտղոսներից. լրատվամիջոցներ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը` Մեգան Մարքլը, որոնք վերջերս վայր են դրել թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները, կարող են զրկվել Սասեքսի դուքս և դքսուհի տիտղոսներից, գրում է Fox News-ը:

Ըստ Daily Mail-ի՝ զույգը այլևս չի կարողանա օգտագործել իր Sussex Royal կոչումը, քանի որ թագուհին և մի շարք այլ բարձրաստիճան պալատական պաշտոնյաներ կարծում են, որ թագավորական զույգն ավագ անդամների լիազորությունները վայր դնելուց հետո չի կարող օգտագործել Royal (թագավորական) բառը:

Page Six-ը գրում է, «քանի որ Սասեքսի դուքսն ու դքսուհին վայր են դնում թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները և աշխատելու են ֆինանսական անկախության ուղղությամբ, «թագավորական» բառի օգտագործումն այս համատեքստում անհրաժեշտ է վերանայել: Քննարկումները դեռ շարունակվում են»:

Town & Country-ն պնդում է, որ «հավանականությունը մեծ է, որ 38-ամյա Մարքլը և 35-ամյա Հարին կդադարեն կիրառել այդ տերմինը»:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ արքայազն Հարիի և միապետական ընտանիքի մյուս անդամների միջև համաձայնություն է կնքվել ամուսինների հետագա կարգավիճակի մասին:

Արքայազնի և նրա կնոջ պաշտոնական կարգավիճակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա գարնանից:

Նշվում է նաև, որ զույգը մտադիր է բյուջե վերադարձնել այն միջոցները, որոնք ծախսվել են իրենց տան վերանորոգման համար:

Ըստ Daily Mail-ի՝ Հարին և Մեգանը տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգ են ծախսել Սասեքսի թագավորական ընտանիքի նոր կայքի վրա, բացի այդ, նրանք քայլեր են ձեռնարկում Sussex Royal, The Foundation of the Duke and Duchess of Sussex անունով նոր բարեգործական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ: Այնուհանդերձ՝ թագուհին և մի շարք այլ բարձրաստիճան պալատական պաշտոնյաներ կարծում են, որ զույգը չի կարողանա օգտագործել Sussex Royal կոչումը:

Ryanair-ը մտադիր է հուլիսից գերմատչելի չվերթներով վերսկսել աշխատանքը. լրատվամիջոցներ

Prince Harry, Duke of Sussex and Meghan, Duchess of Sussex leaving after attending a Commonwealth Day Service at Westminster Abbey in central London last March

Harry and Meghan have spent tens of thousands of pounds on a new Sussex Royal website, sussexroyal.com, to complement their hugely popular Instagram feed. It has now been made clear that they will need to 're-brand'

Meghan, Duchess of Sussex and the Queen at a ceremony to open the new Mersey Gateway Bridge in Widnes in June 2018

The couple's decision to step down as senior working royals and pursue 'financial independence' put a spanner in the Sussex Royal works and placed the Queen in an invidious position

Prince Harry and wife Meghan waving from the Ascot Landau Carriage during their carriage procession on the Long Walk as they headed towards Windsor Castle after their wedding ceremony in May 2018

Harry and Meghan with the High Commissioner for Canada in the UK last month

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА