o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի ասֆալտային քարոզչությունը լրիվ անտեղին է

20.02.2020 11:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլի ասֆալտային քարոզչությունը  լրիվ անտեղին է

Ինչպես հայտնի է, Նիկոլի մտքի թռիչքը` իր  հանցավոր հանրաքվեի քարոզելու վերաբերյալ ավելին չանցավ, քան`ասֆալտը: Դե, բնական է, ասֆալտը հավանաբար իր  սիրած երեւույթն է` մե՛կ ասֆալտին է փռում, մե՛կ «աննախադեպ» ասֆալտ է փռում, մի խոսքով, ով ինչի մասին կխոսա, Նիկոլը` ասֆալտի:

«Գյուտարար գորտը» կամ Նիկոլի հերթական «էքսպերիմենտը»

Բայց արի ու տես, որ համեմատությունն անհաջող էր, քանի որ ամբողջ հանրապետությունում ասֆալտը քարուքանդ եղած է: Եվ Նիկոլին համապատասխանում է ոչ թե այն հարթ ու գեղեցիկ ասֆալտը, այլ հենց` դարուփոսը: Երեւանի գրեթե բոլոր փողոցների ասֆալտը քայքայվել է, իսկ Հրաչյա Քոչարը արդեն մեկ շաբաթ է խցանվում է` մի հսկայական փոսի պատճառով: Գրեթե անանցանելի է դարձել դեպի Խարբերդի ամառանոցներ, թաղամաս տանող ճանապարհը: Այսպես կարելի է անվերջ թվարկել, էլ չասած` Երեւան-Գյումրի մայրուղու մասին, որը հենց Նիկոլի նշած «ոչ»-ին համապատասխան է: Միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհներն էլ ավելի սարսափելի վիճակում են: Ի դեպ, Նիկոլի պատկերված քանդված ճանապարհը այսօրվա իրականություն է` Եղեգնաձոր-Գորիս հատվածում է:

Ընդ որում, քայքայված են նաեւ ընդամենը 4-5 ամիս առաջ իբր նորոգված ճանապարհները, իսկ գծանշումը դրանց վրա ջնջվեց հենց առաջին ձյունից հետո` չդիմանալով տեղ-տեղ նույնիսկ երկու ամիս: Ասում են, որ պատկերված «այո»-ն եւ «ոչ»-ն նույն Նիկոլի նորոգած ճամփան է աշնանը ու հիմա` ձնհալից հետո: Այնպես որ, Նիկոլը ասֆալտին փռել կարողում է, սակայն ասֆալտ փռել նրան չի հաջողվում: Եվ իր ու քաղաքապետի պարագայում  կարելի է խոսել ասֆալտ ուտելու մասին: Այնպես որ, Նիկոլի քարոզչական հնարքը հավանաբար իր դեմ է աշխատում, որովհետեւ քայքայված ճանապարհը ասոցացվում է հենց Նիկոլի իշխանության հետ:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА