o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական գործչի կողմից անընդունելի «Շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունը. Բորիս Նավասարդյան

20.02.2020 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քաղաքական գործչի կողմից անընդունելի «Շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունը. Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձավ ատելության խոսքի տարածմանը՝ ներքաղաքական ոլորտում, հասարակության շրջանում, լրատվամիջոցներում, և ասաց, որ նման սուր ու լարված իրավիճակ հասարակության մեջ առաջին անգամ չէ:
«Քանի որ այն սուբյեկտները, որոնք մասնակցում են տեղեկատվական հոսքերում, շատացել են, հետևաբար ագրեսիայի և ատելության խոսքի ծավալներն էլ են ավելանում: Այս պարագայում պետք է առաջին հերթին մտածենք դրանք նվազեցնելու մասին»,-նշեց նա:

Հակառակորդի կողմից արձակած կրակոցից զինվոր է վիրավորվել


Նավասարդյանն ասաց, որ հասարակությունը հետևում է նրանց վարքագծին, ովքեր հաջողության են հասել, տվյալ դեպքում՝ քաղաքական գործիչների, ուստի եթե քաղաքականն դեբատների լեզուն փոխվի, այն մեծապես կազդի նաև ատելության խոսքի վրա՝ նվազելու առումով, սակայն դա արագ չի լինի:
Երևանի մամուլի ակումբի նախագահն անդրադարձավ նաև Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը: Նա նշեց, որ ինքը կգերադասեր, որ այդ հանդիպման օրակարգում հիմնականը երկու հարցեր լինեին՝ անվտանգության և մարդու իրավուքնների: Նա միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ առաջնորդների միջև բանավեճն ուղղված էր երկու երկրների ներքին լսարաններին:

Iravunk.com-ը հարց ուղղեց բանախոսին, թե որքանո՞վ է նպաստում երկրի առաջին դեմքի կողմից «Ասֆալֆին փռել», «Պատին ծեփել», ինչպես նաև «Շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունները ատելություն սերմանելու գործընթացին:
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այդ ամենը նպաստում է մթնոլորտի շիկացմանը:


Մանրամասները՝ տեսանյութում

Հայկ Գևորգյան 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА