o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համայնքապետներին բաց տեքստով ասում է, որ պետք է աշխատել «այո»-ի համար

21.02.2020 11:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Համայնքապետներին բաց տեքստով ասում է, որ պետք է աշխատել «այո»-ի համար

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ հայտնի նիստից հետո բոլոր մարզպետները լծվել են «այո»-ի քարոզարշավը բարով-խերով անելու գործընթացին: Ասում են, որ «այո»-ների քանակից է կախված նրանց հետագա պաշտոնավարումը, եւ այդպես էլ վերին հանձնարարականը հասցրել են գյուղապետներին եւ մյուս համայնքային օղակներին:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Այդ առումով ջանք չի խնայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Վերջինս համայնքապետներին բաց տեքստով ասում է, որ պետք է աշխատել «այո»-ի համար: Սակայն, հավաստի լուրերի համաձայն, համայնքապետներից շատերը կրկին բաց տեքստով հայտնել են, որ չեն ենթարկվելու մարզպետի հորդոր-պահանջներին: Նաեւ այն առումով, որ մարզպետը համայնքապետների շրջանում հեղինակություն չի համարվում, քանի որ մշտապես իր եսը կարեւորելու համար փորձում է ինքնադրսեւորվել եւ ստվերել համայնքապետների աշխատանքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА