o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿՈՅԻ ԿԻՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՆԵ՞ՐՆ Է ԲԱԺԱՆՈՒՄ

21.02.2020 20:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՅԿՈՅԻ ԿԻՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՆԵ՞ՐՆ Է ԲԱԺԱՆՈՒՄ

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Երեւանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 27-ի N 518-Ա որոշման համաձայն` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ` Երեւան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) համար: Համայնքային ոչ առեւտրային կազմակերպության անվանումը` «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ: Մրցույթ անցկացնելու վայրը, օրը եւ ժամը` ք. Երեւան, Արգիշտիի փողոց հ.1 13.03.2020թ. ժամը` 11.00 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը` 03.03.2020թ.: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող գործունյա, չափահաս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ինչ խոսք, հրապուրիչ աշխատանք է, սակայն իրականության հետ աղերս չունեցող: Մեր տեղեկություններով` վերոնշյալ աշխատանքն արդեն իր հասցեատերն ունի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մարությանի կինը` Իվան, վերոնշյալ աշխատանքն արդեն խոստացել է իր անձնական դերձակի որդուն: Հիշեցնենք, որ վերջերս Մարությանին զգուշացրել էին, որպեսզի նրա կինը քիչ երեւա քաղաքապետարանի գործառույթներում, սակայն ստացվում է այնպես, որ այդպես չի ստացվում, իսկ Կարգին Հայկոն իր ճեպազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ ինքը եւ կինը աշխատում են հանուն երեւանցու:

Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА