o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաթևիկ Ռևազյանը հաստատեց, որ հղի է. ինչի՞ց է վախենում նա

22.02.2020 21:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Տաթևիկ Ռևազյանը հաստատեց, որ հղի է. ինչի՞ց է վախենում նա

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը ժպիտով է խոսում մայրանալու մասին։ Նա վստահ է, որ ընտանիքն ու կարիերան կարելի է համատեղել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը բալիկի է սպասում։ Մամուլում տարածված լուրերը Ռևազյանը հաստատել է։

Ինչու են տղամարդիկ վախենում գեղեցիկ կանանցից

Նա կատակեց, որ վախենում է` երեխան ծնվի ու մայրիկին ծեծի իրեն այսքան տանջելու համար։

«Այժմ ինձ լավ եմ զգում, ամեն ինչ շատ լավ է։ Դեկրետային արձակուրդ, իհարկե, կգնամ, սակայն մի քանի ամսով, քանի որ աշխատանքս թույլ չի տա երկար բացակայել»,–ասաց Ռևազյանը։

Глава Комитета гражданской авиации Татевик Ревазян

Նա շեշտեց` իր օրինակով ուզում է ցույց տալ, որ ընտանիքն ու կարիերան կարելի է համատեղել։

Ռևազյանի հղիության մասին լուրերը տարածվեցին, երբ նա փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ տեսահոլովակ հրապարակեց։

Տեսանյութում նա շնորհավորում էր ընթերցասերներին և ներկայացնում գործարար Թոնի Ֆերնանդեսի մասին պատմող գիրքը։ Ռևազյանը պատմում էր գրքի հերոսի մասին, որը հստակ քայլերով հասել է իր երազանքներին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА