o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում 7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

23.02.2020 16:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում 7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգում 7 մարդ է զոհվել Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է ria.ru-ն։

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 501-ի

«Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 7 մարդ է զոհվել Վանի նահանգում, այդ թվում՝ երեք երեխա։ Հինգ մարդ վնասվածքներ է ստացել։  Փլատակների տակ դեռ մարդիկ կան»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտքում, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ քաղաքից արևմուտք, որտեղ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА