o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս». Անդրանիկ Թևանյան

24.02.2020 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
«Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս». Անդրանիկ Թևանյան

Հ1–ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր միտք հնչեցրեց և ամբողջությամբ ներկայացրեց «թավշյա» իշխանության նեոբոլշևիկյան դեմքը։

Ըստ նրա՝ միայն կառավարության շնորհիվ է, որ ժողովուրդը ինքնադատաստան չի իրականացրել «սևերի» նկատմամբ։ Սա բառացի մեջբերում չէ, բայց ասածը սա էր։

Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար. Արմեն Աշոտյան

Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանը ժողովրդին համարում է գազազած շուն, որի վզից պարան է գցած ու այդ պարանն իր ձեռքում է։ Հենց որ ուզի, շանը կարող է «ֆա՛ս» հրամանը տալ։ Առայժմ «ֆո՛ւ» հրամանն է տվել, այսինքն՝ դեռ քսի չի տվել իր հակառակորդների դեմ ու պարանը ձիգ է պահում։

Վարչապետը դասական ամբոխավար է։ Նա «ժողովուրդ» ասելիս ամբոխը նկատի ունի։ Ի դեպ, այդ ամբոխը նա արդեն չունի և դա է պատճառը, որ ցանկանում է սեփականաշնորհել դատական համակարգն ու վարչաուժային լծակներով ապահովել աթոռը։

«Ժողովուրդ» բառի հաճախակի օգտագործումը նրան պետք է անտուրաժի համար։ Որպես գազազած շան պատկերավոր նկարագրություն։

Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Ցմահ իշխանություն ու բյուջետային մսխումներ է ուզում։ Եվ նա ամեն ինչի պատրաստ է՝ հանուն ցմահ իշխանության։ Ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ հրահրելու, մարդկանց իրար դեմ հանելու գնով։ Չէ՞ որ նա հարուստ փորձ ունի։ 2008–ի մարտի 1–ի փորձը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА