o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքմենստանը կորոնավիրուսի հետևանքով փակել է Իրանի հետ սահմանը

24.02.2020 20:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքմենստանը կորոնավիրուսի հետևանքով փակել է Իրանի հետ սահմանը

Իրանում COVID-19 կորոնավիրուսից մահվան դեպքերի հետևանքով Թուրքմենստանն ուժեղացնում է վիրուսի` երկիր ներթափանցումը կանխելու միջոցառումները, հայտնում է hronikatm.com կայքը: 

Կորոնավիրուսի օջախ Ուհանում մասնակիորեն վերականգնվել է մետրոյի աշխատանքը․ «ՌԻԱ Նովոստի»

Հարևան երկրի հետ սահմանը մարդկանց և բեռների փոխադրման համար ամբողջովին փակ է:

Թուրքմենստանում Իրանի դեսպանի միջոցով փոխանցվել է թուրքմենական կողմի խնդրանքը, որում ասվում է Իրանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին թույլ չտալ չեզոք գոտի կամ անասունների համար նախատեսված արոտավայրեր անցնել: Եթե իրանցիները հայտնվեն չեզոք գոտում, ապա թուրքմեն սահմանապահները նախազգուշացնող կրակ բացելու, այնուհետև իրավախախտի ոտքին կրակելու իրավունք կունենան:

Իրանի հետ սահմանները փակել են նաև Հայաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքիան, Իրաքը:

   

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА