o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեմ ենք Թուրքիային, Հունաստանի կողմից ենք». Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների մասին

25.02.2020 18:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Դեմ ենք Թուրքիային, Հունաստանի կողմից ենք». Ֆրանսիայի պաշտպանության նախարարը՝ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների մասին

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսին ու դեմ է ծովում Թուրքիայի կողմից իրականացվող գործողություններին: Այս մասին տեղեկացնում է haber7.com կայքը:

ԱՀԿ-ն զգուշացրել է COVID-19 վարակի՝ օդով փոխանցվելու հնարավորության մասին

«Ֆրանսիան Միջերկրական և Էգեյան ծովերում լարված իրավիճակը կայունացնելու համար ցանկանում է Հունաստանի կողմից լինել»,-հայտարարել է Փերլին:

Պաշտպանության նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպման ժամանակ կողմերը ընդգծել են իրենց վճռականությունը` երկու երկրների միրև պաշտպանական համագործակցությունը շարունակելու գործում:

Փարլին նշել է նաև, որ եվրոպացի գործընկերների հետ միաձայն դատապարտում են Թուրքիայի կողմից կատարված ապօրինությունները:

Անդրադառնալով Լիբիայի հարցին, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև կնքված համաձայնագրի կապակցությամբ և նշել է, որ այդ համաձայնագիրը վտանգի տակ է դնում տարածաշրջանային անվտանգությունը: Փարլին հավելել է, որ այդ համաձայնագիրը անհամատեղելի է միջազգային իրավունքի նորմերի հետ:

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են՝ Կիպրոսի ջրերում Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների պատճառով: Թուրքիան հորատման աշխատանքների համար Կիպրոս էր ուղարկել Yavuz նավը, իսկ նոյեմբերին Թուրքիայի փոխնախագահը հայտարարել էր, որ Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքներ կսկսի Fatih նավը: Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА