o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.02.2020 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Առողջապահության, իսկ ավելի ճիշտ` առողջաքանդության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ զարմանալիորեն հավակնում է Դարվինի մրցանակի. «Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»: Դե իհարկե, քայլասերվածների համեմատ նույնիսկ ժանտախտը կարող է համեմատաբար անշառ թվալ, բայց զարմանալիորեն նման է, որ Թորոսյանն այդ հայտարարությունն արել է, որպեսզի մարտի 1-ին երթի ժամանակ ժողովուրդը «այո» ասի բոլոր տեսակի վիրուսներին: Ի դեպ, այդ վարկածը հիմնավորում է մեր գործընկեր Մենուա Հարությունյանը. «Քանի որ մարտի 1-ին ժողովուրդ է պետք Նիկոլին, որպեսզի իր հետեւից քայլի, ու Նիկոլը դարձյալ հայտարարի, որ հայ ժողովուրդը իր հետ է, այսօր առողջապահության նախարար կոչեցյալը հայտարարել է, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ, որպեսզի մարդիկ չվախենան մարտի 1-ի երթին մասնակցելուց, իսկ ահա մարտի 2-ին այդ նույն աթեիստն արդեն կհայտարարի, որ վտանգավոր է... Մեր խաբված ժողովուրդը խաղալիք է դարձել նիկոլների ձեռքում` հիմա էլ իշխանությունը պահելու համար... Ի դեպ, եթե վտանգավոր չէ, Իրանի հետ սահմանն ինչո՞ւ փակեցիք...»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՄԵԴԻԱ ՊԱՇՏՊԱՆ նախաձեռնությունը արձանագրում է, որ զարմանալիորեն վիրուսային վարակից քիչ է տարբերվում Հ1-ի եթերը. «2020թ.-ի փետրվարի 20-ից 26-ը հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 243 րոպե 50 վայրկյան, որից 57 րոպե 9 վայրկյան հատկացվել է «ՈՉ»-ի քարոզչությանը, 80 րոպե 50 վայրկյան` «ԱՅՈ»-ի քարոզչությանը, իսկ 105 րոպե 51 վայրկյան եղել են չեզոք դիտարկումներ: Հանրայինի եթերում նշված ժամանակահատվածում ցուցադրվել են նաեւ «ԱՅՈ»-ի եւ «ՈՉ»-ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչեւ 1 րոպե տեւողությամբ: Մշտադիտարկվող ժամանակահատվածում լուրերի հիմնական թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ռեպորտաժ «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում» հանրային քննարկման մասին: Քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սահմանադրական փոփոխությունների «ԱՅՈ» կողմի քարոզ է արել...»: Այնուհետ այդ նախաձեռնությունը թվարկում է բազում այլ սաքունցանման երեւույթների խրախճանքը հանրային եթերում: Այնպես որ, հայրենակիցներ, ավելի լավ է Հ1 ընդհանրապես մի նայեք, սաքունց լինեմ, թե վատ խորհուրդ եմ տալիս:

ԶԱՐՄԱՆՔ

Բժիշկ ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆՆ էլ, ով 2018-ին խանդավառ նետվեց «հեղափոխության» գիրկը, հիմա էլ զարմանալիորեն արդեն երանի է տալիս ՀՀԿ-ի ժամանակներին«Լոգոյի մրցույթը հաղթել է հանգուցյալ մարդ: Դա հերիք չի, մի հատ էլ էդ մարդու աշխատանքը սկի չի էլ մասնակցել մրցույթին: Դա էլ քիչ է, էդ հանգուցյալ մարդու շահած 3 միլիոնից 2 միլիոնը տալիս են մարդկանց, ովքեր գցել-բռնել են, որ պիտի որ էդ հանուցյալը եղած լինի 1991 թվականի թերթում տպված նկարի հեղինակը: Այսինքն` հաստատ չեն հիշում, բայց ոնց գցում-բռնում են... «Այո»-ի շտաբին էլ ասում են, թե ինչո՞ւ պրոֆեսիոնալ ժյուրին չի ընտրել լավագույն լոգոն: Սրանք էլ պատասխանում են, թե պրոֆեսիոնալ դիզայներներ ունենայինք, մենք մեր լոգոն կնկարեինք, էլ ինչո՞ւ էինք մրցույթ հայտարարում... Մամա ջան: Ու էս ամենը լուրջ է ու իրական»: Զարմանալով հանդերձ, մնում է հորդորել այդ երիտասարդին` մամա մի կանչիր, ոչ էլ ՀՀԿ-ին հիշիր, որին այդքան վատաբանել ես, ավելի լավ է գնա Նիկոլիդ ծոցը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА