o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ. ՀԱԿԱԶԴՈՒՄ «ՕՎԵՐՏՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ»

28.02.2020 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ. ՀԱԿԱԶԴՈՒՄ «ՕՎԵՐՏՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ»

Առիթ ունեցել ենք խոսելու նվաճման մանիպուլյատիվ տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են ավանդական հասարակությունները կազմաքանդելու համար: Այդ տեխնոլոգիաներից հատկապես անդրադարձել ենք, այսպես կոչված, «Օվերտոնի պատուհան»-ին: Այն, ինչպես գիտենք, հանրության կողմից ընդունված արժեքների, համոզմունքների, բարոյական նորմերի փոփոխման տեխնոլոգիա է, որի շնորհիվ հնարավոր է օրինական դարձնել բարոյագիտական տեսանկյունից անթույլատրելի եւ մերժելի շատ երեւույթներ: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ ինչպես ցանկացած թույն ունի հակաթույն, այնպես էլ գոյություն ունեն «Օվերտոնի պատուհանին» հակազդելու հնարավոր մեխանիզմներ: «Օվերտոնի պատուհանի» «հաջողությունը» մարդ-հասարակություն ավանդական փոխհարաբերությունների միջեւ եղած սողանցքներն են: Այն ի հայտ է գալիս, երբ հասարակական պատասխանատու ինստիտուտները` ընտանիք, դպրոց, եկեղեցի եւ այլն, ձախողում են համակողմանի եւ ներդաշնակ մարդ ձեւավորելու իրենց առաքելությունում: Հետեւաբար, նվաճման տեխնոլոգիաներին հակազդելու համար անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքացու անձնային եւ ազգային որակները, որոնք տարբեր պատճառներով չեն զարգացել մինչ այդ: Կարեւոր է արժեւորել նաեւ այն հանգամանքը, որ հասարակության մեջ առկա ավանդական արժեքները ոչ թե սոսկ մնացուկներ են, այլ քաղաքացու առողջ սոցիալականացման երաշխիքներ: Դրանք են ապահովում մարդու ներդաշնակ ինտեգրումը ժամանակակից աշխարհում` առանց սեփական արմատներից կտրվելու: Հենց սեփական մշակութային ժառանգության յուրացումն է թույլ տալիս ձեւավորել ինքնաճանաչ մարդ, ով գիտակցում է իր պատկանելությունը տվյալ հասարակությանը եւ դրանում իր տեղը, դերն ու նշանակությունը:

Արցախի զորամասերից մեկում հրամանատարը պատուհանից դուրս է նետել ծնողների կողմից զինվորներին ուղարկված սնունդը. ահազանգ

 

Ինքնագնահատական

«Օվերտոնի պատուհանին» դիմագրավելու առաջին պայմանը քաղաքացու առողջ ինքնագնահատականն է, որը բնորոշվում է հասարակական պահանջմունքների եւ սեփական հայացքների հավասարակշիռ փոխհարաբերությամբ: Մեծամասամբ մարդիկ ձգտում են վերածվել, այսպես կոչված, «ընդունելի» անհատների: Այն պահից սկսած, երբ մարդը իր բնատուր առանձնահատկությունները փոխարինում է «ընդունելի» լինելու ջանքերով, նա սեփական «ես»-ը աստիճանաբար հանձնում է արտաքին եւ օտար կառավարման: Արդյունքում, լավագույն դեպքում, մարդը հարմարվում է թելադրվող նորմերին` ընդունված լինելու համար, վատագույն դեպքում` ենթարկվում է բազմապիսի մանիպուլյացիաների:

36-ամյա քաղաքացին կտրել է երակները և փորձել է նետվել պատուհանից

 

Հանդուրժողականություն

Ժամանակակից աշխարհում «Օվերտոնի պատուհանի» շնորհիվ, հանդուրժողականությունը վերածվել է ամորֆ հասկացության, որի մեջ ներդրվել են մերժելի որակներ: Հանդուրժողականությունը չի կարող դիտվել որպես խտրականության հականիշ կամ հրաժարում սեփական արժեքներից` հանուն կասկածելի գաղափարների: Հանդուրժողականությունը պետք է ներկայացնել եւ մատուցել միայն որպես բնական համբերատարության զգացում, որը կարող է եւ սպառվել` անառողջ դրսեւորումների դեպքում: Պակաս կարեւոր չէ նաեւ անհանդուրժողականության դրսեւորումը ագրեսիվ արտաքին էքսպանսիայի եւ ազգային նկարագրին սպառնացող երեւույթների նկատմամբ:

Ստեփանակերտում քաղաքացին կոտրել է պատուհանն ու ապակու կտորը նետել 33-ամյա կնոջ վրա՝ պատճառելով վնասվածք

 

Էվֆեմիզմ

Օվերտոնի պատուհանում սկզբունքային դեր ունի էվֆեմիզմը, որն իրենից ներկայացնում է նույն երեւույթի բնորոշումը ավելի թույլ կշիռ ունեցող բառերով կամ արտահայտություններով: Անհրաժեշտ է գրավոր եւ խոսակցական բառապաշարում չխուսափել երեւույթներն իրենց անուններով կոչել: Կարեւոր է նաեւ, որեւէ տեղեկատվություն ստանալիս կենտրոնանալ ոչ թե զուտ արտահայտությունների, այլ դրանց խորքում պարունակվող իմաստների վրա:

Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից

 

Խմբային պատկանելություն

Ցանկացած մարդ ունի բնածին պահանջ, ձգտում` հանդիսանալ մարդակային որեւէ խմբավորման, հանրույթի անդամ: Քանի որ այն կրում է հիմնարար բնույթ, ուստի «Օվերտոնի պատուհանում» վերածվում է մանիպուլյացիոն հնարքի: Հետեւաբար, պետք է ոչ թե պայքարել մարդկային այդ ձգտման դեմ, այլ մարդուն ցույց տալ այն իրական հանրույթը` որին արժե պատկանել: Այս դեպքում, օրինակ, «մեր հասարակությունը բավականաչափ ժողովրդավար չէ միասեռ ամուսնություններն ընդունելու համար» արտահայտությունը կստանա այլ տեսք եւ կարող է հնչել այսպես. «միասեռ ամուսնությունները չեն համապատասխանում մեր հասարակության հիմնարար աշխարհայացքին, որպեսզի վերածվեն նրա արժեքային բաղադրիչի»:

Պատուհանը ջարդեց, ինքը թռավ, հետո՝ ես․ պատմում է վթարից տուժած Նարեն

 

Հեղինակավոր կարծիք

Մարդու հիմնական առանձնահատկություններից մեկը հեղինակություններ փնտրել եւ ստեղծելն է: Քանի որ հեղինակությունը դա հասարարական հարաբերությունների արգասիք է, ուստի «Օվերտոնի պատուհանը» կարողանում է հատուկ քարոզչության շնորհիվ ձեւավորել կեղծ հեղինակություններ: Ամեն անգամ, երբ, օրինակ, էկրանից ներկայացվում է որեւէ գործիչ, ում վերագրվում են բազմապիսի գրավիչ որակներ, փորձեք մի պահ մտածել` արդյոք տվյալ մարդը կարող է հեղինակավոր լինել հենց ձեզ համար: Փորձեք անընդհատ ստուգել` արդյոք տվյալ անձը նույնքան հեղինակավոր կարող է լինել, եթե չլինի նրա շուրջ ձեւավորված քարոզչական աղմուկը:

Կինն ու տղամարդն ընկել են 9-րդ հարկի պատուհանից

 

Օրենսդրություն

«Օվերտոնի պատուհանի» տեխնոլոգիայում կարեւորագույն դեր ունի դրա եզրափակիչ ակտը` արտաքին արժեքային համակարգը օրենքի ուժով պարտադիր դարձնելը: Նման դրսեւորումից խուսափելու համար, կարեւոր է, որպեսզի ղեկավար պաշտոններում անձանց ընտրելիս` հաշվի առնվեն նրանց բարոյական որակները, ազգային եւ պետական մտածողությունը: Նշենք, որ ցանկացած, նույնիսկ իդեալական օրենսդրական համակարգ ունի անխուսափելի բացեր եւ հակասություններ, որոնք հնարավոր է կիրառել անցանկալի եւ վտանգավոր նախաձեռնությունները չեզոքացնելու համար:

Ղազախստանում 2 տարեկան աղջիկը վայր է ընկել մանկապարտեզի պատուհանից

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ արտաքին արժեքային նվաճմանը դիմագրավելու համար նախ հարկ է ունենալ բարոյապես եւ գիտակցորեն ուժեղ քաղաքացիներ, ովքեր գիտեն` ինչ են ուզում կյանքից եւ դեպի ուր են շարժվում:

ՎԱՀԵ ՀԱՅԿՈՒՆԻ

Հ.Գ. - Ճանապարհից դուրս, գեղատեսիլ թփուտներում միշտ օձն է դարանակալում:

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 3 օր առաջ կալանավորվածի դին՝ պատուհանի ճաղավանդակից կախված

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА