o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՔՎԻՑ ԵԿԱԾՆԵՐՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԴԱՐՁԱՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԼԻԻՐԱՎ ՔԱՂԱՔԱՑԻ»

28.02.2020 21:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՔՎԻՑ ԵԿԱԾՆԵՐՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԴԱՐՁԱՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԼԻԻՐԱՎ ՔԱՂԱՔԱՑԻ»

30 տարի է անցել այն սումգայիթյան ջարդերից, բայց այդ ոճրագործությունների ականատեսների հիշողություններում դեռ թարմ են այդ դաժան օրերին իրենց վերապրածը: Այսօրվա մեր զրուցակից Ռիտա Ասատրյանի ընտանիքը Բաքվում թողել է ամեն ինչ. «Տուն, գույք, աշխատանք, հարգանք, ընկերներ, բայց դա դեռ տանելի է: Բայց ո՞նց մոռանամ, որ այդ անխիղճ գազանները, որոնք մարդ կոչվելու իրավունք չունեն, կացնի մի քանի հարվածներով մեր տան մեջ սպանեցին եղբորս, ում գրկին այդ ժամանակ յոթ ամսական որդին էր»: Ապա տիկին Ռիտան արցունքն աչքերին շարունակեց հիշել.

Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրը՝ Instagram-ում հրապարակելով հայ վետերանի մասին պատմությունը (լուսանկարներ)

Գիշերվա ժամը 3-ն էր, գոռում-գոչյունով, դռները ջարդելով ներս խուժեց մի վայրենի ամբոխ: Մինչ հայրս ու մայրս փորձում էին ինձ, քույրիկիս ու հարսիս թաքցնել, եղբայրս իր նորածնին գրկած` գնաց դեպի ամբոխը: Փորձեց երկխոսության բռնվել նրանց հետ, բայց` ապարդյուն... Մեկ էլ սենյակից լսեցինք եղբորս ճիչը. «Գոնե տղայիս խնայեք, խնդրում եմ»: Էլ չդիմացանք, դուրս վազեցինք սենյակից ու տեսանք, թե ինչպես են երկու գազան եղբորս արդեն անշնչացած մարմնին ավելացնում կացնի հարվածներ: Հայրս փորձեց փրկել թոռանը, ով ընկած էր գետնին ու բարձր ձայնով լաց էր լինում: Բայց մինչ հայրս ձեռքը կմեկներ, նրանք գլխատեցին գետնին ընկած յոթ ամսական երեխային....

Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին

Չեք պատկերացնի մեր ապրած օրերը, պատմելուց ամեն ինչ հեշտ է թվում, իսկ իրականում... Անգամ հարյուր տարի էլ անցնի, ես այդ դաժանությունները մոռանալ չեմ կարող: Ծնողներս այդ հիշողությունների դարդից երիտասարդ տարիքում մահացան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА