o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ԴԻՏՎԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ԻՏԱԼԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻ ՆՄԱՆ»

28.02.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԸ ԴԻՏՎԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ԻՏԱԼԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻ ՆՄԱՆ»

«Իրավունք TV» տաղավարում հյուրընկալել ենք նախկին քաղաքական գործիչ, այժմ խոհարարության վարպետ, «Նոյ Ռաֆթինգ» ակումբի ղեկավար ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ:

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ևս մեկ անգամ արժևորում ենք նրա դերը մեր պետականության կայացման գործում. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

 

- Պարոն Խաչիկյան, Դուք երկար տարիներ եղել եք քաղաքականության մեջ, եղել եք պատգամավոր, զբաղեցրել եք պատասխանատու պաշտոններ, եւ քաղաքականությունից կտրուկ շրջադարձ կատարեցիք դեպի ազգային խոհանոց: Ի՞նչով էր պայմանավորված այդ անցումը:

- Նախ ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ է հարցազրույց ունենալ 30 եւ ավել տարվա պատմություն ունեցող թերթի հետ, որն ունի իր ուրույն դերը մեր հասարակության մեջ: Ինչ վերաբերում է խոհանոցային անցմանը, ապա նշեմ, որ դեռեւս 2009 թվականից մենք, Սեդրակ Մամուլյանի հետ մեկտեղ, Ախթալայում կազմակերպում էինք խորովածի փառատոներ եւ դա դիտարկում, որպես բրենդինգի զարգացման տարածման ձեւ: Այնուհետ, ինչպես գիտեք, ես ազատազրկվեցի, որից հետո որոշեցի զբաղվել նրանով, ինչը ինձ համար հոգեհարազատ է: Եվ մտածելով գաստրոտուրիզմի հեռանկարային զարգացման մասին Հայաստանում` սկսեցի զբաղվել նաեւ խոհարարությամբ: Իմ նպատակն է հայաստանյան խոհանոցի ներկայացումը դրսում: Ցանկանում ենք հասնել նրան, որ հայկական խոհանոցը եւս դիտվի ֆրանսիական, իտալական, պերուական, վրացական, ուզբեկական խոհանոցների նման: Ցավոք, մեր խոհանոցն աշխարհին այդքան էլ հայտնի չէ, ի տարբերություն մեզ՝ որպես ազգի:

Ռեստորանային սպորտի ֆեդերացիան վստահաբար կնպաստի ՀՀ-ում ոլորտի զարգացմանը. Վազգեն Խաչիկյան. Տեսանյութ

 

ԽԱՉԻԿՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

- Չնայած նրան, որ հիմա ավելի մոտ եք խոհարարությանը, արդյոք չե՞ք հետաքրքրվում քաղաքականությամբ:

- Մի հայտնի խոսք կա. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզանով: Անշուշտ հետաքրքրվում եմ, ունեմ բազում ընկերներ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ճամբարներից: Հետաքրքրվում եմ, քանի որ քաղաքականությունն է կանխորոշում Հայաստանի ապագան, իսկ իմ երկրի ապագան ինձ հետաքրքրում է:

Երկուսն էլ փորձում են դուր գալ. Վազգեն Խաչիկյանը քաղաքական եւ ազգային խոհանոցների նմանության ու տարբերության մասին

- Իսկ հնարավո՞ր է՝ ձեզ կրկին տեսնենք քաղաքականության մեջ:

- Մոտ եւ տեսանելի ապագայում դժվար թե լինի այնպիսի մի իրավիճակ, որը ինձ կստիպի կրկին զբաղվել քաղաքականությամբ: Բայց ինչպես անգլիացիներն են ասում՝ երբեք մի ասա երբեք, ինչպես որ ժամանակին չէի կարող մտածել, որ կզբաղվեմ խոհանոցի տարածմամբ, կամ ռաֆթինգով:

- Քաղաքական խոհանոցն ու ազգային խոհանոցն ի՞նչ ընդհանուր եւ տարբերվող բաներ ունեն:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 5-րդ)

- Երկուսի նմանությունն այն է, որ թե՛ խոհարարը, թե՛ քաղաքական գործիչը փորձում է դուր գալ նրան, ում համար, որ նա պատրաստվում է, կամ պատրաստում է: Քաղաքական գործչի դեպքում դա ավելի բարդ է, որովհետեւ ի տարբերություն խոհարարի, որի ստեղծած պրոդուկտից օգտվում են սահմանափակ թվով մարդիկ, քաղաքականից օգտվողները ավելի շատ են: Ընդ որում, լավ խոհարարի մոտ շատերն են գնում, վատի մոտ՝ քչերը: Իսկ քաղաքական գործչի դեպքում հնարավոր է, որ վատ քաղաքական արդյունքը հրամցվի որպես «լավ մթերք», չնայած մարսելուց հետո նոր երեւում է, որ այդքան էլ լավը չէր

«Գյուղացուն դարձրել են թենիսի գնդակ». 15 օր` առանց խմելու ջրի

 

«ԻՆՏՐԻԳԻ ԿԱՐԻՔ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ»

- Անշուշտ տեղյակ եք, որ 2019 թվականի վերջին Հայաստանում ստեղծվեց ռեստորանային սպորտի ֆեդերացիա: Ըստ ձեզ` որքանո՞վ այն կնպաստի ՀՀ-ում ոլորտի զարգացմանը:

- Անշուշտ տեղյակ եմ: Վստահաբար, այն կնպաստի ոլորտի զարգացմանը՝ երկու պատճառներով: Ռեստորանային սպորտի միջազգային ընկերակցության հետ համագործակցում են 27 երկրներ, եւ եթե դրանցից մեկը Հայաստանն է, մեր երկիրը դրանով կկարողանա տարբեր հարթակներում ներկայացնել հայկական ազգային խոհանոցը, հայկական ռեստորանային փորձը, ինչի կարիք ունի: Սա նաեւ լավ խթան է ինչպես երիտասարդ, այնպես էլ՝ կայացած խոհարարների համար, որպեսզի իրենց ուժերը չափեն ոչ միայն Հայաստանում, այլ՝ դրսում, ու լավ տեխնոլոգիաներն էլ բերեն Հայաստան: Նաեւ, այդ գործի շուրջ համախմբված են այնպիսի մարդիկ, որոնց առկայությունը դրա շուրջ թույլ է տալիս մտածել, որ դա կհաջողի: Իսկ հաջողություններից մեկն էլ կլինի հնարավորինս շատ ռեստորանների, խոհարարների, մատուցողների ներգրավումն այս գործընթացի մեջ:

«Եթե յուրաքանչյուրը թանգարանից մեկ կաթիլ Վազգեն տանի, մեր երկիրն անպաշտպան չի մնա»

- Անդրադառնանք ձեր կողմից ղեկավարվող «Նոյ- Ռաֆթինգ» ըկերությանը, ի՞նչ է սա, ինչո՞ւ Ռաֆթինգ, եւ ինչո՞ւ Նոյ:

- Մի քանի օր առաջ ՀՀ-ում էր գտնվում Ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը` ազգությամբ իտալացի Դանիլո Բարմազը: Ռաֆթինգը լեռնային գետերով ռետինե փչովի նավակներով նավարկությունն է, որն ունի մի քանի բաղադրիչ եւ մարզաձեւ է: Այն զբոսաշրջության տեսակ է, նաեւ սոցիալական խնդիր լուծող մարզաձեւ է, երեխաներին կարող է կտրել փողոցից եւ մերձեցնել սպորտին: Այն շատ օգտակար է արտակարգ իրավիճակների՝ բնական եւ տեխնածին աղետների ժամանակ: Ենթադրենք մարդ կամ մեքենա է ընկել գետը, եւ այս մարզաձեւը հնարավորություն է տալիս հնարավորինս շուտ նրան օգնել: Ինչու անվանեցինք Նոյ: Երբ եկել էր Ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահը, ես կատակով ասացի՝ դուք հայտնի եք կոշիկի դիզայնով, բայց առաջին կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում, հայտնի եք ձեր գինիով, բայց առաջին գինին եւ գինեգործարանը հայտնաբերվել է Արենիի քարանձավում: Նաեւ ասացի, որ առաջին ռաֆթինգը ստեղծվել է ձեր մոտ, բայց իմացեք, որ առաջին ռաֆթինգը եւս եղել է Հայաստանում. Նոյի շնորհիվ, ով իր ռաֆթը, այսինքն՝ տապանը հաջողությամբ կայանել է բիբլիական Արարատ լեռան գագաթին: Այդ պատճառով անվանեցինք Նոյ:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան

- Դուք նաեւ խոհանոցային հաղորդում եք վարում՝ «Ուտենք Խաչիկյանի հետ», իսկ հիմա՝ «Խաչիկյանի մոտ»: Ինչո՞ւ փոփոխվեց անունը

- Երկու դեպքում էլ նպատակը մեկն է: Ցանկանում եմ ներկայացնել Ալավերդին եւ մասնավորապես՝ Ախթալան: Եվ ամենակարեւորը` մեր խոհանոցը ներկայացնել աշխարհին: Մեծ հաշվով, խոհանոց նշանակում է խորհելու տեղ, միտք արարող: Նախկինում կոչվում էր «Ուտում ենք Խաչիկյանի հետ», որովհետեւ այստեղ կա բառախաղ. եթե հիշում եք՝ իմ ազատազրկման հետ կապված ասում էին, որ կերավ մեր փողերը: Անվանումն ինտրիգային էր, որպեսզի ուշադրություն գրավեր: Իսկ հիմա կոչվում է «Խաչիկյանի խոհանոցը», քանի որ ինտրիգի կարիք այլեւս չկա:

Մահացել է ԳԱԱ հրատարակչության վաստակաշատ փոխտնօրենը

- Իսկ ներկայացնում եք միայն հայկական խոհանո՞ցը, թե՞ կա նաեւ դրսի:

- Հիմնականում մերն ենք ներկայացնում, երբեմն լինում են նաեւ հեղինակային: Չի բացառվում, որ լինի նաեւ խառնուրդ: Մեր նպատակն է՝ խթանել հայկական մթերքներով ուտեստների պատրաստումը:

- Կա տեսակետ, որ ասում են, թե տղամարդիկ ավելի լավ խոհարարներ են, քան կանայք: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

«Զտեք բանակը անմարդկային սպաներից...». մտավորականը դիմել է ՀՀ ՊՆ-ին

- Հետաքրքիրն այն է, որ մարդկանց հիմնական մասը միշտ նշում են, որ համեղ են իրենց մայրիկների պատրաստած ուտեստները: Հետեւաբար ունենք երկու մոտեցում: Ամենօրյա սննդի պարագայում մենք սովոր ենք մեր մանկուց եկած համերին, որն էլ մեր մայրերն ու տատիկներն են պատրաստում: Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ խոհարարությանը, ապա չէի ցանկանա ասել, թե կանայք վատ են պատրաստում, բայց փորձը ցույց է տալիս, որ աշխարհի հայտնի խոհարարների գերակշիռ մասը տղամարդիկ են: Դա նրանից է, որ պահանջվում է ֆիզիկական պատրաստվածություն. 12 եւ ավել ժամ գտնվում են ոտքի վրա: Եվ կա մեկ այլ հանգամանք, որ շատ չեն կին ավագ խոհարարներ, քանի որ կտրվում են ընտանիքներից:

«Մի ամիս ա ծառայել Հայկոն, մինչև կառանտին… փոքր երկիր ա, ո՞նց չեք ամաչում դուք արա». Վազգեն Սաղաթելյան

 

ՇԱՏ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՀԵՏ ԵՎՐՈՊԱՆ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

- Որո՞նք են հայկական խոհանոցի երեք առաջնային առանձնահատկությունները ձեզ համար:

- Հարցը էքսպրոմտ էր, եւ կնշեմ այն, ինչ հիմա կգա մտքիս: Առաջինը, որ հայկական խոհանոցը աշխարհի հին խոհանոցներից է եւ բազում այլ խոհանոցների հիմքը: Հետո մենք գտնվում ենք աշխարհագրական այնպիսի մի միջավայրում, որտեղ հարյուր կիլոմետր եթե անցնես, ապա տարբեր գոտիականություն է, տարբեր բուսականություն, մթերքներ: Եվ չմոռանանք, որ հայերս Չինաստանից մինչեւ Եվրոպա  արտահանման գործում համեմունքներ, մթերքներ արտահանողներ ենք եղել: Շատ մթերքների հետ Եվրոպան ծանոթացել է հայերի միջոցով: Հայտնի է, որ հայերն ունեցել են լավ նավատորմ՝ Կիլիկիայինը: Սմբուկը, որը Եվրոպային հայտնի դարձավ 17-րդ դարումհայերը օգտագործում էին Քրիստոսի ծնունդից հետո 6-րդ դարից: Հայերն ունեցել են 189 տեսակի հաց. դժվար էր նույնիսկ այդքանը թվարկել: Ավելին` կան ժողովուրդներ, ովքեր հարյուր տարի առաջ են իմացել՝ ինչ է հացը, իսկ աշխարհի խոհանոցի հիմքը հացահատիկն է ու միսը: Ցորենի 4 տեսակներից երեքն աճել են հայկական լեռնաշխարհում: Եվ նաեւ կառանձնացնեի այն, որ հայերս սփռված ազգ ենք, որն իհարկե բացասական երեւույթ է, բայց ունի նաեւ դրական կողմ, որ հայկական խոհանոցն այս կերպ տարածվել է աշխարհով մեկ, ինչպես նաեւ մենք շատ բան ենք սովորել դրսից: Այսինքն` հայկական խոհանոցը բաց է բոլորի համար:

«Հայի ոգին անկոտրում է, հայի բազուկը` հզոր». Արմավիրի մարզպետը՝ ապրիլյան պատերազմի հերոս կապիտանի մասին

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА