o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քասթինգը» սկսվել է. ՍԴ դատավորի թեկնածուների ի՞նչ անուններ են շրջանառվում․ «Փաստ»

29.02.2020 12:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Քասթինգը» սկսվել է. ՍԴ դատավորի թեկնածուների ի՞նչ անուններ են շրջանառվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս մինչեւ հանրաքվեի մասին որոշման ընդունումը «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ իշխանությունները ոչ միայն կենաց-մահու կռիվ են տալու ՍԴ յոթ դատավորներից ազատվելու համար, այլեւ արդեն իսկ սկսել են ՍԴ ապագա դատավորների թեկնածուների «քասթինգը»:

Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտամ. Արցախի ԿԸՀ նախագահը` դիտորդների մասին. «Հրապարակ»

Հիմա արդեն, երբ իշխանությունները ահռելի ֆինանսական ռեսուրսներ են ներդնում հանրաքվեի համար, սկսել են կոնկրետ մի քանի անուններ շրջանառվել:

Մասնավորաբար, մեր տեղեկություններով, ակտիվորեն շրջանառվում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, ԱԺ «իմքայլական» պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունները: Եթե գումարենք ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած, ութ ամիս աշխատանքի չգնացած, բայց բարձր աշխատավարձ ու պարգեւավճարներ ստացած Վահե Գրիգորյանին, ապա վերոնշյալ սցենարի դեպքում ԱԺ 9 դատավորներից առնվազն 3-4ը լինելու են ընդգծված լեւոնտերպետրոսյանականներ: Ինչու առնվազն, որովհետեւ մեր աղբյուրները պնդում են, որ շրջանառվող այլ անունների մեջ եւս նշմարվում են այս թիմի անդամներ:

Սակայն բանն այն է, որ հենց «Իմ քայլը» խմբակցության եւ ընդհանրապես ՔՊ ներսում, մեղմ ասած, միանշանակ չեն վերաբերվում նշված թեկնածուներին, հատկապես Եգորյանին ու Ջհանգիրյանին:

Նրանք կարծում են, որ Վահե Գրիգորյանին հազիվ են «մարսում», գոնե մյուսները պետք է որքան հնարավոր է ապաքաղաքականացված մասնագետներ լինեն: Իշխանության վերին էշելոններում, սակայն, մեր տեղեկություններով, հանգստացրել են «շարքերին»՝ ասելով, որ դեռ որեւէ որոշում չկա, քանի որ նախ՝ հանրաքվեի արդյունքները շատ անորոշ են, հետո՝ եթե նույնիսկ «Այո»-ն հաղթի, վստահելի, հավատարիմ, անվերապահ կատարող մարդիկ են պետք լինելու ՍԴ-ում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА