o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավական առումով Քոչարյանի գործը հեռանկար չունի․ Արամ Օրբելյան

29.02.2020 14:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իրավական առումով Քոչարյանի գործը հեռանկար չունի․ Արամ Օրբելյան

«Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտարարեց, որ զուտ իրավական առումով Քոչարյանի գործը հեռանկար չունի, անկախ այն բանից, թե մեղադրողներն ապացուցողական բազա ունեն: Այն պարզ պատճառով, որ բուն մեղադրանքն է զուրկ հիմքերից։ Այսպես, հայտնի է, որ մեղադրանքն առաջադրված է Քրեական օրենգրքի 300.1 հոդվածով, որը մեղադրող կողմը փորձում է նույնականացնել 300 հոդվածի հետ. «2008-ին ունեինք քրեական օրենսգրքում մի հոդված, որը կոչվում էր «պետական իշխանությունը յուրացնելը» (300), իսկ այսօր կա երկու հոդված՝ «իշխանությունը յուրացնելը» եւ «սահմանադրական կարգը տապալելը» (300.1): 2008-ին  «սահմանադրական կարգը տապալելը» վերնագրով հոդված չի եղել քրեական օրենսգրքում: Այս հոդվածն ուժի մեջ է մտել 2009-ի մարտի 18-ին: Եթե մարդուն հնարավոր լինի X հոդվածով դատել, անհրաժեշտ է, որ այն գործողությունը, ինչի համար իրեն դատում են, լինի հանցագործություն այդ գործողության պահին եւ գործի նաեւ քննության ժամանակ: Փորձ է արվում ասել, որ այսօր գործող 300.1 հոդվածն իրականում 2008-ին գործող 300 հոդվածի մի կտորը վերցրել, առանձնացրել, սարքել են առանձին հանցագործություն: 300 հոդվածը հանցագործություն չի եղել եւ չէր կարող կիրառվել»։ Ընդ որում, որ 300 հոդվածը շատ անորոշ է եւ չի կարող մեղադրանքի հիմք լինել, ժամանակին փաստել է որովհետեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Համերբերգը, եվրոպական մի շարք այլ հեղինակավոր կառույցներ եւ այլն: Արդյունքում, ի հայտ է եկել 300․1 հոդվածը, սակայն այստեղ եւս չկա որեւէ հստակեցում, թե կոնկրետ ի՞նչ է այն ենթադրում, այսինքն՝ կոնկրետ ի՞նչ հանցանքի դեմ է այն ուղղված։ «Հետեւաբար, այն չի կարող համարվել գործող հոդված, ինքը կա, բայց իրականում՝ ինքը չկա»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպանը։

«Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա». Ստեփան Ռոստոմյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին

Այսինքն, երբ անորոշ է, թե ի՞նչ արարքի դեպքում անձը կարող է ընկնենլ սահմանադրական կարգի տապալման հոդվածի տակ. «Հենց դրա համար էլ դիմել ենք ՍԴ, իսկ ՍԴ-ն էլ իր հերթին դիմել է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով, որ տեսնենք՝ այս տեքստը հստակ է, թե ոչ»:

Ու միաժամանակ, ըստ փաստաբանի, 300.1 հոդվածը 300 հոդվածի հետ ոչ մի առնչություն չունի: Նախկին տեքստում ասվում էր «իշխանությունը յուրացնելը», որի եղանակներից մեկը սահմանադրական կարգը տապալելն է: Այսինքն հանցագործությունը իշխանության յուրացումն էր, իսկ սահմանադրական կարգը տապալելը դրա եղանակներից մեկը»: Մինչդեռ․ «Ես պնդում եմ, որ ոչ 2008-ին, ոչ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ: Որովհետեւ այն ժամանակ հոդված չկար, իսկ այսօրվա հոդվածն էլ բանի պետք չի»:

Օրբելյւանի հաջորդ հիմնավորումն էի ՀՀ նախագահի անձեռնմխելիությանը սահմանադրական դրույթը։ Այսպես, ըստ Սահմանադրության համապատասխան հոդված․ նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Միաժամանակ, ըստ փաստաբանի․ «Արտակարգ դրության մասին հրամանագիր ստորագրելը ոչ ոք չի կարող ասել, որ նախագահի լիազորություններից բխող գործողություն չէ»:

Այս ամենից զատ, փաստաբանի գնահատմամբ․ «Այս գործը պետք է նաեւ կարճվի նաեւ դատավարական կոպտագույն խախտումների պատճառով: Եթե կոպտագույն խախտումներ են կատարվում, չի կարող քրգործը շարունակվել: Չի կարող անմեղության կանխավարկածի խախտումով գործն ունենա արդար դատաքննության ավարտ: Անմեղության կարխավարկածի խախտումը հաստատվել է դատարանի որոշմամբ: Հիմա էլ պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվում է: Մենք ունենք նաեւ ճնշումներ դատարանների վրա, գաղտնալսումների օրինակ, դատարանների շրջափակում, հրապարակային ելույթներում ուղղակի մեղադրանքներ այն դատավորների, որոնք համարձակվում են որոշումներ կայացնել, սոցցանցերում հանրային ճնշումներ, եւ ԱԱԾ-ն մյուս իրավապահ մարմինները փորձ չեն անում գտնել այդ մարդկանց»:

Իր խոսքի վերջում, Օրբելյանը ցուցադրեց հայտնի գաղտնալսումը Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ հավելելով, որ որեւէ այլ երկրում նման գաղտնալսումից հետո այդ պաշտոնատար անձինք դիմում կգրեին ու կմոռանային պաշտոն ունենալու մասին: Նույնիսկ կարող էին նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվել:

Ք․Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА